https://arm.sputniknews.ru/20250222/ankarajum-keghts-alkvohvoli-hetevanqvov-65-mard-e-mahacel-zlm-86043044.html
Անկարայում կեղծ ալկոհոլի հետևանքով 65 մարդ է մահացել. ԶԼՄ
Անկարայում կեղծ ալկոհոլի հետևանքով 65 մարդ է մահացել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Վերջին երեք ամսում Թուրքիայում իրականացվել է 56 գործողություն, ձերբակալվել է 155 կասկածյալ։ 22.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-22T17:08+0400
2025-02-22T17:08+0400
2025-02-22T17:14+0400
թուրքիա
մահ
խմիչք
ալկոհոլ
անկարա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/01/25147625_0:84:1601:984_1920x0_80_0_0_9cf71213ec99d109d2dc0a8344173289.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2024 թվականի դեկտեմբերից ի վեր 65 մարդ է մահացել կեղծ ալկոհոլի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ekonomim» թերթին։«Վերջին երեք ամսում Թուրքիայի յոթ նահանգում իրականացվել է 56 գործողություն, ձերբակալվել է 155 կասկածյալ և կալանավորվել է 35 մարդ։ Ձերբակալվածներից 37-ի նկատմամբ կայացվել է դատական հսկողություն կիրառելու որոշում», - գրում է թերթը։Ավելի վաղ ՆՏՎ հեռուստաալիքը հայտնել էր, որ հունվարին Ստամբուլում կեղծ ալկոհոլի զոհ դարձածների թիվը հասել է 37-ի: Իշխանությունը չեղարկել է կեղծ արտադրանք վաճառող 64 խանութների լիցենզիաները։Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացածների թվում եղել են Թուրքիայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի քաղաքացիներ: Նշվում է, որ նրանք ալկոհոլը ձեռք են բերել 30 լիրայով (մեկ դոլարից պակաս), մինչդեռ Թուրքիայում օրինական ալկոհոլային արտադրանքը զգալի թանկ է` գարեջուրը՝ առնվազն 70 լիրա, իսկ թունդ խմիչքները՝ մի քանի հարյուր լիրա:Երևանում կեղծ ալկոհոլ են արտադրել` կեղծ դրոշմանիշներով. ՊԵԿ–ի բացահայտումը
թուրքիա
անկարա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/01/25147625_88:0:1511:1067_1920x0_80_0_0_401a52a1dbb52fc5ff3fa8877757266b.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, մահ, խմիչք, ալկոհոլ, անկարա
թուրքիա, մահ, խմիչք, ալկոհոլ, անկարա
Անկարայում կեղծ ալկոհոլի հետևանքով 65 մարդ է մահացել. ԶԼՄ
17:08 22.02.2025 (Թարմացված է: 17:14 22.02.2025) Վերջին երեք ամսում Թուրքիայում իրականացվել է 56 գործողություն, ձերբակալվել է 155 կասկածյալ։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2024 թվականի դեկտեմբերից ի վեր 65 մարդ է մահացել կեղծ ալկոհոլի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ekonomim» թերթին։
«Անկարայում կեղծ ալկոհոլի պատճառով մահացածների թիվը հասել է 65-ի, բուժում է ստանում 15 մարդ», - գրում է պարբերականը։
«Վերջին երեք ամսում Թուրքիայի յոթ նահանգում իրականացվել է 56 գործողություն, ձերբակալվել է 155 կասկածյալ և կալանավորվել է 35 մարդ։ Ձերբակալվածներից 37-ի նկատմամբ կայացվել է դատական հսկողություն կիրառելու որոշում», - գրում է թերթը։
Ավելի վաղ ՆՏՎ հեռուստաալիքը հայտնել էր, որ հունվարին Ստամբուլում կեղծ ալկոհոլի զոհ դարձածների թիվը հասել է 37-ի: Իշխանությունը չեղարկել է կեղծ արտադրանք վաճառող 64 խանութների լիցենզիաները։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացածների թվում եղել են Թուրքիայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի քաղաքացիներ: Նշվում է, որ նրանք ալկոհոլը ձեռք են բերել 30 լիրայով (մեկ դոլարից պակաս), մինչդեռ Թուրքիայում օրինական ալկոհոլային արտադրանքը զգալի թանկ է` գարեջուրը՝ առնվազն 70 լիրա, իսկ թունդ խմիչքները՝ մի քանի հարյուր լիրա: