00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
11:53
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարավկորեացի 24-ամյա աստղն ինքնասպան է եղել. նրան հալածում էին ԶԼՄ-ներում ու սոցցանցերում

© AP Photo / Kin CheungԿիմ Սե-Ռոն
Կիմ Սե-Ռոն - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2025
Կիմ Սե-Ռոն
Բաժանորդագրվել
Կիմ Սե-Ռոնի մասնակցությամբ վերջին խոշոր նախագիծը «Որսորդական շներ» (2023) սերիալն էր, որը նկարահանվել է համանուն պատկերապատումների մոտիվներով:
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. 24 տարեկան հասակում մահացել է հարավկորեացի դերասանուհի Կիմ Սե-Ռոնը։ Տեղեկությունը հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները:
Նրա մարմինը հայտնաբերել են փետրվարի 16-ի երեկոյան Սեուլի արևելքում գտնվող տանը։
Մամուլի տվյալներով` դերասանուհուն գտել է ընկերը։ Նա անհանգստացել է, քանի որ պայմանավորված են եղել, բայց աղջիկը չի գնացել հանդիպման։ Ոստիկանները տանը կողոպուտի հետքեր չեն հայտնաբերել։ Իրավապահները եզրակացրել են, որ մահվան պատճառը ինքնասպանությունն է եղել։ Կիմ Սե-Ռոնը գրություն չի թողել։
Դերասանուհու հուղարկավորությունը կկայանա փետրվարի 19-ին։
Կիմ Սե-Ռոնը հարավկորեական կինոյի և հեռուստատեսության վառ աստղերից մեկն էր։ Նրա առաջնախաղը եղել է 9 տարեկանում «Միանգամայն նոր կյանք» (2009) ֆիլմում, որը մասնակցել է Կաննի 62-րդ կինոփառատոնին։ Նա մեծ ճանաչում ձեռք բերեց 2010 թվականին «Մարդը ոչ մի տեղից» ֆիլմում նկարահանվելուց հետո։
Նրա մասնակցությամբ վերջին խոշոր նախագիծը «Netflix»-ի «Որսորդական շներ» (2023) սերիալն էր, որը նկարահանվել է համանուն վեբթունի (կորեական թվային պատկերապատումներ) մոտիվներով: Սակայն հարբած մեքենա վարելու մասին մեղադրանքներից հետո Կիմ Սե-Ռոնի մասնակցությամբ տեսարանների մեծ մասը կտրել էին։
2022 թվականի մայիսին դերասանուհին վթարի էր ենթարկվել Սեուլում` ջարդելով մեքենան։ Դատարանը նրան տուգանել էր շուրջ 13 800 դոլարով, ինչից հետո նա դադարել էր նկարահանվել։
Դերասան Կուցենկոյի մեքենայում կնոջ դի է հայտնաբերվել. կասկածյալը ձերբակալվել է
Հանրությունն ու լրատվամիջոցները շարունակում էին դերասանուհուն քննադատել նույնիսկ սկանդալից հետո։ Նրան դատապարտում էին երեկույթներին հայտնվելու, աշխատանք չունենալուց բողոքելու և սոցցանցերում հրապարակումներ անելու համար։ 2024 թվականին, երբ Կիմ Սե-Ռոնը նկարահանվեց անկախ ֆիլմում, նրան քննադատեցին նկարահանման հրապարակում ժպտալու համար։
Նրա մահից հետո հարավկորեական մի շարք պարբերականներ դատապարտել են թունավոր մեդիամիջավայրը` նշելով, որ լրատվամիջոցներն են դեր խաղացել դերասանուհու վրա ճնշում գործադրելու գործում:
«Հանկուկ Իկլբոն» հայտարարել է, որ նրա մահվան մասին վերնագրերը հաճախ մատնանշում են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու միջադեպը, ինչն ընդգծում է հասարակական կարծիքի դաժանությունը: Հրապարակումներում հիշել են նաև երգչուհիներ Սոլլիին և Կու Հարային, ինչպես նաև դերասան Լի Սոն Գյունեին, որոնք ավելի վաղ ինքնասպան էին եղել հանրային ճնշումներից հետո:
Ինչպես նշում է «The New York Times»-ը, վերջին տարիներին Հարավային Կորեայում մի քանի հայտնի մարդիկ ինքնասպանություն են գործել սոցցանցերում և ԶԼՄ-ներում խիստ քննադատության ֆոնին:
Մահացել է դերասան Արսեն Պետրոսյանը
Լրահոս
0