https://arm.sputniknews.ru/20250218/erdvoghany-vstah-e-vor-turqian-katarjal-vajr-e-rd-i-ev-amn-i-banakcutjunneri-hamar-85921864.html
Էրդողանը վստահ է, որ Թուրքիան կատարյալ վայր է ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցությունների համար
Էրդողանը վստահ է, որ Թուրքիան կատարյալ վայր է ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցությունների համար
Sputnik Արմենիա
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ ուկրաինական հակամարտությունն արդեն պետք է ավարտվի։ 18.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-18T19:47+0400
2025-02-18T19:47+0400
2025-02-18T19:49+0400
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
վլադիմիր զելենսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82232408_0:0:1600:901_1920x0_80_0_0_a41e9474cf805028c084396fc89ed3c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համարում է, որ Թուրքիան կատարյալ վայր է ՌԴ-ի և ԱՄՆ-ի հնարավոր բանակցությունների համար, այդ թվում` երկու երկրների ղեկավարների մակարդակով:Թուրքիայի ղեկավարը հավելել է` ուկրաինական հակամարտությունն արդեն պետք է ավարտվի։«Այս պատերազմը պետք է ավարտվի։ Ես հայտարարել եմ, որ մեր երկիրը շարունակելու է աշխատել Սև ծովում առևտրային նավարկության անվտանգության ապահովմանն ուղղված որոշման իրականացման ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ նման որոշումը վստահության ամրապնդման միջոց կծառայի բանակցությունների տանող գործընթացում»,- ասել է նա։Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ հակամարտության ավարտը բոլոր կողմերից կպահանջի զիջումներ և հնարավոր է միայն նրանց համաձայնության դեպքում. պայմանները պետք է «ընդունելի» լինեն, Թրամփը չի ցանկանում, որ պատերազմը վերսկսվի 2-3 տարի անց:Ընդ որում, նրա խոսքով, Եվրամիությունն ինչ-որ պահից պետք է միանա բանակցություններին, քանի որ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ:Հիշեցնենք` այսօր Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններ են կայացել: Ռուսաստանը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ-ն՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82232408_168:0:1481:985_1920x0_80_0_0_cb38662a797dd750063a8384aafb7f16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր զելենսկի
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր զելենսկի
Էրդողանը վստահ է, որ Թուրքիան կատարյալ վայր է ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցությունների համար
19:47 18.02.2025 (Թարմացված է: 19:49 18.02.2025) Թուրքիայի ղեկավարը նշել է, որ ուկրաինական հակամարտությունն արդեն պետք է ավարտվի։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համարում է, որ Թուրքիան կատարյալ վայր է ՌԴ-ի և ԱՄՆ-ի հնարավոր բանակցությունների համար, այդ թվում` երկու երկրների ղեկավարների մակարդակով:
«ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսության գործընթաց է սկսվել։ Մեր երկիրը կատարյալ վայր կարող է դառնալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների համար»,- ասել է Թուրքիայի ղեկավարն այսօր Անկարայում Վլադիմիր Զելենսկու հետ ասուլիսի ժամանակ։
Թուրքիայի ղեկավարը հավելել է` ուկրաինական հակամարտությունն արդեն պետք է ավարտվի։
«Այս պատերազմը պետք է ավարտվի։ Ես հայտարարել եմ, որ մեր երկիրը շարունակելու է աշխատել Սև ծովում առևտրային նավարկության անվտանգության ապահովմանն ուղղված որոշման իրականացման ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ նման որոշումը վստահության ամրապնդման միջոց կծառայի բանակցությունների տանող գործընթացում»,- ասել է նա։
Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ հակամարտության ավարտը բոլոր կողմերից կպահանջի զիջումներ և հնարավոր է միայն նրանց համաձայնության դեպքում. պայմանները պետք է «ընդունելի» լինեն, Թրամփը չի ցանկանում, որ պատերազմը վերսկսվի 2-3 տարի անց:
Ընդ որում, նրա խոսքով, Եվրամիությունն ինչ-որ պահից պետք է միանա բանակցություններին, քանի որ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ:
Հիշեցնենք` այսօր Էր Ռիադում
ռուս-ամերիկյան բանակցություններ են կայացել: Ռուսաստանը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ-ն՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը: