00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայում պետք է ընտրություններ անցկացվեն. Թրամփն ասել է` ինչու

© AP Photo / Ben CurtisԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկու վարկանիշն իջել է մինչև 4%։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Ուկրաինայում ընտրությունների անցկացումը անհրաժեշտություն է, եթե Կիևը ցանկանում է տեղ ստանալ բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման շրջանակում։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի իր նստավայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Որտե՞ղ է Ուկրաինայի առաջնորդը: Ինձ հաճելի չէ խոսել այդ մասին, բայց Զելենսկու վարկանիշն ընկել է մինչև 4%։ Երկիրը քարուքանդ է եղել: Այն նմանվել է մեծածավալ ապամոնտաժման հարթակի: Մի՞թե Ուկրաինայի ժողովուրդը չպետք է ասի, որ մենք երկար ժամանակ ընտրություններ չենք ունեցել», – ասել է Թրամփը:
Հանրապետական նախագահի խոսքով` Ուկրաինայում վաղուց ընտրություններ չեն եղել։
Թրամփը նշել է, որ դրան Ուկրաինային դրդում է ոչ թե Ռուսաստանը, այլ երկրում տիրող իրավիճակը։ ԱՄՆ նախագահն ընդգծել է նաև, որ Զելենսկին տեղյակ չէ, թե ուր է ուղղվել գումարի կեսը, որն ԱՄՆ–ն հատկացրել է Ուկրաինային։
ԱՄՆ առաջնորդն աջակցել է Եվրոպայից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելուն՝ առանց ԱՄՆ-ի մասնակցության։ «Լավ կլիներ, որ մարտական ​​գործողությունների ավարտից հետո եվրոպական զորք տեղակայվեր Ուկրաինայում, ԱՄՆ-ն ստիպված չէր լինի իր զորքերն ուղարկել, քանի որ մենք շատ հեռու ենք», -ասել է Թրամփը:
Փետրվարի 17-ին Փարիզում Եվրոպայի առաջնորդների արտակարգ գագաթնաժողովի թեմաներից մեկն էր Ուկրաինայում խաղաղապահների հնարավոր տեղակայումը խաղաղության համաձայնագրի շրջանակներում, սակայն մասնակիցները համաձայնության չեն եկել այդ հարցում:
Փետրվարի կեսերին Մյունխենի համաժողովի ընթացքում Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինացիները դեմ են ռազմական գործողությունների ժամանակ ընտրությունների անցկացմանը։ Այն քաղաքացիներին, որոնք կողմ են ընտրություններին, երկրի նախագահը խորհուրդ է տվել փոխել քաղաքացիությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս Զելենսկուն անվանել է Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ։ Հունվարին Պուտինը հայտարարել էր, որ նույնիսկ այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ցանկացածի հետ, եթե Ուկրաինան նման ցանկություն ունի։
Լրահոս
0