https://arm.sputniknews.ru/20250217/baqvum-datum-en-voch-miajn-gharabaghi-ghekavarnerin-ajl-naev-hajastany-qvocharjan-85861803.html
Բաքվում դատում են ոչ միայն Ղարաբաղի ղեկավարներին, այլ նաև Հայաստանը. Քոչարյան
Բաքվում դատում են ոչ միայն Ղարաբաղի ղեկավարներին, այլ նաև Հայաստանը. Քոչարյան
Sputnik Արմենիա
ՀՀ երկրորդ նախագահի կարծիքով` Արցախի ռազմաքաղաքական գործիչներին դատելու նպատակն է աշխարհին ցույց տալ, թե ԼՂ–ն ինքնորոշման որևէ իրավունք չի ունեցել։ 17.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-17T13:58+0400
2025-02-17T13:58+0400
2025-02-17T14:04+0400
բաքու
հայ-ադրբեջանական
ադրբեջան
դատ
հայաստան
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0e/85802031_0:63:1200:738_1920x0_80_0_0_638034de9601e5dbecec4c9ec8f74505.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Բաքվում ապօրինաբար պահվող Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական գործիչների և մյուս հայերի հարցը պետք է բարձրացվի յուրաքանչյուր բանակցության ժամանակ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։Նա ընդգծեց, որ ի տարբերություն ընդդիմության` ՀՀ իշխանությունները հստակ լծակներ ունեն, որպեսզի այդ հարցը լուծեն, բայց համապատասխան քայլեր չեն ձեռնարկում։Այդ համատեքստում նա հիշեցրեց, որ Երևանը Հռոմի ստատուտին միանալիս պնդում էր, թե պատասխանատվության են ենթարկելու Իլհամ Ալիևին, սակայն ակնհայտ է` դրա իրական նպատակն էր ՌԴ նախագահի այցը Հայաստան խոչընդոտելը։Բաքվում բանտարկված հայերը զրկված են արդար դատաքննության երաշխիքներից. ՀՀ ՄԻՊ«Հիմա այնտեղ դատվում է Հայաստանը, ու իրենք ամեն ինչ անելու են, որ ցույց տան աշխարհին, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման որևէ իրավունք գոյություն չի ունեցել, իսկ հենց սկզբից Հայաստանն իբր ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ։ Սա պրոբլեմ է Հայաստանի համար»,– հայտարարեց Քոչարյանը։Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ինքն ակտիվ հեռախոսազրույցների ու քննարկումների մեջ է եղել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի և մյուսների հետ, տարբերակներ առաջարկել նրանց Արցախից հանելու, որովհետև Բաքվում ընթացող այս դատավարությունը կանխատեսելի էր։ՀՀ երկրորդ նախագահը մտահոգված է, որ ՀՀ իշխանությունները չեն գիտակցում խնդրի ողջ լրջությունը։ Միևնույն ժամանակ, Քոչարյանի համար անհասկանալի է մնում, թե ինչու Արցախից շատ բռնագաղթածներ չեն բարձրացնում գերիների հարցը։«Նրանք բազմաթիվ խնդիրներ ունեն, իրավիճակը հասկանալի է, բայց իրենց ձայնը պետք է բարձր հնչի»,– նշեց քաղաքական գործիչը։ Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում են Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է և ընթանում է առանձին վարույթով: Չնայած իր գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը առանձին դիտարկել:Ճնշում է գործադրվել՝ մեզ ստիպելու ստորագրել կեղծ արձանագրություններ․ Ռուբեն Վարդանյան
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0e/85802031_67:0:1134:800_1920x0_80_0_0_68082be75416fc9ee66109caff7fb95a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաքու, հայ-ադրբեջանական, ադրբեջան, դատ, հայաստան, ռոբերտ քոչարյան
բաքու, հայ-ադրբեջանական, ադրբեջան, դատ, հայաստան, ռոբերտ քոչարյան
Բաքվում դատում են ոչ միայն Ղարաբաղի ղեկավարներին, այլ նաև Հայաստանը. Քոչարյան
13:58 17.02.2025 (Թարմացված է: 14:04 17.02.2025) ՀՀ երկրորդ նախագահի կարծիքով` Արցախի ռազմաքաղաքական գործիչներին դատելու նպատակն է աշխարհին ցույց տալ, թե ԼՂ–ն ինքնորոշման որևէ իրավունք չի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Բաքվում ապօրինաբար պահվող Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական գործիչների և մյուս հայերի հարցը պետք է բարձրացվի յուրաքանչյուր բանակցության ժամանակ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա ընդգծեց, որ ի տարբերություն ընդդիմության` ՀՀ իշխանությունները հստակ լծակներ ունեն, որպեսզի այդ հարցը լուծեն, բայց համապատասխան քայլեր չեն ձեռնարկում։
«Այդ մարդկանց ճակատագիրը պետք է յուրաքանչյուր հանդիպման ժամանակ լինի բանակցության սեղանի վրա, բայց չկա։ Այսօր ոչ միայն Ղարաբաղի ղեկավարներին են դատում, այլ Հայաստանի Հանրապետությունը»,– նշեց Քոչարյանը։
Այդ համատեքստում նա հիշեցրեց, որ Երևանը Հռոմի ստատուտին միանալիս պնդում էր, թե պատասխանատվության են ենթարկելու Իլհամ Ալիևին, սակայն ակնհայտ է` դրա իրական նպատակն էր ՌԴ նախագահի այցը Հայաստան խոչընդոտելը։
«Հիմա այնտեղ դատվում է Հայաստանը, ու իրենք ամեն ինչ անելու են, որ ցույց տան աշխարհին, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման որևէ իրավունք գոյություն չի ունեցել, իսկ հենց սկզբից Հայաստանն իբր ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի դեմ։ Սա պրոբլեմ է Հայաստանի համար»,– հայտարարեց Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ինքն ակտիվ հեռախոսազրույցների ու քննարկումների մեջ է եղել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի և մյուսների հետ, տարբերակներ առաջարկել նրանց Արցախից հանելու, որովհետև Բաքվում ընթացող այս դատավարությունը կանխատեսելի էր։
«Իրենք այնտեղ չպետք է հայտնվեին, Հայաստանի Հանրապետությունն այդ վերջին օրերին պետք է ամեն ինչ աներ նրանց հանելու համար, եթե պետք էր՝ ուղղաթիռ ուղարկեին, պայմանավորվեին խաղաղապահ ուժերի հետ։ Ես փորձում էի այդ հարցն առանց այս իշխանությունների լուծել 24-ժամյա ռեժիմով»,- ասաց Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահը մտահոգված է, որ ՀՀ իշխանությունները չեն գիտակցում խնդրի ողջ լրջությունը։ Միևնույն ժամանակ, Քոչարյանի համար անհասկանալի է մնում, թե ինչու Արցախից շատ բռնագաղթածներ չեն բարձրացնում գերիների հարցը։
«Նրանք բազմաթիվ խնդիրներ ունեն, իրավիճակը հասկանալի է, բայց իրենց ձայնը պետք է բարձր հնչի»,– նշեց քաղաքական գործիչը։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում են Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է և ընթանում է առանձին վարույթով: Չնայած իր գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը առանձին դիտարկել: