https://arm.sputniknews.ru/20250217/arcakhi-handznumy-erku-pulvov-teghi-unecav-rvobert-qvocharjan-85848137.html
Արցախի հանձնումը երկու փուլով տեղի ունեցավ․ Ռոբերտ Քոչարյան
Արցախի հանձնումը երկու փուլով տեղի ունեցավ․ Ռոբերտ Քոչարյան
Sputnik Արմենիա
ՀՀ երկրորդ նախագահի կարծիքով՝ եղել է հրաշալի հնարավորություն ընդունելու համանախագահողների առաջարկն ու սկսել բանակցությունները, խուսափել պատերազմից։ 17.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-17T11:29+0400
2025-02-17T11:29+0400
2025-02-17T12:58+0400
ռոբերտ քոչարյան
արցախ
լեռնային ղարաբաղ
նիկոլ փաշինյան
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85850645_65:0:2568:1408_1920x0_80_0_0_daaeb974dd3c5cafb7708e030d42fa73.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik․ Արցախի հանձնումը տեղի ունեցավ երկու փուլով․ առաջին փուլը 2018-2020թթ․ էր՝ մինչև պատերազմը, որին հաջորդեց արդեն երկրորդ փուլը՝ 2020թ․ պատերազմից հետո մինչև 2023թ․։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, որ Ղարաբաղի հանձնումից հետո առաջին անգամ է խոսում այս թեմայով։ Հիշեցրեց, որ 2019թ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսպես ասած, արհամարհեց ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկը, որը ըստ Քոչարյանի՝ ընդունելի առաջարկ էր, և հայտարարեց, որ բանակցությունները սկսում է զրոյական կետից։ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ այդ շրջանում տպավորություն էր ստեղծվում, թե Փաշինյանը պատմության ամենաոչմիթիզական ղեկավարն է։«Պատերազմում պարտվելուց հետո ոչմիթիզական Ռեմբոն դարձավա աշխարհաքաղաքական Գիքոր»,- ասաց Քոչարյանը։Կարծում է, որ եղել է հրաշալի հնարավորություն ընդունելու համանախագահողների առաջարկն ու սկսել բանակցությունները, խուսափել պատերազմից։Շեշտում է՝ դիվանագիտական արվեստը ոչ թե պատի մեջ ուժով դուռ բացելն է, այլ այնտեղ դուռ փնտրելը, իսկ եթե մոռանում ես դրա մասին, ստանում ես այն, ինչը մենք ստացանք։Հավելում է՝ Փաշինյանը կարծեց, թե կարող է մտնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ, սակայն Ռուսաստանն այն երկիրն է, որին չի կարելի այս աստիճանի արհամարհել։«Շատերը մեր երկրում նեղացած են, թե ինչու Ռուսաստանն իր պարտավորությունները չկատարեց։ Նայենք Ռուսաստանի աչքերով․ դու կարող ես կատարվողը կանգնեցնել միայն ուժային միջամտությամբ, այլ կերպ հնարավոր չէ։ Ուժային միջամտություն ու՞մ համար՝ Հայաստանի համար, որը ճակատարգական պահին քեզ «գցել է», անցել է թշնամիների ճամբարը։Ձեզանից որևէ մեկն իրեն դավաճանած ընկերոջ համար կռվի մեջ կմտնի՞։ Սա ճակատագրական սխալ էր, և սրա գինը մենք բոլորս վճարել ենք Արցախի կորստով»,- ասաց Քոչարյանը։Նրա կարծիքով՝ հիմա տեղի է ունենում երրորդ սխալը․ աշխարհակարգ է փոխվում, Հայաստանը որոշեց, որ սա հարմար պահ է աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու համար։ Սակայն դեռ հասկանալի չէ, թե ուր է գնում աշխարհը, ԱՄՆ-ն ինքն է ասում, որ աշխարհը բազմաբևեռ է դառնում, անկայունությունը շարունակվելու է, քանի դեռ նոր հավասարակշռություն աշխարհում չի ձևավորվել։«Միացյալ Նահանգները համարում են, որ այսօր իրենց այլև հեգեմոն չեն և չեն էլ ցանկանում լինել, դա շատ ծախսատար է։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանը․ ասում է՝ փոխում եմ աշխարհաքաղաքական վեկտորը, և կարծում է, թե ճիշտ պահն է։ Ես պնդում եմ, որ սա ամենավտանգավոր պահն է»,- ասաց Քոչարյանը։Ընդհանրացնելով սխալները՝ ՀՀ երկրորդ նախագահն ասում է՝ իշխանություններին բնորոշ է անհեռատեսությունը, մասնագետների գնահատականների նկատմամբ արհամարհանքը, մեծամտությունը։Համանախագահները փորձում էին տարածքային ամբողջականությունը և ինքնորոշումն «ամուսնացնել»Արցախում ադրբեջանական զորքերի հարձակումն ավիացիայի, զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային ԱԹՍ-ների լայնածավալ կիրառմամբ սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան: Պաշտոնական տվյալների համաձայն ՝ 44-օրյա պատերազմում հայկական կողմից զոհվել է 3822 զինծառայող և 75 քաղաքացիական անձ։ Եվս 201 մարդ անհետ կորել է։Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը, ստորագրել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին հայտարարություն: Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել յոթ շրջաններ (Ջաբրայիլ, Զանգելան, Կուբաթլի, Ֆիզուլի, Աղդամ, Քելբաջար և Լաչին), ինչպես նաև Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը և Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի և Քաշաթաղի շրջանների մի շարք բնակավայրեր:Երեք տարի անց՝ իննամսյա շրջափակումից հետո, Ադրբեջանի ՌՕՈւ-ն նոր ագրեսիա իրականացրեց, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը ստիպված եղավ լքել իրենց տները:
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արցախի հանձնումը երկու փուլով տեղի ունեցավ․ Ռոբերտ Քոչարյան
Sputnik Արմենիա
Արցախի հանձնումը երկու փուլով տեղի ունեցավ․ Ռոբերտ Քոչարյան
2025-02-17T11:29+0400
true
PT2M21S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85850645_134:0:2011:1408_1920x0_80_0_0_ac4f4628e7bbad153de60c7938f94ee6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, արցախ, լեռնային ղարաբաղ, նիկոլ փաշինյան, արցախյան պատերազմ, видео
ռոբերտ քոչարյան, արցախ, լեռնային ղարաբաղ, նիկոլ փաշինյան, արցախյան պատերազմ, видео
Արցախի հանձնումը երկու փուլով տեղի ունեցավ․ Ռոբերտ Քոչարյան
11:29 17.02.2025 (Թարմացված է: 12:58 17.02.2025) ՀՀ երկրորդ նախագահի կարծիքով՝ եղել է հրաշալի հնարավորություն ընդունելու համանախագահողների առաջարկն ու սկսել բանակցությունները, խուսափել պատերազմից։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik․ Արցախի հանձնումը տեղի ունեցավ երկու փուլով․ առաջին փուլը 2018-2020թթ․ էր՝ մինչև պատերազմը, որին հաջորդեց արդեն երկրորդ փուլը՝ 2020թ․ պատերազմից հետո մինչև 2023թ․։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, որ Ղարաբաղի հանձնումից հետո առաջին անգամ է խոսում այս թեմայով։ Հիշեցրեց, որ 2019թ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսպես ասած, արհամարհեց ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկը, որը ըստ Քոչարյանի՝ ընդունելի առաջարկ էր, և հայտարարեց, որ բանակցությունները սկսում է զրոյական կետից։
«Սա նշանակում է՝ համանախագահողներին ասում է՝ դուք ո՞վ եք, ի՞նչ էիք արել, ինչո՞վ էիք զբաղված 25 տարի։ Ես կինոյի տղան եմ և եկել եմ՝ ինչ կուզեմ, դա էլ կբանակցեմ։ Բանակցային գործընթացը մտցվեց փակուղի, հետո ասաց՝ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ եթե Հայաստան է ու վերջ, էլ ինչի՞ մասին կարելի է բանակցել։ Սա, ըստ էության, պատերազմի կոչ էր»,- ասաց Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ այդ շրջանում տպավորություն էր ստեղծվում, թե Փաշինյանը պատմության ամենաոչմիթիզական ղեկավարն է։
«Պատերազմում պարտվելուց հետո ոչմիթիզական Ռեմբոն դարձավա աշխարհաքաղաքական Գիքոր»,- ասաց Քոչարյանը։
Կարծում է, որ եղել է հրաշալի հնարավորություն ընդունելու համանախագահողների առաջարկն ու սկսել բանակցությունները, խուսափել պատերազմից։
Շեշտում է՝ դիվանագիտական արվեստը ոչ թե պատի մեջ ուժով դուռ բացելն է, այլ այնտեղ դուռ փնտրելը, իսկ եթե մոռանում ես դրա մասին, ստանում ես այն, ինչը մենք ստացանք։
Հավելում է՝ Փաշինյանը կարծեց, թե կարող է մտնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ, սակայն Ռուսաստանն այն երկիրն է, որին չի կարելի այս աստիճանի արհամարհել։
«Շատերը մեր երկրում նեղացած են, թե ինչու Ռուսաստանն իր պարտավորությունները չկատարեց։ Նայենք Ռուսաստանի աչքերով․ դու կարող ես կատարվողը կանգնեցնել միայն ուժային միջամտությամբ, այլ կերպ հնարավոր չէ։ Ուժային միջամտություն ու՞մ համար՝ Հայաստանի համար, որը ճակատարգական պահին քեզ «գցել է», անցել է թշնամիների ճամբարը։Ձեզանից որևէ մեկն իրեն դավաճանած ընկերոջ համար կռվի մեջ կմտնի՞։ Սա ճակատագրական սխալ էր, և սրա գինը մենք բոլորս վճարել ենք Արցախի կորստով»,- ասաց Քոչարյանը։
Նրա կարծիքով՝ հիմա տեղի է ունենում երրորդ սխալը․ աշխարհակարգ է փոխվում, Հայաստանը որոշեց, որ սա հարմար պահ է աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու համար։ Սակայն դեռ հասկանալի չէ, թե ուր է գնում աշխարհը, ԱՄՆ-ն ինքն է ասում, որ աշխարհը բազմաբևեռ է դառնում, անկայունությունը շարունակվելու է, քանի դեռ նոր հավասարակշռություն աշխարհում չի ձևավորվել։
«Միացյալ Նահանգները համարում են, որ այսօր իրենց այլև հեգեմոն չեն և չեն էլ ցանկանում լինել, դա շատ ծախսատար է։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանը․ ասում է՝ փոխում եմ աշխարհաքաղաքական վեկտորը, և կարծում է, թե ճիշտ պահն է։ Ես պնդում եմ, որ սա ամենավտանգավոր պահն է»,- ասաց Քոչարյանը։
Ընդհանրացնելով սխալները՝ ՀՀ երկրորդ նախագահն ասում է՝ իշխանություններին բնորոշ է անհեռատեսությունը, մասնագետների գնահատականների նկատմամբ արհամարհանքը, մեծամտությունը։
Արցախում ադրբեջանական զորքերի հարձակումն ավիացիայի, զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային ԱԹՍ-ների լայնածավալ կիրառմամբ սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան: Պաշտոնական տվյալների համաձայն ՝ 44-օրյա պատերազմում հայկական կողմից զոհվել է 3822 զինծառայող և 75 քաղաքացիական անձ։ Եվս 201 մարդ անհետ կորել է։
Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը, ստորագրել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին հայտարարություն: Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել յոթ շրջաններ (Ջաբրայիլ, Զանգելան, Կուբաթլի, Ֆիզուլի, Աղդամ, Քելբաջար և Լաչին), ինչպես նաև Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը և Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի և Քաշաթաղի շրջանների մի շարք բնակավայրեր:
Երեք տարի անց՝ իննամսյա շրջափակումից հետո, Ադրբեջանի ՌՕՈւ-ն նոր ագրեսիա իրականացրեց, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը ստիպված եղավ լքել իրենց տները: