https://arm.sputniknews.ru/20250218/er-riadum-meknarkel-en-rusamerikjan-banakcutjunnery-85895446.html
Էր Ռիադում մեկնարկել են ռուս–ամերիկյան բանակցությունները
Էր Ռիադում մեկնարկել են ռուս–ամերիկյան բանակցությունները
Sputnik Արմենիա
Բանակցություններին ռուսական կողմից մասնակցում են ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ 18.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-18T11:39+0400
2025-02-18T11:39+0400
2025-02-18T12:02+0400
ամն
բանակցություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85894992_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f9a62a8c3f6c628889308bace069a555.jpg.webp
Էր Ռիադում մեկնարկել են ռուս–ամերիկյան բանակցությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Երկու երկրների ներկայացուցիչները հանդիպել են թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Ալբասատին համալիրում գտնվող Դիրիայում։Բանակցություններին ռուսական կողմից մասնակցում են ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմը ներկայացնում են Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։Ակնկալվում է, որ հանդիպումը հիմնականում նվիրված կլինի ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնմանը, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպման նախապատրաստումը։Բացի այդ, բանակցությունների ընթացքում կբարձրացվի նաև ուկրաինական կարգավորման հարցը։Նշենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում կարգավորման հեռանկարները: Կրեմլի վկայությամբ՝ Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և խնդիրը խաղաղ միջոցներով լուծելու օգտին:Պուտինն իր կողմից հիշատակել է հակամարտության արմատական պատճառների վերացման անհրաժեշտության մասին և համաձայնել է Թրամփի հետ, որ երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով։Մյունխենում ԵՄ առաջնորդների ելույթներն ագրեսիվ էին, հատկապես Ռուսաստանի նկատմամբ. ԼավրովԱՄՆ վարչակազմի ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը անհապաղ բանակցություններ են սկսում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85894992_289:0:1729:1080_1920x0_80_0_0_70ec5fab31d842e66e6df98bb4617e5b.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, բանակցություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
ամն, բանակցություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
Էր Ռիադում մեկնարկել են ռուս–ամերիկյան բանակցությունները
11:39 18.02.2025 (Թարմացված է: 12:02 18.02.2025) Բանակցություններին ռուսական կողմից մասնակցում են ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Էր Ռիադում մեկնարկել են ռուս–ամերիկյան բանակցությունները։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Երկու երկրների ներկայացուցիչները հանդիպել են թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Ալբասատին համալիրում գտնվող Դիրիայում։
Բանակցություններին ռուսական կողմից մասնակցում են ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմը ներկայացնում են Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։
Ակնկալվում է, որ հանդիպումը հիմնականում նվիրված կլինի ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնմանը, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպման նախապատրաստումը։
Բացի այդ, բանակցությունների ընթացքում կբարձրացվի նաև ուկրաինական կարգավորման հարցը։
Նշենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը
փետրվարի 12-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում կարգավորման հեռանկարները: Կրեմլի վկայությամբ՝ Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և խնդիրը խաղաղ միջոցներով լուծելու օգտին:
Պուտինն իր կողմից հիշատակել է հակամարտության արմատական պատճառների վերացման անհրաժեշտության մասին և համաձայնել է Թրամփի հետ, որ երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով։
ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը անհապաղ բանակցություններ են սկսում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ: