https://arm.sputniknews.ru/20250217/hamanakhagahnery-pvordzum-ein-taratsqajin-ambvoghjakanutjuny-ev-inqnvorvoshumn-amusnacnel-85853414.html
Համանախագահները փորձում էին տարածքային ամբողջականությունը և ինքնորոշումն «ամուսնացնել»
Համանախագահները փորձում էին տարածքային ամբողջականությունը և ինքնորոշումն «ամուսնացնել»
Sputnik Արմենիա
Չի եղել առաջարկ, որ մենք էլ ասենք՝ ընդունում ենք, թե չենք ընդունում, թե ընդունում ենք վերապահումներով, նշել է Քոչարյանը։ 17.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-17T12:00+0400
2025-02-17T12:00+0400
2025-02-17T12:15+0400
արցախ
եահկ մինսկի խումբ
ռոբերտ քոչարյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85851082_0:0:1600:901_1920x0_80_0_0_11547e96adc43ee30d2036fe27dcdf03.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik․ Բանակցային ամբողջ գործընթացը մինչև 1999թ․ հետևյալ տրամաբանությունն ուներ․ համանախագահողները չէին ցանկանում դուրս գալ տարածքային ամբողջականության սկզբունքից փորձում էին տարածքային ամբողջականության պահպանման և ինքնորոշման իրավունքներն «ամուսնացնել»։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հետ տարածքների փոխանակման հարց քննարկվել է, թե ոչ։«Բոլոր առաջարկներն էին այսպիսին․ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ է այդպիսի առաջարկ եղել։ Ընդհանուր պետության առաջարկն ի՞նչ է․ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը համատեղ պետություն են ստեղծում որոշակի ասիմետրիկ կոնֆեդերացիայի տեսքով, բայց միշտ փորձը եղել է ամուսնացնել այս երկու սկզբունքները»,- նշեց Քոչարյանը։Նրա խոսքով՝ Վաշինգտոնում Ալիևն առաջարկում է՝ «եկեք իրարից պոկվենք, անջատվենք»։ Նրա խոսքով՝ այս առաջարկում ինքը տեսել է հնարավորություն կոտրելու համանախագահների կարծրատիպը։Բանակցային ամբողջ գործընթացի ժամանակ առաջարկները ներկայացվում էին Մինսկի խմբի կողմից, երբ ներկայացվում էր առաջարկ, գալիս էին եռանախագահողները։ Այդ ընթացքում Ալիևն ամերիկյան կողմին պատմել է, թե ինչի շուրջ են բանակցություններն ընթացել։ Ամերիկյան կողմից պատվիրակություն է եկել Հայաստան հասկանալու՝ այդպես է, թե ոչ, և արդյոք Ալիևի և հայկական կողմի ընկալումները նույնն են, թե ոչ։«Չի եղել առաջարկ, որ մենք էլ ասենք՝ ընդունում ենք, թե չենք ընդունում, թե ընդունում ենք վերապահումներով։ 2 տարի տևած բանակցությունների միակ առաջարկը ՄԽ համանախագահողների կողմից եղել է Քի Վեսթում, ուրիշ գրավոր առաջարկ երեք համանախագահողների կողմից չի եղել»,- ասաց Քոչարյանը։ Արցախի հանձնումը երկու փուլով տեղի ունեցավ․ Ռոբերտ ՔոչարյանԻնչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Թուրքիան դերակատարություն ունեցե՞լ է այս ամենում, Քոչարյանը շեշտում է՝ Թուրքիան ոչ մի տեղ չի երևացել, ինքը երկու անգամ հանդիպել է Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ, սակայն Ղարաբաղի հարց չի քննարկվել։Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը տեղյակ էր բանակցությունների բոլոր մանրամասներից, Քոչարյանը շեշտեց՝ անհնար էր որևէ լուծում իրագործել առանց նրա հետ համաձայնեցնելու։Հավելում է՝ իր ժամանակ բանակցված որևէ փաստաթուղթ երբևէ «գաղտնի» գրիֆ չի ունեցել։Նա թվարկեց նաև իրենից առաջ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք և հետագայում Սերժ Սարգսյանի ժամանակ բանակցված փաստաթղթերը։ Շեշտում է՝ չեն հրապարակվել երկու փաստաթղթեր՝ 2019թ․ ներկակացված առաջարկն ու Քի Վեսթինը, որը ներկա իշխանություններն առաջարկում են՝ Քոչարյանի գրասենյակը հրապարակի։ՀՀ երկրորդ նախագահը նշում է՝ 2008թ․ այս իրավիճակն իր մտքով չէր էլ անցնի, ինքը երբևէ փաստաթղթերը ճամպրուկով տուն չի տարել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85851082_179:0:1600:1066_1920x0_80_0_0_bb736432221b6065376e1e25977aaa0e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, եահկ մինսկի խումբ, ռոբերտ քոչարյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան
արցախ, եահկ մինսկի խումբ, ռոբերտ քոչարյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան
Համանախագահները փորձում էին տարածքային ամբողջականությունը և ինքնորոշումն «ամուսնացնել»
12:00 17.02.2025 (Թարմացված է: 12:15 17.02.2025) Չի եղել առաջարկ, որ մենք էլ ասենք՝ ընդունում ենք, թե չենք ընդունում, թե ընդունում ենք վերապահումներով, նշել է Քոչարյանը։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik․ Բանակցային ամբողջ գործընթացը մինչև 1999թ․ հետևյալ տրամաբանությունն ուներ․ համանախագահողները չէին ցանկանում դուրս գալ տարածքային ամբողջականության սկզբունքից փորձում էին տարածքային ամբողջականության պահպանման և ինքնորոշման իրավունքներն «ամուսնացնել»։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հետ տարածքների փոխանակման հարց քննարկվել է, թե ոչ։
«Բոլոր առաջարկներն էին այսպիսին․ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ է այդպիսի առաջարկ եղել։ Ընդհանուր պետության առաջարկն ի՞նչ է․ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը համատեղ պետություն են ստեղծում որոշակի ասիմետրիկ կոնֆեդերացիայի տեսքով, բայց միշտ փորձը եղել է ամուսնացնել այս երկու սկզբունքները»,- նշեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնում Ալիևն առաջարկում է՝ «եկեք իրարից պոկվենք, անջատվենք»։ Նրա խոսքով՝ այս առաջարկում ինքը տեսել է հնարավորություն կոտրելու համանախագահների կարծրատիպը։
«Այո՛, մենք բանակցում էինք դա (նկատի ունեի Մեղրիի փոխանակումը Լեռնային Ղարաբաղի հետ-խմբ․), ինքն առաջարկում էր դա, ես ասում էի՝ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը, պրոցեսը շահավետ էր ինձ համար, բայց առաջին օրից ես չէի կասկածում, որ այս քննարկումները հնարավորություն ենք ունենալու բերել մեզ համար ընդունելի տարբերակի։ Ինչու՞, որովհետև այդ ընթացքում Ալիևն, այնուամենայնիվ, ստանում էր վեց շրջան, կար մոտիվացիա, որովհետև ինքը ստանալու բան ուներ»,- նշում է Քոչարյանը։
Բանակցային ամբողջ գործընթացի ժամանակ առաջարկները ներկայացվում էին Մինսկի խմբի կողմից, երբ ներկայացվում էր առաջարկ, գալիս էին եռանախագահողները։ Այդ ընթացքում Ալիևն ամերիկյան կողմին պատմել է, թե ինչի շուրջ են բանակցություններն ընթացել։ Ամերիկյան կողմից պատվիրակություն է եկել Հայաստան հասկանալու՝ այդպես է, թե ոչ, և արդյոք Ալիևի և հայկական կողմի ընկալումները նույնն են, թե ոչ։
«Չի եղել առաջարկ, որ մենք էլ ասենք՝ ընդունում ենք, թե չենք ընդունում, թե ընդունում ենք վերապահումներով։ 2 տարի տևած բանակցությունների միակ առաջարկը ՄԽ համանախագահողների կողմից եղել է Քի Վեսթում, ուրիշ գրավոր առաջարկ երեք համանախագահողների կողմից չի եղել»,- ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Թուրքիան դերակատարություն ունեցե՞լ է այս ամենում, Քոչարյանը շեշտում է՝ Թուրքիան ոչ մի տեղ չի երևացել, ինքը երկու անգամ հանդիպել է Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ, սակայն Ղարաբաղի հարց չի քննարկվել։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը տեղյակ էր բանակցությունների բոլոր մանրամասներից, Քոչարյանը շեշտեց՝ անհնար էր որևէ լուծում իրագործել առանց նրա հետ համաձայնեցնելու։
Հավելում է՝ իր ժամանակ բանակցված որևէ փաստաթուղթ երբևէ «գաղտնի» գրիֆ չի ունեցել։
Նա թվարկեց նաև իրենից առաջ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք և հետագայում Սերժ Սարգսյանի ժամանակ բանակցված փաստաթղթերը։ Շեշտում է՝ չեն հրապարակվել երկու փաստաթղթեր՝ 2019թ․ ներկակացված առաջարկն ու Քի Վեսթինը, որը ներկա իշխանություններն առաջարկում են՝ Քոչարյանի գրասենյակը հրապարակի։
ՀՀ երկրորդ նախագահը նշում է՝ 2008թ․ այս իրավիճակն իր մտքով չէր էլ անցնի, ինքը երբևէ փաստաթղթերը ճամպրուկով տուն չի տարել։