https://arm.sputniknews.ru/20250217/anbarvojakanutjun-e-qvocharjany-arcakhi-hadznumy-samvel-shahramanjani-vra-bardelu-masin-85857341.html
Անբարոյականություն է. Քոչարյանը` Արցախի հաձնումը Սամվել Շահրամանյանի վրա «բարդելու» մասին
Անբարոյականություն է. Քոչարյանը` Արցախի հաձնումը Սամվել Շահրամանյանի վրա «բարդելու» մասին
Sputnik Արմենիա
Արայիկ Հարությունյանն առնվազն 3 հոգու համոզել է Արցախի նախագահության պատասխանատվություն ստանձնել. Շահրամանյանը միակը չի եղել։ 17.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-17T12:37+0400
2025-02-17T12:37+0400
2025-02-17T12:40+0400
արցախ
արայիկ հարությունյան
սամվել շահրամանյան
նիկոլ փաշինյան
ռոբերտ քոչարյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/01/65179702_140:252:1216:858_1920x0_80_0_0_765f71342c13d30b5a0e35e2420d91de.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Շահարկումները, թե Սամվել Շահրամանյանն է հանձնել Արցախը, անբարոյականություն են։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ` անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները մշտապես Արցախը հանձնելու մեղադրանքներին ի պատասխան շահարկում են բռնագաղթից ընդամենը մի քանի օր առաջ Արցախում տեղի ունեցած նախագահի փոփոխությունը և դա համարում հեղաշրջում։Քոչարյանը շեշտեց, որ Արցախի շրջափակման ընթացքում ինքը մշտական կապի մեջ է եղել նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ, խոսել են գրեթե ամեն օր, իսկ վերջին մեկ շաբաթը` նույնիսկ օրական մի քանի անգամ։Մենք պատրաստ ենք բանակցել, եթե երաշխիքներ լինեն. Շահրամանյանը` Արցախ վերադարձի մասինԸնդգծեց` Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի հարցը սկսել է քննարկել Արցախի անկումից մոտ 3 ամիս առաջվանից, իսկ վերջին շաբաթն արդեն 3-րդ փորձն էր, ու այս անգամ` վերջնական։ Հարությունյանն իր հրաժարականը հիմնավորել է այն հանգամանքով, որ այլևս ազդեցություն չունի, իր խոսքը տեղ չի հասնում և խնդիր կա։ Բակո Սահակյանը մի քանի անգամ համոզել է, որպեսզի նման քայլի չդիմի, բայց ապարդյուն։Քոչարյանը նաև անդրադարձավ այն հարցին, որ իրեն պարբերաբար հարցրել են, թե ինչու է շնորհավորել Շահրամանյանին։ Ընդգծեց` ինքն առհասարակ մինչ այդ պահը չի ճանաչել վերջինին ու իրեն ուղղակի խնդրել են շնորհավորել, քանի որ հնարավոր է` այդ քայլն օգնի, որպեսզի Շահրամանյանը նախագահի պարտականություններն ավելի վստահ կատարի։Հիշեցնենք` 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը, սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, ինչին հաջորդեց Արցախի հայաթափումը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/01/65179702_0:0:1145:858_1920x0_80_0_0_e15f53653450d58fc36e7659230b70e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, արայիկ հարությունյան, սամվել շահրամանյան, նիկոլ փաշինյան, ռոբերտ քոչարյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
արցախ, արայիկ հարությունյան, սամվել շահրամանյան, նիկոլ փաշինյան, ռոբերտ քոչարյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Անբարոյականություն է. Քոչարյանը` Արցախի հաձնումը Սամվել Շահրամանյանի վրա «բարդելու» մասին
12:37 17.02.2025 (Թարմացված է: 12:40 17.02.2025) Արայիկ Հարությունյանն առնվազն 3 հոգու համոզել է Արցախի նախագահության պատասխանատվություն ստանձնել. Շահրամանյանը միակը չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Շահարկումները, թե Սամվել Շահրամանյանն է հանձնել Արցախը, անբարոյականություն են։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ` անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները մշտապես Արցախը հանձնելու մեղադրանքներին ի պատասխան շահարկում են բռնագաղթից ընդամենը մի քանի օր առաջ Արցախում տեղի ունեցած նախագահի փոփոխությունը և դա համարում հեղաշրջում։
Քոչարյանը շեշտեց, որ Արցախի շրջափակման ընթացքում ինքը մշտական կապի մեջ է եղել նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ, խոսել են գրեթե ամեն օր, իսկ վերջին մեկ շաբաթը` նույնիսկ օրական մի քանի անգամ։
Ընդգծեց` Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի հարցը սկսել է քննարկել Արցախի անկումից մոտ 3 ամիս առաջվանից, իսկ վերջին շաբաթն արդեն 3-րդ փորձն էր, ու այս անգամ` վերջնական։ Հարությունյանն իր հրաժարականը հիմնավորել է այն հանգամանքով, որ այլևս ազդեցություն չունի, իր խոսքը տեղ չի հասնում և խնդիր կա։ Բակո Սահակյանը մի քանի անգամ համոզել է, որպեսզի նման քայլի չդիմի, բայց ապարդյուն։
«Վերջին անգամ ուղղակի ասել է, որ հրաժարական է տալու, ու դա չի քննարկվում։ Ուղղակի խնդրել է ճիշտ կողմնորոշվել, որպեսզի հասկանան, թե ով կարող է իշխանություն ստանձնել։ Ինքն անձամբ առնվազն 3 հոգու հետ խոսել է այդ թեմայով ու Սամվել Շահրամանյանը միակը չէր։ Չեմ ուզում հիմա անուններ տալ։ Արայիկ Հարությունյանն այդ մասին ասել է նաև Նիկոլ Փաշինյանին, ու նրա հետ բազմաթիվ հեռախոսազրույցներ են եղել։ Ինքը շատ լավ գիտեր, թե ինչ է կատարվում Ղարաբաղում։ Ի՞նչ հեղաշրջում։ Ինչի՞ մասին է խոսքը։ Այսօր շահարկել այդ ամեն ինչը, անբարոյականություն է»,– ասաց Քոչարյանը։
Քոչարյանը նաև անդրադարձավ այն հարցին, որ իրեն պարբերաբար հարցրել են, թե ինչու է շնորհավորել Շահրամանյանին։ Ընդգծեց` ինքն առհասարակ մինչ այդ պահը չի ճանաչել վերջինին ու իրեն ուղղակի խնդրել են շնորհավորել, քանի որ հնարավոր է` այդ քայլն օգնի, որպեսզի Շահրամանյանը նախագահի պարտականություններն ավելի վստահ կատարի։
Հիշեցնենք` 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը, սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ
Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, ինչին հաջորդեց Արցախի հայաթափումը։