00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
04:06
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարորդներն ասել են, որ վերադասից հրահանգ ունեն. Վարդանյանը նամակ է գրել Երևանի քաղաքապետին

© Sputnik / Aram NersesyanՔրիստինա Վարդանյան
Քրիստինա Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2025
Քրիստինա Վարդանյան
Բաժանորդագրվել
Ավագանու անդամը տեղեկություններ ունի, որ կան վարորդներ, որոնք ասում են` իրենց աշխատավարձից գումար են պահում չվճարած քաղաքացիների պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Երևանում իրականացվող տրանսպորտային բարեփոխումների այն ոճը, որով առաջնորդվում է քաղաքապետարանը, անընդունելի է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը։
Օրերս համացանցում մի տեսանյութ հայտնվեց, որում 48 համարի ավտոբուսի վարորդը քաշքշում է տարեց տղամարդուն, բղավում նրա վրա։
Ավագանու անդամը մեկ շաբաթ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին նամակ է գրել` պահանջելով վարորդների աշխատանքային պայմանագրի պատճենն ու «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի կանոնադրությունը։
«Ես ուղղակի ուզել եմ հասկանալ, թե իրավական ինչ հիմքով է, օրինակ, ավտոբուսի վարորդը տրանսպորտից իջեցնում ուղեվարձը բոյկոտող քաղաքացուն կամ քաշքշում նրան, այսինքն` կատարում ինքնիրավչություն, արդյոք նրանց պայմանագրում կա կետ, որ վարորդները նաև պետք է վերահսկեն և պատժամիջոցներ կիրառեն չվճարող քաղաքացիների նկատմամբ»,– նշեց Վարդանյանը։
Նա տեղեկացրեց` երբ փորձել են վարորդներից իմանալ պատճառը, նրանք ասել են, որ իրենց վերադասից ունեն նման հրահանգ։ Բացի այդ, կան վարորդներ, որոնք նաև ասում են` իրենց աշխատավարձից գումար են պահում չվճարած քաղաքացիների պատճառով։
Վարդանյանն ընդգծեց, որ երևանցուն մատուցվում է շատ անորակ ծառայություն, մասնավորապես կապված «Telcell»–ի հետ։
«Այս բոլոր սխալների, սթրեսային իրավիճակի համար մարդիկ վճարում են իրենց սեփական առողջությամբ։ Ցանկացած բարեփոխում, ցանկացած գործ պետք է անի մասնագետը։ երբ Երևանում այսպես կոչված բարեփոխումն արվում է մարդկանց կողմից, որոնք տրանսպորտ բառը լսել են, երբ առաջին անգամ մտել են քաղաքապետարան, ամենավատ բանն է, որ կարող էր լինել»,– ասաց ավագանու անդամը։
Նա հիշեցրեց, որ Վրաստանում տրանսպորտային բարեփոխումն անում է ՄԱԿ–ի` տրանսպորտի գծով փորձագետը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում։ Ներդրվել է նաև ուղետոմսի նոր սակագին, որն արժե 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
Երևանում տրանսպորտով երթևեկելու արտոնություն սահմանվեց նաև ոչ երևանցիների համար
Ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժեր փետրվարի 1–ից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանի հասարակական տրանսպորտում` հորդորելով ուղևորներին կա՛մ չվճարել թանկացված ուղեվարձը, կա՛մ 100 դրամ վճարել։
Լրահոս
0