https://arm.sputniknews.ru/20250219/mijak-katakergun-hamvozel-e-amn-in-350-mlrd-tsakhsel-rdi-dem-anhujs-paterazmi-vra-tramp-85956390.html
«Միջակ կատակերգուն» համոզել է ԱՄՆ–ին 350 մլրդ ծախսել ՌԴ–ի դեմ անհույս պատերազմի վրա․ Թրամփ
«Միջակ կատակերգուն» համոզել է ԱՄՆ–ին 350 մլրդ ծախսել ՌԴ–ի դեմ անհույս պատերազմի վրա․ Թրամփ
Sputnik Արմենիա
ԱՄՆ առաջնորդը Զելենսկուն մեղադրել է այն բանում, որ նա ուզում է շարունակել հակամարտությունը Ռուսաստանի հետ՝ հանուն ֆինանսական շահի։ 19.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-19T21:29+0400
2025-02-19T21:29+0400
2025-02-19T22:18+0400
դոնալդ թրամփ
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
ռուսաստան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/12/39902395_0:0:1600:901_1920x0_80_0_0_53000cf294083b33fd60de164c988b2e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկուն անվանել է «համեստ հաջողության հասած կատակերգու», որը ԱՄՆ-ին համոզել է 350 միլիարդ դոլար հատկացնել մի պատերազմի համար, որում նա չի կարող հաղթել, և որը երբեք չպետք է սկսվեր: Այս մասին Թրամփը գրել է Truth սոցցանցում։Ամերիկացի առաջնորդը նշել է, որ առանց ԱՄՆ-ի մասնակցության Զելենսկին երբեք չի կարողանա հաշտություն կնքել Ռուսաստանի հետ՝ հիշեցնելով, որ Ուկրաինան ավերված է, իսկ միլիոնավոր մարդիկ անիմաստ են զոհվել:Ուկրաինայում պետք է ընտրություններ անցկացվեն. Թրամփն ասել է` ինչուԹրամփը կրկնել է Ուկրաինայի առաջնորդի չափազանց ցածր վարկանիշի մասին իր հայտարարությունը:Բացի այդ, նա հայտարարել է, որ պատերազմը շատ ավելի կարևոր է Եվրոպայի, քան ԱՄՆ-ի համար, քանի որ «ԱՄՆ–ն մեծ, գեղեցիկ օվկիանոս ունի որպես բաժանարար»:Նշենք, որ Զելենսկին պատասխանել է Թրամփի խոսքերին, որը հայտարարել էր, թե ուկրաինացիների միայն 4 տոկոսն է աջակցում իր նախագահին։ Քաղաքական գործիչն այդ տեղեկություններն անվանել էր «Ռուսաստանից եկող ապատեղեկատվություն և հավաստիացրել. «Եթե ինչ-որ մեկն ուզում է ինձ փոխարինել հենց հիմա, ապա հենց հիմա ոչ մի կերպ չի ստացվի»:Կիևը վերլուծում է հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրի նախագիծը. Զելենսկին՝ Թրամփին
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/12/39902395_103:0:1526:1067_1920x0_80_0_0_2302ca219630082ed7cd04285d9e0e8b.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, ամն
դոնալդ թրամփ, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, ամն
«Միջակ կատակերգուն» համոզել է ԱՄՆ–ին 350 մլրդ ծախսել ՌԴ–ի դեմ անհույս պատերազմի վրա․ Թրամփ
21:29 19.02.2025 (Թարմացված է: 22:18 19.02.2025) ԱՄՆ առաջնորդը Զելենսկուն մեղադրել է այն բանում, որ նա ուզում է շարունակել հակամարտությունը Ռուսաստանի հետ՝ հանուն ֆինանսական շահի։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկուն անվանել է «համեստ հաջողության հասած կատակերգու», որը ԱՄՆ-ին համոզել է 350 միլիարդ դոլար հատկացնել մի պատերազմի համար, որում նա չի կարող հաղթել, և որը երբեք չպետք է սկսվեր: Այս մասին Թրամփը գրել է Truth սոցցանցում։
«ԱՄՆ-ն 200 միլիարդով ավելի շատ է ծախսել, քան Եվրոպան, բայց Եվրոպայի փողերը երաշխավորված են, այնինչ ԱՄՆ-ն ոչինչ հետ չի ստանա»,-հայտարարել է նա:
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ առանց ԱՄՆ-ի մասնակցության Զելենսկին երբեք չի կարողանա հաշտություն կնքել Ռուսաստանի հետ՝ հիշեցնելով, որ Ուկրաինան ավերված է, իսկ միլիոնավոր մարդիկ անիմաստ են զոհվել:
Թրամփը կրկնել է Ուկրաինայի առաջնորդի չափազանց ցածր վարկանիշի մասին իր հայտարարությունը:
«Նա հրաժարվում է ընտրություններից, շատ ցածր վարկանիշ ունի ուկրաինական հարցումներում, և միակ բանը, որ նրա մոտ լավ է ստացվում, Բայդենի վրա «ջութակի պես նվագելն է»։ Բռնապետ՝ առանց ընտրությունների, Զելենսկին լավ կանի՝ արագ շարժվի, հակառակ դեպքում նրա երկրից բան չի մնա»,-գրել է Թրամփը։
Բացի այդ, նա հայտարարել է, որ պատերազմը շատ ավելի կարևոր է Եվրոպայի, քան ԱՄՆ-ի համար, քանի որ «ԱՄՆ–ն մեծ, գեղեցիկ օվկիանոս ունի որպես բաժանարար»:
Նշենք, որ Զելենսկին պատասխանել է Թրամփի խոսքերին, որը հայտարարել էր, թե ուկրաինացիների միայն 4 տոկոսն է աջակցում իր նախագահին։ Քաղաքական գործիչն այդ տեղեկություններն անվանել էր «Ռուսաստանից եկող ապատեղեկատվություն և հավաստիացրել. «Եթե ինչ-որ մեկն ուզում է ինձ փոխարինել հենց հիմա, ապա հենց հիմա ոչ մի կերպ չի ստացվի»: