00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
5 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Մանե Թանդիլյան
13:05
2 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առատ ձյունը կաթվածահար է արել երթևեկությունը. Հայաստանում բազմաթիվ փակ ճանապարհներ կան

© Photo : official site of the Police of RAԵղանակային պայմանների պատճառով ճանապարհներին խցանումներ
Եղանակային պայմանների պատճառով ճանապարհներին խցանումներ - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2025
Բաժանորդագրվել
ՀՀ ՆԳՆ–ն բոլոր վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` փակ են.
Արագածոտնի մարզում`«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան, Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների, իսկ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։
Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները փակ են բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։
Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Գեղարքունիքի (բացի Վարդենիս և Մարտունի քաղաքներից), Կոտայքի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում և Վայք, Եղեգնաձոր քաղաքներում տեղում է ձյուն։
Տավուշի մարզի, Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններին (բուք) տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ապարանի, Արագածի, Թալինի տարածաշրջաններում, Երևան-Սևան 25-40 կմ-ին, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ, Չարենցավան-Ֆանտան և Չարենցավան-Արզական ավտոճանապարհներին բուք է։
ՀՀ ՆԳՆ–ն բոլոր վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հիշեցնենք` ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 20-23-ին Հայաստանի շրջանների զգալի մասում ձյուն կգա, ընդ որում` ամսի 20-ին և 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ առատ։
Լրահոս
0