00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել դիվանագետների հասցեին Աննա Հակոբյանի վիրավորական որակումները

© Photo : Social media of Anna HakobyanԱննա Հակոբյան
Աննա Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2025
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի կինը սկանդալային տեքստ էր հրապարակել՝ քննադատելով Հայաստանի դիվանագիտական կորպուսին, սակայն մի քանի օր անց ջնջել էր այն։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի, Sputnik - Դավիթ Գալստյան․ ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հրաժարվել է մեկնաբանել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի վիրավորական արտահայտությունները դիվանագետների հասցեին։
Փետրվարի 11-ին Աննա Հակոբյանը սոցցանցերում հրապարակում էր արել և հայ դիվանագետներին բնութագրել որպես «քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ։ Անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ պատկերացման, հստակ տեսլականի»։
«Ահա ուրեմն մեր դիվանագիտական ուրույն լեզուն ունի մի օրինաչափություն։ Գրեթե բոլորը, անկախ ռանգից, պաշտոնից ու կարգավիճակից, հյուրընկալ երկրի մասին խոսելիս ասում են «սրանք»։ Օրինակ՝ «սրանց հետ պետք է այսպես», «սրանք սիրում են, որ…», «ուզում ենք սրանց բերենք ՀՀ», «աշխատում ենք սրանց վրա էս ուղղությամբ» և այլն։ Այսպես արտահայտվում են հավասարապես և՛ ԵՊՀ-ում կրթություն ստացած, և՛ Օքսֆորդի համալսարանում կրթություն ստացած դիվանագետները»,- մասնավորապես գրել էր Հակոբյանը։
Նշենք, որ մի քանի օր անց Աննա Հակոբյանը հեռացրել կամ սահմանափակել է իր հրապարակման հասանելիությունը:
Հենց այս փաստն է Հայաստանի ԱԳՆ-ն օգտագործել մեր հարցմանը պատասխանելուց խուսափելու համար։
«Որևէ հարցման պատասխան տրվում է բացառապես բարձրացված թեման և մեջբերումները հաստատող սկզբնաղբյուրի առկայության դեպքում»,- նշված է ԱԳՆ պատասխանում:
ԱԳՆ-ում նաև չպատասխանեցին հարցին, թե նախատեսո՞ւմ են արդյոք օգտագործել Աննա Հակոբյանի կազմած դիվանագիտական էթիկետի ուղեցույցը (այս գրառումը ևս ջնջվել է կամ փակված է):
Մեր կողմից նշենք, որ ԱԳՆ-ն կարող է գտնել Հակոբյանի խոսքերի ամբողջական մեջբերումները լրատվամիջոցներում։ Մասնավորապես, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքում, որտեղ Աննա Հակոբյանը դեռ գլխավոր խմբագիր է համարվում:
Ի դեպ, սա Հակոբյանի առաջին աղմկահարույց հայտարարությունը չէ։ Մեծ աղմուկ էր բարձրացրել նրա այն հայտարարությունը, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «11 հազար դասալիք ենք ունեցել»։ Հայաստանի գլխավոր դատախազությունն ավելի ուշ հերքեց այդ տվյալները։
Ո՞ւմ համար է Աննա Հակոբյանի ուղեցույցը. առաջին խախտողը նրա պատվիրակության անդամն է
Լրահոս
0