https://arm.sputniknews.ru/20250217/mjunkhenum-em-arajnvordneri-elujtnern-agresiv-ein-hatkapes-rusastani-nkatmamb-lavrvov-85861520.html
Մյունխենում ԵՄ առաջնորդների ելույթներն ագրեսիվ էին, հատկապես Ռուսաստանի նկատմամբ. Լավրով
Մյունխենում ԵՄ առաջնորդների ելույթներն ագրեսիվ էին, հատկապես Ռուսաստանի նկատմամբ. Լավրով
Sputnik Արմենիա
Լավրովն ափսոսանք է հայտնել, որ համաշխարհային և եվրոպական իրավիճակի վրա փորձում են ազդել այն ուժերը, որոնց դուր չի գալիս պատմության ընթացքը: 17.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-17T13:51+0400
2025-02-17T13:51+0400
2025-02-17T13:51+0400
սերգեյ լավրով
ռուսաստան
ամն
ջեյմս դեյվիդ վենս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0a/85625977_0:9:3072:1737_1920x0_80_0_0_fa3f54eeef5f816ec867eeb9c01b21b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սերբ գործընկեր Մարկո Ջուրիչի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովում ԵՄ առաջնորդների ելույթներն ագրեսիվ են եղել, հատկապես Ռուսաստանի նկատմամբ: Սակայն, ըստ նրա, տեղի ունեցածի վերաբերյալ նաև ավելի իրատեսական գնահատականներ են հնչել։Լավրովն ափսոսանք է հայտնել, որ համաշխարհային և եվրոպական իրավիճակի վրա փորձում են ազդել այն ուժերը, որոնց ձեռնտու չէ պատմության ընթացքը և որոնք ձգտում են այն վերաշարադրել իրենց օգտին՝ միջազգային ասպարեզում հեգեմոնիայի հասնելով:Միևնույն ժամանակ, Լավրովի խոսքով, հնչել են նաև այլ ձայներ՝ նրանց ձայները, ովքեր իրավիճակն ավելի իրատեսական են գնահատում՝ հաշվի առնելով աշխարհում ուժերի փոփոխվող հավասարակշռությունն ու բազմաբևեռ աշխարհակարգի օբյեկտիվ ձևավորումը։Հիշեցնենք, որ համաժողովում ելույթ է ունեցել նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը: Նա քննադատել է եվրոպական առաջնորդներին քաղաքացիների կարծիքը անտեսելու համար՝ ասելով, որ իշխանությունները նրանց վերաբերվում են որպես «վարժեցված կենդանիների», չեն լսում ընտրողներին և նույնիսկ շինծու պատրվակներով չեղարկում են ընտրությունները, ինչպես Ռումինիայում տեղի ունեցավ: Նրա կարծիքով՝ Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը ոչ թե Ռուսաստանն է կամ Չինաստանը, այլ հենց ինքը՝ ԵՄ-ն։ «Մի՛ ճնշեք ինձ». Զելենսկուն Մյունխենում թույլ չեն տվել ուկրաիներեն խոսելԴահլիճը լուռ է ընդունել Վենսի խոսքերը, գրեթե առանց ծափահարության: Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել նրա ելույթին և Եվրոպային զգուշացրել է, որ պետք է ավելի զգույշ լինել:Մյունխենի անվտանգության համաժողովն անցկացվում էր փետրվարի 14-16-ը։ Համաժողովի շրջանակներում բարձրաստիճան քաղաքական գործիչները քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտի առանցքային մարտահրավերները, ներառյալ ուկրաինական և մերձավորարևելյան հակամարտությունները:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0a/85625977_46:0:2777:2048_1920x0_80_0_0_b986db1d5672d409baa90b1fd74dacec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, ռուսաստան, ամն, ջեյմս դեյվիդ վենս
սերգեյ լավրով, ռուսաստան, ամն, ջեյմս դեյվիդ վենս
Մյունխենում ԵՄ առաջնորդների ելույթներն ագրեսիվ էին, հատկապես Ռուսաստանի նկատմամբ. Լավրով
Լավրովն ափսոսանք է հայտնել, որ համաշխարհային և եվրոպական իրավիճակի վրա փորձում են ազդել այն ուժերը, որոնց դուր չի գալիս պատմության ընթացքը:
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սերբ գործընկեր Մարկո Ջուրիչի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովում ԵՄ առաջնորդների ելույթներն ագրեսիվ են եղել, հատկապես Ռուսաստանի նկատմամբ: Սակայն, ըստ նրա, տեղի ունեցածի վերաբերյալ նաև ավելի իրատեսական գնահատականներ են հնչել։
Լավրովն ափսոսանք է հայտնել, որ համաշխարհային և եվրոպական իրավիճակի վրա փորձում են ազդել այն ուժերը, որոնց ձեռնտու չէ պատմության ընթացքը և որոնք ձգտում են այն վերաշարադրել իրենց օգտին՝ միջազգային ասպարեզում հեգեմոնիայի հասնելով:
«Մենք հերթական անգամ դրանում համոզվեցինք Մյունխենի համաժողովում, որտեղ եվրոպացի առաջնորդները բացառիկ ագրեսիվությամբ էին հանդես գալիս, առաջին հերթին՝ իմ երկրի նկատմամբ»,-Լավրովի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Միևնույն ժամանակ, Լավրովի խոսքով, հնչել են նաև այլ ձայներ՝ նրանց ձայները, ովքեր իրավիճակն ավելի իրատեսական են գնահատում՝ հաշվի առնելով աշխարհում ուժերի փոփոխվող հավասարակշռությունն ու բազմաբևեռ աշխարհակարգի օբյեկտիվ ձևավորումը։
Հիշեցնենք, որ համաժողովում ելույթ է ունեցել նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը: Նա քննադատել է եվրոպական առաջնորդներին քաղաքացիների կարծիքը անտեսելու համար՝ ասելով, որ իշխանությունները նրանց վերաբերվում են որպես «վարժեցված կենդանիների», չեն լսում ընտրողներին և նույնիսկ շինծու պատրվակներով չեղարկում են ընտրությունները, ինչպես Ռումինիայում տեղի ունեցավ: Նրա կարծիքով՝ Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը ոչ թե Ռուսաստանն է կամ Չինաստանը, այլ հենց ինքը՝ ԵՄ-ն։
Դահլիճը լուռ է ընդունել Վենսի խոսքերը, գրեթե առանց ծափահարության: Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել նրա ելույթին և Եվրոպային զգուշացրել է, որ պետք է ավելի զգույշ լինել:
Մյունխենի անվտանգության համաժողովն անցկացվում էր փետրվարի 14-16-ը։ Համաժողովի շրջանակներում բարձրաստիճան քաղաքական գործիչները քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտի առանցքային մարտահրավերները, ներառյալ ուկրաինական և մերձավորարևելյան հակամարտությունները: