https://arm.sputniknews.ru/20250222/qani-arandznatun-e-vatsharvel-erevani-kentrvonum-2024-tvakanin-vitshakagrutjun-86047706.html
Քանի առանձնատուն է վաճառվել Երևանի կենտրոնում 2024 թվականին. վիճակագրություն
Քանի առանձնատուն է վաճառվել Երևանի կենտրոնում 2024 թվականին. վիճակագրություն
Sputnik Արմենիա
Երևանում առանձնատների առուվաճառքը երկրորդ տարին անընդմեջ նվազում է, բայց մարզերում անկումն այնքան էլ մեծ չէ։ Ամենաբարձր գինը Երևանի կենտրոնում կազմել է գրեթե... 22.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-22T20:37+0400
2025-02-22T20:37+0400
2025-02-22T20:37+0400
հայաստան
տուն
վաճառք
գործարք
գին
https://cdn.am.sputniknews.ru/img/2290/24/22902417_0:85:1600:985_1920x0_80_0_0_cbedca3e50da5b36f09483e202623a51.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. 2024 թվականին Երևանում կատարվել է անհատական բնակելի տների առուվաճառքի 1 313 գործարք։ Այս մասին է վկայում Հայաստանի անշարժ գույքի կադաստրի կոմիտեի վիճակագրությունը։ Այսպիսով, մայրաքաղաքում առանձնատների առուվաճառքի ծավալները երկրորդ տարին անընդմեջ կրճատվել են (2022 թվականին՝ 2021, 2023 թվականին՝ 1 472) ։Ամենաշատ տները վաճառվել են Էրեբունում և Շենգավիթում (224 և 220), որոնց հաջորդում են Կենտրոն (183) Աջափնյակ (132), Արաբկիր (130) և Մալաթիա-Սեբաստիա (126) վարչական շրջանները: Քանաքեռ-Զեյթունում վաճառվել է 73 տուն, Նորք-Մարաշում` 58, Ավանում` 53, Դավթաշենում` 51, Նոր Նորքում` 45, Նուբարաշենում` 18։Առուվաճառքի գործարքների թիվն ավելացել է միայն Դավթաշենում (+13) և Շենգավիթում (+15), Աջափնյակում չի փոխվել, մնացած բոլոր շրջաններում նվազել է։Կադաստրի կոմիտեն ներկայացրել է նաև առուվաճառքի պայմանագրերում գրանցված նվազագույն և առավելագույն գները 1 քմ–ի հաշվարկով։Ինչ վերաբերում է մարզերին, ապա այստեղ նույնպես գործարքների քանակի անկում է գրանցվել (2022-ին՝ 5 699, 2023-ին՝ 6 435, 2024-ին՝ 6 108)։ Նվազում է նկատվում հատկապես Երևանին մոտ գտնվող Կոտայքի և Արարատի մարզերում, ինչպես նաև Արմավիրի և Արագածոտնի մարզերում։ Գործարքների աճ կա Տավուշի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում (ամենայն հավանականությամբ, Արցախից բռնի տեղահանվածների հաշվին)։Պետությանը վերադարձված գույքերի արժեքը 2023–24 թթ. գերազանցել է 30 մլն դոլարը. ՀՀ դատախազՀստակեցնենք, որ այս թվերի մեջ չի մտնում մասնավոր տների կառուցումը (այդ թվում ՝ սահմանամերձ գյուղերում 100–տոկոսանոց պետական աջակցությամբ), քանի որ ներկայացված են միայն առուվաճառքի, ոչ թե առաջնային գրանցման գործարքները։Մարզերում մասնավոր տների գների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Դիլիջանում՝ 1 քմ–ն` 560 հազար դրամ (1 400 դոլարից մի փոքր ավելի)։ Պետք է հաշվի առնել, որ քիչ գործարքներ գրանցած քաղաքների տվյալները չեն ներկայացվում, ուստի վիճակագրության մեջ չկան Ծաղկաձորն ու Ջերմուկը։Եղվարդում արձանագրվել է 426,7 հազար դրամ (1 070 դոլար) առավելագույն գին, Աշտարակում, Աբովյանում և Էջմիածնում` 350-400 հազար, մոտ այդքան էլ` Գյումրիում։Ամենացածր գինը գրանցվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում՝ մեկ քառակուսի մետրի համար 37 հազար դրամ (90 դոլարից մի փոքր ավելի):Երևանի կենտրոնի բնակիչների «վտարում» հանուն հարկերի. փորձագետը` Փաշինյանի «լուծման» մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2290/24/22902417_88:0:1512:1068_1920x0_80_0_0_6e8a1996a8574299b87b3708f545a393.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տուն, վաճառք, գործարք, գին
հայաստան, տուն, վաճառք, գործարք, գին
Քանի առանձնատուն է վաճառվել Երևանի կենտրոնում 2024 թվականին. վիճակագրություն
Երևանում առանձնատների առուվաճառքը երկրորդ տարին անընդմեջ նվազում է, բայց մարզերում անկումն այնքան էլ մեծ չէ։ Ամենաբարձր գինը Երևանի կենտրոնում կազմել է գրեթե 11 հազար դոլար մեկ քառակուսի մետրի համար։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. 2024 թվականին Երևանում կատարվել է անհատական բնակելի տների առուվաճառքի 1 313 գործարք։ Այս մասին է վկայում Հայաստանի անշարժ գույքի կադաստրի կոմիտեի վիճակագրությունը։ Այսպիսով, մայրաքաղաքում առանձնատների առուվաճառքի ծավալները երկրորդ տարին անընդմեջ կրճատվել են (2022 թվականին՝ 2021, 2023 թվականին՝ 1 472) ։
2024 թվականին մայրաքաղաքի կենտրոնում (Կենտրոն վարչական շրջանում) գնվել/վաճառվել է 183 առանձնատուն, որից 10–ը` 250-350 քմ մակերեսով, 19–ը` 350 քմ-ից ավելի: 350 քմ-ից մեծ մակերեսով տների բավականին շատ գործարքներ են կատարվել Արաբկիրում (20): Հաջորդը Աջափնյակ վարչական շրջանն է (19 գործարք)։
Ամենաշատ տները վաճառվել են Էրեբունում և Շենգավիթում (224 և 220), որոնց հաջորդում են Կենտրոն (183) Աջափնյակ (132), Արաբկիր (130) և Մալաթիա-Սեբաստիա (126) վարչական շրջանները: Քանաքեռ-Զեյթունում վաճառվել է 73 տուն, Նորք-Մարաշում` 58, Ավանում` 53, Դավթաշենում` 51, Նոր Նորքում` 45, Նուբարաշենում` 18։
Առուվաճառքի գործարքների թիվն ավելացել է միայն Դավթաշենում (+13) և Շենգավիթում (+15), Աջափնյակում չի փոխվել, մնացած բոլոր շրջաններում նվազել է։
Կադաստրի կոմիտեն ներկայացրել է նաև առուվաճառքի պայմանագրերում գրանցված նվազագույն և առավելագույն գները 1 քմ–ի հաշվարկով։
Կենտրոնում նվազագույն գինը կազմել է 411,7 հազար դրամ (մոտ 1 040 դոլար), առավելագույնը՝ 4 մլն 331 հազար (գրեթե 10 900 դոլար): Նորք-Մարաշում նվազագույն գինը կազմել է 190,5 հազար դրամ (480 դոլարից մի փոքր պակաս), առավելագույնը` 1 մլն 578 հազար դրամ (մոտ 3 960 դոլար), Քանաքեռ-Զեյթունում՝ համապատասխանաբար 167,5 հազար դրամ (420 դոլար) և 1 մլն 592 հազար (մոտ 4 000 դոլար)։
Ինչ վերաբերում է մարզերին, ապա այստեղ նույնպես գործարքների քանակի անկում է գրանցվել (2022-ին՝ 5 699, 2023-ին՝ 6 435, 2024-ին՝ 6 108)։ Նվազում է նկատվում հատկապես Երևանին մոտ գտնվող Կոտայքի և Արարատի մարզերում, ինչպես նաև Արմավիրի և Արագածոտնի մարզերում։ Գործարքների աճ կա Տավուշի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում (ամենայն հավանականությամբ, Արցախից բռնի տեղահանվածների հաշվին)։
Հստակեցնենք, որ այս թվերի մեջ չի մտնում մասնավոր տների կառուցումը (այդ թվում ՝ սահմանամերձ գյուղերում 100–տոկոսանոց պետական աջակցությամբ), քանի որ ներկայացված են միայն առուվաճառքի, ոչ թե առաջնային գրանցման գործարքները։
Մարզերում մասնավոր տների գների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Դիլիջանում՝ 1 քմ–ն` 560 հազար դրամ (1 400 դոլարից մի փոքր ավելի)։ Պետք է հաշվի առնել, որ քիչ գործարքներ գրանցած քաղաքների տվյալները չեն ներկայացվում, ուստի վիճակագրության մեջ չկան Ծաղկաձորն ու Ջերմուկը։
Եղվարդում արձանագրվել է 426,7 հազար դրամ (1 070 դոլար) առավելագույն գին, Աշտարակում, Աբովյանում և Էջմիածնում` 350-400 հազար, մոտ այդքան էլ` Գյումրիում։
Ամենացածր գինը գրանցվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում՝ մեկ քառակուսի մետրի համար 37 հազար դրամ (90 դոլարից մի փոքր ավելի):