https://arm.sputniknews.ru/20250224/hhn-khajtnvi-turqadrbejanakan-aqcanum-surenjancy-anvtangutjan-razmavarutjan-masin-86104819.html
ՀՀ–ն կհայտնվի թուրք–ադրբեջանական աքցանում. Սուրենյանցը` անվտանգության ռազմավարության մասին
ՀՀ–ն կհայտնվի թուրք–ադրբեջանական աքցանում. Սուրենյանցը` անվտանգության ռազմավարության մասին
Sputnik Արմենիա
Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությունում կլինեն հիմնարար և ծայրահեղ վտանգավոր փոփոխություններ։ 24.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-24T22:21+0400
2025-02-24T22:21+0400
2025-02-24T22:21+0400
հայաստան
ազգային անվտանգության ռազմավարություն
սահմանադրություն
նիկոլ փաշինյան
սուրեն սուրենյանց
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ռուսաստան
ադրբեջան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/09/81642549_0:249:3020:1947_1920x0_80_0_0_72adcd4c1500f6a2eb0d531f194056ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է մի ճանապարհով, որի վերջնահանգրվանը թուրք-ադրբեջանական աքցանում հայտնվելն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությանն ու Փաշինյանի գաղափարախոսությունների հնարավոր իրականացմանը։Հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է փոխվի։ Փետրվարի 19–ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացրել։ Նույն օրը նա հանդես եկավ տեսաուղերձով, որը վերնագրել էր «Իրական Հայաստանի գաղափարախոսություն»։ Մոտ մեկ ժամ տևած ուղերձում նա ներկայացրեց 14 թեզ` տալով դրանց վերաբերյալ սեփական մեկնաբանությունները։ Անդրադարձավ նաև Սահմանադրական փոփոխությունների` նախկինում բազմիցս արծարծված թեմային։Ըստ Սուրենյանցի` Փաշինյանը կփորձի «իրական Հայաստանի» մասին իր պսևդոգաղափարախոսությունը տեղավորել թե՛ Հայաստանի ազգային անվտանգության ապագա ռազմավարության, թե՛ սահմանադրական փոփոխությունների մեջ։Վերլուծաբանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները աստիճանաբար Անկախության հռչակագիրը կփոխարինեն «իրական Հայաստանի» վերաբերյալ կեղծ գաղափարախոսությամբ։ Նրանց համար Լեռնային Ղարաբաղի հարցը վերջնականապես փակված է, իսկ Թուրքիան ու Ադրբեջանն այլևս հակառակորդներ կամ թշնամիներ չեն ընկալվում:Նրա խոսքով` այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել և՛ ազգային անվտանգության ապագա ռազմավարությունը, և՛ սահմանադրական փոփոխությունները։Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը կլինե՞ն Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությունումԸստ քաղաքական վերլուծաբանի՝ մեծ է հավանականությունը, որ ազգային անվտանգության նոր ռազմավարությունում, ի տարբերություն ներկայիս ռազմավարության, չի լինելու Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացման մասին կետ, չնայած վիթխարի պայմանագրային և իրավական հիմքերին, այդ հարաբերություններն իրականում այլևս ռազմավարական չեն։Նրա խոսքով`նոր ռազմավարությունն ամենայն հավանականությամբ կներառի նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ հարաբերությունների խզում։ Հայաստանի իշխանությունները բազմիցս բացահայտ հայտարարել են, որ հեռանում են ՀԱՊԿ–ից և, ըստ էության, հեռացած են։«Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, իր բնավորության համաձայն, այդ պատասխանատվությունը չի ուզում իր վրա վերցնել։ Փաշինյանը նաև նոյեմբերի 9–ի ստատուս քվոյի ճարտարապետության ոչնչացնողներից մեկն է, բայց մինչ օրս իր ստորագրությունը հետ չի կանչել այդ փաստաթղթից։ Փաշինյանը փաստացի Հայաստանը դուրս է բերել ՀԱՊԿ–ից, բայց պաշտոնապես նման որոշում կայացնելու և դրա հետևանքներն իր վրա կրելու քաջություն չունի։ Դա պատասխանատվությունից խուսափելու շատ անհաջող դրսևորում է»,– ընդգծեց Սուրենյանցը։Սխալների ուղղում` ուրացման միջոցովՍուրենյանցի կարծիքով` բնական է, որ անվտանգության ներկայիս ռազմավարության շատ տարրեր չեն ամրագրվի նոր փաստաթղթում, և դա առաջին հերթին պայմանավորված է Արցախյան պատերազմի արդյունքներով։ Հասկանալի է, որ պատերազմում կրած պարտությունը անհետևանք լինել չի կարող։ Սակայն հասուն ժողովուրդները խմբագրումներ չեն անում իրենց պատմության ռևիզիայի հաշվին, ուրացման ճանապարհով չեն գնում։Փորձագետը չի զարմանա, եթե մի օր էլ Փաշինյանը հրաժարվի հայոց այբուբենից։
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/09/81642549_0:0:2732:2048_1920x0_80_0_0_517854387d425b7a845c83f43de11f42.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ազգային անվտանգության ռազմավարություն, սահմանադրություն, նիկոլ փաշինյան, սուրեն սուրենյանց, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ռուսաստան, ադրբեջան, թուրքիա
հայաստան, ազգային անվտանգության ռազմավարություն, սահմանադրություն, նիկոլ փաշինյան, սուրեն սուրենյանց, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ռուսաստան, ադրբեջան, թուրքիա
ՀՀ–ն կհայտնվի թուրք–ադրբեջանական աքցանում. Սուրենյանցը` անվտանգության ռազմավարության մասին
Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությունում կլինեն հիմնարար և ծայրահեղ վտանգավոր փոփոխություններ։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է մի ճանապարհով, որի վերջնահանգրվանը թուրք-ադրբեջանական աքցանում հայտնվելն է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությանն ու Փաշինյանի գաղափարախոսությունների հնարավոր իրականացմանը։
Հունվարի 28-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է փոխվի։ Փետրվարի 19–ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական
հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացրել։ Նույն օրը նա հանդես եկավ
տեսաուղերձով, որը վերնագրել էր «Իրական Հայաստանի գաղափարախոսություն»։ Մոտ մեկ ժամ տևած ուղերձում նա ներկայացրեց 14 թեզ` տալով դրանց վերաբերյալ սեփական մեկնաբանությունները։ Անդրադարձավ նաև Սահմանադրական փոփոխությունների` նախկինում բազմիցս արծարծված թեմային։
Ըստ Սուրենյանցի` Փաշինյանը կփորձի «իրական Հայաստանի» մասին իր պսևդոգաղափարախոսությունը տեղավորել թե՛ Հայաստանի ազգային անվտանգության ապագա ռազմավարության, թե՛ սահմանադրական փոփոխությունների մեջ։
Վերլուծաբանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները աստիճանաբար Անկախության հռչակագիրը կփոխարինեն «իրական Հայաստանի» վերաբերյալ կեղծ գաղափարախոսությամբ։ Նրանց համար Լեռնային Ղարաբաղի հարցը վերջնականապես փակված է, իսկ Թուրքիան ու Ադրբեջանն այլևս հակառակորդներ կամ թշնամիներ չեն ընկալվում:
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է մի ճանապարհով, որի վերջնահանգրվանը թուրք-ադրբեջանական աքցանում հայտնվելն է` դրանից բխող կատաստրոֆիկ հետևանքներով։ Փաշինյանի ելույթը` նվիրված «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը, որն իրականում պսևդոգաղափարախոսություն է, ադրբեջանական պահանջների գեղեցիկ և քողարկված, փաթեթավորված մատուցումն է։ Պետք է իրերը կոչել իրենց անուններով»,–ասաց Սուրենյանցը։
Նրա խոսքով` այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել և՛ ազգային անվտանգության ապագա ռազմավարությունը, և՛ սահմանադրական փոփոխությունները։
Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը կլինե՞ն Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությունում
Ըստ քաղաքական վերլուծաբանի՝ մեծ է հավանականությունը, որ ազգային անվտանգության նոր ռազմավարությունում, ի տարբերություն ներկայիս ռազմավարության, չի լինելու Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացման մասին կետ, չնայած վիթխարի պայմանագրային և իրավական հիմքերին, այդ հարաբերություններն իրականում այլևս ռազմավարական չեն։
«Իհարկե, այստեղ երկուստեք խնդիրներ կան, բայց առաջին հերթին կա Հայաստանի իշխանությունների բացահայտ ռուսաֆոբ կեցվածք։ Սա թաքցնել այլևս հնարավոր չէ։ Իսկ երբ ասվում է, օրինակ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերադարձ չի լինելու, սա նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի անվտանգության հովանոցից։ Բայց մյուս կողմից Հայաստանը Արևմուտքից էլ չի ստացել այդ անվտանգության հովանոցը»,–ասաց Սուրենյանցը։
Նրա խոսքով`նոր ռազմավարությունն ամենայն հավանականությամբ կներառի նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ հարաբերությունների խզում։ Հայաստանի իշխանությունները բազմիցս բացահայտ հայտարարել են, որ հեռանում են ՀԱՊԿ–ից և, ըստ էության, հեռացած են։
«Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, իր բնավորության համաձայն, այդ պատասխանատվությունը չի ուզում իր վրա վերցնել։ Փաշինյանը նաև նոյեմբերի 9–ի ստատուս քվոյի ճարտարապետության ոչնչացնողներից մեկն է, բայց մինչ օրս իր ստորագրությունը հետ չի կանչել այդ փաստաթղթից։ Փաշինյանը փաստացի Հայաստանը դուրս է բերել ՀԱՊԿ–ից, բայց պաշտոնապես նման որոշում կայացնելու և դրա հետևանքներն իր վրա կրելու քաջություն չունի։ Դա պատասխանատվությունից խուսափելու շատ անհաջող դրսևորում է»,– ընդգծեց Սուրենյանցը։
Սխալների ուղղում` ուրացման միջոցով
Սուրենյանցի կարծիքով` բնական է, որ անվտանգության ներկայիս ռազմավարության շատ տարրեր չեն ամրագրվի նոր փաստաթղթում, և դա առաջին հերթին պայմանավորված է Արցախյան պատերազմի արդյունքներով։ Հասկանալի է, որ պատերազմում կրած պարտությունը անհետևանք լինել չի կարող։ Սակայն հասուն ժողովուրդները խմբագրումներ չեն անում իրենց պատմության ռևիզիայի հաշվին, ուրացման ճանապարհով չեն գնում։
«Կարելի է ունենալ ավելի համեստ ազգային-պետական օրակարգ, բայց միևնույն ժամանակ չժխտել սեփական պատմությունը, դա չանել Հայաստանի պատմական միջավայրը փոխելու հաշվին»,– ասաց քաղաքական վերլուծաբանը։
Փորձագետը չի զարմանա, եթե մի օր էլ Փաշինյանը հրաժարվի հայոց այբուբենից։