https://arm.sputniknews.ru/20250218/rd-n-ev-amn-n-pajmanavvorvel-en-ukrainaji-harcvov-banakcvoghner-nshanakel-lavrvov-85917838.html
ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են Ուկրաինայի հարցով բանակցողներ նշանակել. Լավրով
ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են Ուկրաինայի հարցով բանակցողներ նշանակել. Լավրով
Sputnik Արմենիա
Լավրովի խոսքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ ամերիկյան կողմը սկսել է լսել Ռուսաստանի դիրքորոշումը։ 18.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-18T18:29+0400
2025-02-18T18:29+0400
2025-02-18T18:35+0400
սերգեյ լավրով
ռուսաստան
ամն
ուկրաինա
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85918645_0:0:3072:1728_1920x0_80_0_0_04300884ba8a28bcfa0e9028d50775f6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են, որ մոտ ժամանակներս կմեկնարկեն ուկրաինական կարգավորման գործընթացը, բանակցողներ կնշանակեն: Այդ մասին Էր Ռիադում կայացած բանակցություններից հետո լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ուկրաինական հակամարտության կարգավորմանը զուգահեռ պայմաններ ստեղծել Ռուսաստանի և Նահանգների միջև համագործակցության ամբողջական վերականգնման համար:Լավրովի խոսքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ ամերիկյան կողմը սկսել է լսել Ռուսաստանի դիրքորոշումը։Լավրովը թվարկել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի համագործակցության վերականգնմանն ուղղված քայլերը։ Առաջինը դեսպանների նշանակումն է, դիվանագիտական առաքելությունների աշխատանքում սահմանափակումների վերացումը և ռուսական անշարժ գույքի կալանքի և բանկային փոխանցումների սահմանափակման հետ կապված խնդիրների լուծումը։Նրա խոսքով՝ երբ երկու կողմերը բանակցային թիմեր նշանակեն, Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի խորհրդակցությունները կսկսեն կանոնավոր բնույթ կրել։Միևնույն ժամանակ, անդրադառնալով Fox news հեռուստաալիքի հաղորդած տեղեկությանը Ուկրաինայի հարցով կարգավորման եռաստիճան ծրագրի մասին, Լավրովն ասել է, որ նման հաղորդագրություններ չի տեսել:Ամերիկացի զրուցակիցներին հայտարարվել է, որ ՆԱՏՕ-ի զորքերի հայտնվելը Ուկրաինայում անընդունելի է։Լավրովը նաև ասել է, որ զրույցի ընթացքում ամերիկացի գործընկերներն առաջարկել են ինչ-որ մորատորիում մտցնել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների համար։ Ի պատասխան՝ Ռուսաստանի ներկայացուցիչները ասել են, որ իրենք երբեք չեն վտանգել բնակչության էներգամատակարարման համակարգերը, և որ Ռուսաստանի թիրախը միայն այն օբյեկտներն են, որոնք անմիջականորեն ծառայում են Ուկրաինայի զինված ուժերին։«Զգացվում էր երկրների հարաբերություններն ակտիվ կերպով առաջ մղելու կոնկրետ տրամադրվածությունը»,-ասել է նա:Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների առաջին բարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում: Բանակցություններին ռուսական կողմից մասնակցել են ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմը ներկայացրել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։Պուտին-Թրամփ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ, դժվար թե այն կայանա հաջորդ շաբաթ․ Յուրի Ուշակով
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85918645_137:0:2868:2048_1920x0_80_0_0_8c9a67a99dc94eceb6487fdc3d58aeed.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, ռուսաստան, ամն, ուկրաինա, բանակցություն
սերգեյ լավրով, ռուսաստան, ամն, ուկրաինա, բանակցություն
ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են Ուկրաինայի հարցով բանակցողներ նշանակել. Լավրով
18:29 18.02.2025 (Թարմացված է: 18:35 18.02.2025) Լավրովի խոսքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ ամերիկյան կողմը սկսել է լսել Ռուսաստանի դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են, որ մոտ ժամանակներս կմեկնարկեն ուկրաինական կարգավորման գործընթացը, բանակցողներ կնշանակեն: Այդ մասին Էր Ռիադում կայացած բանակցություններից հետո լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ուկրաինական հակամարտության կարգավորմանը զուգահեռ պայմաններ ստեղծել Ռուսաստանի և Նահանգների միջև համագործակցության ամբողջական վերականգնման համար:
Լավրովի խոսքով՝ հիմքեր կան ենթադրելու, որ ամերիկյան կողմը սկսել է լսել Ռուսաստանի դիրքորոշումը։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնել են, որ երբ իրենց շահերը չեն համընկնում, պետք է ոչ թե հակամարտություն հրահրել, այլ լուծել խնդիրները, պետք է ամեն ինչ անել աշխարհաքաղաքական և տնտեսական հարցերում ջանքերը միավորելու համար:
Լավրովը թվարկել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի համագործակցության վերականգնմանն ուղղված քայլերը։ Առաջինը դեսպանների նշանակումն է, դիվանագիտական առաքելությունների աշխատանքում սահմանափակումների վերացումը և ռուսական անշարժ գույքի կալանքի և բանկային փոխանցումների սահմանափակման հետ կապված խնդիրների լուծումը։
Նրա խոսքով՝ երբ երկու կողմերը բանակցային թիմեր նշանակեն, Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի խորհրդակցությունները կսկսեն կանոնավոր բնույթ կրել։
Միևնույն ժամանակ, անդրադառնալով Fox news հեռուստաալիքի հաղորդած տեղեկությանը Ուկրաինայի հարցով կարգավորման եռաստիճան ծրագրի մասին, Լավրովն ասել է, որ նման հաղորդագրություններ չի տեսել:
Ամերիկացի զրուցակիցներին հայտարարվել է, որ ՆԱՏՕ-ի զորքերի հայտնվելը Ուկրաինայում անընդունելի է։
Լավրովը նաև ասել է, որ զրույցի ընթացքում ամերիկացի գործընկերներն առաջարկել են ինչ-որ մորատորիում մտցնել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների համար։ Ի պատասխան՝ Ռուսաստանի ներկայացուցիչները ասել են, որ իրենք երբեք չեն վտանգել բնակչության էներգամատակարարման համակարգերը, և որ Ռուսաստանի թիրախը միայն այն օբյեկտներն են, որոնք անմիջականորեն ծառայում են Ուկրաինայի զինված ուժերին։
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն Էր Ռիադում կայացած հանդիպման ժամանակ ընդգծել ազգային շահերով առաջնորդվելու անհրաժեշտությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի համար, Մոսկվան համաձայն է դրան:
«Զգացվում էր երկրների հարաբերություններն ակտիվ կերպով առաջ մղելու կոնկրետ տրամադրվածությունը»,-ասել է նա:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների
առաջին բարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում: Բանակցություններին ռուսական կողմից մասնակցել են ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմը ներկայացրել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։