https://arm.sputniknews.ru/20250219/ahazang-israjeli-ishkhanutjunnery-pvordzum-en-brnagravel-hajkakan-ekeghecu-unecvatsqy-85943119.html
Ահազանգ. Իսրայելի իշխանությունները փորձում են բռնագրավել հայկական եկեղեցու ունեցվածքը
Ահազանգ. Իսրայելի իշխանությունները փորձում են բռնագրավել հայկական եկեղեցու ունեցվածքը
Sputnik Արմենիա
Հայոց պատրիարքարանը պնդում է, որ որևէ պարտքի առկայություն ապացուցված չէ։ 19.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-19T15:49+0400
2025-02-19T15:49+0400
2025-02-19T16:06+0400
եկեղեցի
իսրայել
հայ առաքելական եկեղեցի
երուսաղեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/10/24132401_0:0:1600:901_1920x0_80_0_0_9e3ef3b218ef8b78c27abc0f49d98b7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանն ահազանգում է, որ Իսրայելի իշխանությունները փորձում են խլել հայոց եկեղեցուն պատկանող ունեցվածքը։«Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագանձել դարեր շարունակ Հայ առաքելական եկեղեցու թեմին պատկանող գույքը և աճուրդի հանել այն՝ իբրև թե 1994 թվականից ի վեր գոյացած համայնքային պարտքերի դիմաց»,- նշված է հաղորդագրության մեջ:Ըդ որում, պատրիարքարանում պնդում են, որ որևէ պարտքի առկայություն ապացուցված չէ։Շեշտում են՝ պատշաճ դատավարություն չի անցկացվել։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը դատարան է ներկայացրել խնդրագիր-միջնորդություն, որը քննարկվելու է փետրվարի 24-ին։ Եթե այն մերժվի, ապա Երուսաղեմի քաղաքապետարանը կալանք կդնի գույքի վրա։Միջնորդությունը ներկայացնելուց հետո կատարողական վարույթը ժամանակավորապես կասեցվել է։«Երուսաղեմի քաղաքապետարանի պահվածքն այս հարցում հատկապես անտեղի է, քանի որ նա նախաձեռնել է այս ագրեսիվ գործընթացը` չնայած այն հանգամանքին, որ քաղաքապետարանն ինքը միլիոնավոր շեկելներ է պարտք պատրիարքարանին ժամկետանց վարձավճարի դիմաց: Պատրիարքարանը, սակայն, ձեռնպահ մնաց վճարման պահանջով դատարան դիմելուց, փոխարենը երկար բանակցություններ վարեց քաղաքապետարանի հետ՝ փորձելով պարտքի խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով»,- տեղեկացնում են պատրրիարքարանից։Մեր գոյությունը վտանգի տակ է. Երուսաղեմի հայ համայնքը կոչով դիմել է միջազգային հանրությանըՆշվում է, որ սա ոչ միայն վտանգում է Սուրբ հողում Հայոց պատրիարքարանի առաքելությունը, որը սկսվել է 7-րդ դարից, այլև կարող է վտանգել հայ համայնքի հետագա ներկայությունը Սուրբ հողում, որը թվագրվում է 4-րդ դարով։ Ընդգծվում է՝ սա քաղաքապետարանի կողմից Հայոց պատրիարքության հեղինակությունը խարխլելու բացահայտ փորձ է՝ տնտեսական ճնշում գործադրելով՝ Սուրբ հողում նրա ներկայությունը նվազեցնելու նպատակով։ Միաժամանակ նշվում է, որ սա կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ Երուսաղեմում քրիստոնյաների ընդհանուր ներկայության համար։Հայոց պատրիարքարանը դիմում է Իսրայելի իշխանություններին՝ կոչ անելով միջամտել և անհապաղ սառեցնել քաղաքապետարանի կողմից ձեռնարկված բոլոր գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։Հայերին դուրս են մղում, բայց նրանք չեն նահանջում. ի՞նչ է կատարվում Երուսաղեմում
իսրայել
երուսաղեմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/10/24132401_0:0:1424:1068_1920x0_80_0_0_0883caf08f9b5c99608c1c01f9ad3d9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եկեղեցի, իսրայել, հայ առաքելական եկեղեցի, երուսաղեմ
եկեղեցի, իսրայել, հայ առաքելական եկեղեցի, երուսաղեմ
Ահազանգ. Իսրայելի իշխանությունները փորձում են բռնագրավել հայկական եկեղեցու ունեցվածքը
15:49 19.02.2025 (Թարմացված է: 16:06 19.02.2025) Հայոց պատրիարքարանը պնդում է, որ որևէ պարտքի առկայություն ապացուցված չէ։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանն ահազանգում է, որ Իսրայելի իշխանությունները փորձում են խլել հայոց եկեղեցուն պատկանող ունեցվածքը։
«Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագանձել դարեր շարունակ Հայ առաքելական եկեղեցու թեմին պատկանող գույքը և աճուրդի հանել այն՝ իբրև թե 1994 թվականից ի վեր գոյացած համայնքային պարտքերի դիմաց»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ըդ որում, պատրիարքարանում պնդում են, որ որևէ պարտքի առկայություն ապացուցված չէ։
Շեշտում են՝ պատշաճ դատավարություն չի անցկացվել։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը դատարան է ներկայացրել խնդրագիր-միջնորդություն, որը քննարկվելու է փետրվարի 24-ին։ Եթե այն մերժվի, ապա Երուսաղեմի քաղաքապետարանը կալանք կդնի գույքի վրա։
«Խնդրագիրն ուղղված է հավաքագրման տեսուչի՝ Երուսաղեմի քաղաքապետարանի աշխատակցի գործողությունների դեմ, որը «որոշել է», որ պատրիարքարանը աստղաբաշխական գումար է պարտք՝ առանց հաշվի առնելու վաղեմության ժամկետը և առանց հստակ նշելու ենթադրյալ պարտքի առաջացման հիմքերը: Բացի այդ, ենթադրյալ պարտքի զգալի մասը վերաբերում է այն գույքին, որն իրականում վարձով է տրվում հենց Երուսաղեմի քաղաքապետարանին»,- նշված է հայտարարության մեջ։
Միջնորդությունը ներկայացնելուց հետո կատարողական վարույթը ժամանակավորապես կասեցվել է։
«Երուսաղեմի քաղաքապետարանի պահվածքն այս հարցում հատկապես անտեղի է, քանի որ նա նախաձեռնել է այս ագրեսիվ գործընթացը` չնայած այն հանգամանքին, որ քաղաքապետարանն ինքը միլիոնավոր շեկելներ է պարտք պատրիարքարանին ժամկետանց վարձավճարի դիմաց: Պատրիարքարանը, սակայն, ձեռնպահ մնաց վճարման պահանջով դատարան դիմելուց, փոխարենը երկար բանակցություններ վարեց քաղաքապետարանի հետ՝ փորձելով պարտքի խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով»,- տեղեկացնում են պատրրիարքարանից։
Նշվում է, որ սա ոչ միայն վտանգում է Սուրբ հողում Հայոց պատրիարքարանի առաքելությունը, որը սկսվել է 7-րդ դարից, այլև կարող է վտանգել հայ համայնքի հետագա ներկայությունը Սուրբ հողում, որը թվագրվում է 4-րդ դարով։ Ընդգծվում է՝ սա քաղաքապետարանի կողմից Հայոց պատրիարքության հեղինակությունը խարխլելու բացահայտ փորձ է՝ տնտեսական ճնշում գործադրելով՝ Սուրբ հողում նրա ներկայությունը նվազեցնելու նպատակով։ Միաժամանակ նշվում է, որ սա կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ Երուսաղեմում քրիստոնյաների ընդհանուր ներկայության համար։
Հայոց պատրիարքարանը դիմում է Իսրայելի իշխանություններին՝ կոչ անելով միջամտել և անհապաղ սառեցնել քաղաքապետարանի կողմից ձեռնարկված բոլոր գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։