https://arm.sputniknews.ru/20250218/inch-en-pajmanavvorvel-lavrvovn-u-rubivon-85916569.html
Ի՞նչ են պայմանավորվել Լավրովն ու Ռուբիոն
Ի՞նչ են պայմանավորվել Լավրովն ու Ռուբիոն
Sputnik Արմենիա
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջարկում են խաղաղության եռաստիճան ծրագիր, որը ներառում է հրադադար, ընտրություններ Ուկրաինայում և վերջնական համաձայնագրի ստորագրում: 18.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-18T18:13+0400
2025-02-18T18:13+0400
2025-02-18T18:15+0400
ռուսաստան
ամն
սերգեյ լավրով
մարկո ռուբիո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85898000_0:0:1601:901_1920x0_80_0_0_f18fa692bffca4cd3cea0251f4025620.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի` Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ առաջին մեկնաբանություններն են հնչել։Պետդեպարտամենտի մեկնաբանության մեջ ասվում է, որ մեկ հանդիպումը բավարար չէ ուկրաինական հակամարտության լուծման համար, սակայն Միացյալ Նահանգները և Ռուսաստանը պայմանավորվել են ապահովել բանակցությունների գործընթացի շարունակությունը արդյունավետ հունով, և որ Էր Ռիադում այդ ուղղությամբ կարևոր քայլ է կատարվել։Լավրովն ու Ռուբիոն գրեթե միանման փողկապներով են մեկնել Էր ՌիադՊետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով բանակցային խմբեր ձևավորել: Բացի այդ, նրանք համաձայնել են ստեղծել խորհրդակցությունների մեխանիզմ՝ հաղթահարելու համար երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրները։Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, Լավրովը և Ռուբիոն նաև պայմանավորվել են ձեռնարկել դիվանագիտական առաքելությունների աշխատանքը կարգավորող քայլեր, ընդ որում, նրանց կարծիքով, այդ աշխատանքը կարող է արագ ընթանալ: ՌԴ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են ուկրաինական կարգավորումից հետո տնտեսական և ներդրումային ոլորտներում հետագա համագործակցությունը:«Fox News»-ը գրում է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն առաջարկում են խաղաղության եռաստիճան ծրագիր, որը ներառում է հրադադար, ընտրություններ Ուկրաինայում, ապա վերջնական համաձայնագրի ստորագրում: Ուկրաինայում ընտրությունների անցկացումը կողմերը դիտարկում են որպես կարգավորման հաջող գործընթացի առանցքային պայմաններից մեկը։Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ հակամարտության ավարտը բոլոր կողմերից կպահանջի զիջումներ և հնարավոր է միայն նրանց համաձայնության դեպքում. պայմանները պետք է «ընդունելի» լինեն, Թրամփը չի ցանկանում, որ պատերազմը վերսկսվի 2-3 տարի անց:Ընդ որում, նրա խոսքով, Եվրամիությունն ինչ-որ պահից պետք է միանա բանակցություններին, քանի որ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ:Հիշեցնենք` այսօր Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններ են կայացել: Ռուսաստանը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ-ն՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85898000_47:0:1368:991_1920x0_80_0_0_93c15901bdc89b8a87151919c6899e50.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, սերգեյ լավրով, մարկո ռուբիո
ռուսաստան, ամն, սերգեյ լավրով, մարկո ռուբիո
Ի՞նչ են պայմանավորվել Լավրովն ու Ռուբիոն
18:13 18.02.2025 (Թարմացված է: 18:15 18.02.2025) Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջարկում են խաղաղության եռաստիճան ծրագիր, որը ներառում է հրադադար, ընտրություններ Ուկրաինայում և վերջնական համաձայնագրի ստորագրում:
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի` Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ առաջին մեկնաբանություններն են հնչել։
Պետդեպարտամենտի մեկնաբանության մեջ ասվում է, որ մեկ հանդիպումը բավարար չէ ուկրաինական հակամարտության լուծման համար, սակայն Միացյալ Նահանգները և Ռուսաստանը պայմանավորվել են ապահովել բանակցությունների գործընթացի շարունակությունը արդյունավետ հունով, և որ Էր Ռիադում այդ ուղղությամբ կարևոր քայլ է կատարվել։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով բանակցային խմբեր ձևավորել: Բացի այդ, նրանք համաձայնել են ստեղծել խորհրդակցությունների մեխանիզմ՝ հաղթահարելու համար երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրները։
Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, Լավրովը և Ռուբիոն նաև պայմանավորվել են ձեռնարկել դիվանագիտական առաքելությունների աշխատանքը կարգավորող քայլեր, ընդ որում, նրանց կարծիքով, այդ աշխատանքը կարող է արագ ընթանալ: ՌԴ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են ուկրաինական կարգավորումից հետո տնտեսական և ներդրումային ոլորտներում հետագա համագործակցությունը:
«Fox News»-ը գրում է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն առաջարկում են խաղաղության եռաստիճան ծրագիր, որը ներառում է հրադադար, ընտրություններ Ուկրաինայում, ապա վերջնական համաձայնագրի ստորագրում: Ուկրաինայում ընտրությունների անցկացումը կողմերը դիտարկում են որպես կարգավորման հաջող գործընթացի առանցքային պայմաններից մեկը։
Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ հակամարտության ավարտը բոլոր կողմերից կպահանջի զիջումներ և հնարավոր է միայն նրանց համաձայնության դեպքում. պայմանները պետք է «ընդունելի» լինեն, Թրամփը չի ցանկանում, որ պատերազմը վերսկսվի 2-3 տարի անց:
Ընդ որում, նրա խոսքով, Եվրամիությունն ինչ-որ պահից պետք է միանա բանակցություններին, քանի որ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ:
Հիշեցնենք` այսօր Էր Ռիադում
ռուս-ամերիկյան բանակցություններ են կայացել: Ռուսաստանը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ-ն՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը: