https://arm.sputniknews.ru/20250217/hajastany-voch-te-em-ajl-irakanum-depi-turqia-e-sharzhvum-tigran-abrahamjan-85845284.html
Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ իրականում դեպի Թուրքիա է շարժվում․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ իրականում դեպի Թուրքիա է շարժվում․ Տիգրան Աբրահամյան
Sputnik Արմենիա
ՀՀ իշխանությունների եվրաինտեգրման «վճռականությունը» ԵՄ իրավասու պաշտոնյաների կողմից որևէ արձագանքի չի արժանանում։ 17.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-17T10:20+0400
2025-02-17T10:20+0400
2025-02-17T10:20+0400
տիգրան աբրահամյան
եվրամիություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/05/71951209_0:0:1601:901_1920x0_80_0_0_5c3cffa684dc2995bbd03d2bc346d22f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik․ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում ԵՄ ընդլայնմանը վերաբերող պանելային քննարկման ժամանակ Հայաստանը չի էլ հիշատակվել, անգամ ֆորմալ ողջույն չի եղել։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ ԵՄ-Վրաստան վերջին սրացումների պայմաններում նույնիսկ Վրաստանը հիշատակվեց։ Քաղաքագետը նկատում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ՝ որպես ԵՄ անդամակցության պիոներ, բանախոսների թվում չկար:Քաղաքագետի գնահատմամբ՝ ՀՀ իշխանության եվրաինտեգրման «վճռականությունը» ԵՄ իրավասու պաշտոնյաների կողմից 0 արձագանքի է արժանանում։ Ըստ նրա՝ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ արտաքին քաղաքականությունում Հայաստանը շարունակում է ընթանալ ավանտյուրայի ճանապարհով:«Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ իրականում Թուրքիա է շարժվում` և´ արտաքին կողմնորոշմամբ, և´ ուրացման քաղաքականությամբ, և´ բոլոր հիմնական ուժային կենտրոնների հետ հարաբերությունների տապալմամբ»,- եզրափակում է նա։Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքը։Նախագծին կողմ է քվեարկել 63, դեմ՝ 7 պատգամավոր։ Ձեռնպահ չի եղել։Ավելի վաղ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու նախագծին, իսկ «Հայաստան» խմբակցությունն ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/05/71951209_0:0:1425:1068_1920x0_80_0_0_4b1c9a2d362ecb3c7b60dede588223b6.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան աբրահամյան, եվրամիություն, հայաստան
տիգրան աբրահամյան, եվրամիություն, հայաստան
Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ իրականում դեպի Թուրքիա է շարժվում․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ իշխանությունների եվրաինտեգրման «վճռականությունը» ԵՄ իրավասու պաշտոնյաների կողմից որևէ արձագանքի չի արժանանում։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik․ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում ԵՄ ընդլայնմանը վերաբերող պանելային քննարկման ժամանակ Հայաստանը չի էլ հիշատակվել, անգամ ֆորմալ ողջույն չի եղել։
Ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ ԵՄ-Վրաստան վերջին սրացումների պայմաններում նույնիսկ Վրաստանը հիշատակվեց։ Քաղաքագետը նկատում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ՝ որպես ԵՄ անդամակցության պիոներ, բանախոսների թվում չկար:
«Դրա փոխարեն բուռն քննարկումներ կար Արևմտյան Բալկանների, Ալբանիայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի, Մոլդովայի և Ուկրաինայի՝ ԵՄ հնարավոր անդամակցության մասին: Տարօրինակ չէ՞, որ ԵՄ ապագայի, ընդլայնման հեռանկարների կամ նույնիսկ գաղափարների քննարկման համատեքստում անդրադարձ չի կատարվում այն երկրին, որի խորհրդարանի իշխող ուժը փուչիկ խոստումների և բլեֆի շրջանակներում դեպի ԵՄ գնալու նախագիծ է ընդունում»,- գրում է Աբրահամյանը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ ՀՀ իշխանության եվրաինտեգրման «վճռականությունը» ԵՄ իրավասու պաշտոնյաների կողմից 0 արձագանքի է արժանանում։ Ըստ նրա՝ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ արտաքին քաղաքականությունում Հայաստանը շարունակում է ընթանալ ավանտյուրայի ճանապարհով:
«Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ իրականում Թուրքիա է շարժվում` և´ արտաքին կողմնորոշմամբ, և´ ուրացման քաղաքականությամբ, և´ բոլոր հիմնական ուժային կենտրոնների հետ հարաբերությունների տապալմամբ»,- եզրափակում է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին ՀՀ Ազգային ժողովն
առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքը։
Նախագծին կողմ է քվեարկել 63, դեմ՝ 7 պատգամավոր։ Ձեռնպահ չի եղել։
Ավելի վաղ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու նախագծին, իսկ «Հայաստան» խմբակցությունն ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը։