00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
03:42
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:54
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք պատրաստ ենք բանակցել, եթե երաշխիքներ լինեն. Շահրամանյանը` Արցախ վերադարձի մասին

© Sputnik / Aram NersesyanՍամվել Շահրամանյան
Սամվել Շահրամանյան - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2024
Բաժանորդագրվել
Սամվել Շահրամանյանը նշեց, որ 33 տարի սեպտեմբերի 2-ը նշվել է որպես տոն, սակայն այսօր այն ավելի շատ դառնության օր է։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախ վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքներով, ու միայն այդ դեպքում արցախցիները պատրաստ են բանակցել այդ հարցը շուտափույթ լուծելու համար։ Արցախի անկախության օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Մեր վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքներով և, որպեսզի դա լինի արժանապատիվ ու արդարացի կերպով։ Ամենակարևորն այն է, որ մենք մեզ ապահով զգանք մեր հայրենիքում։ Եթե այդ չափանիշներն ապահովվեն, ապա պատրաստ ենք նաև բանակցել այդ հարցերը շուտափույթ լուծելու համար։ Վերադարձը մեր իրավունքն է, ու դա չի կարող հակասել ՀՀ պետական շահերին»,– նշեց Շահրամանյանը։
Հարցին` արդյոք հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Արցախի նախագահը շեշտեց` չի հանդիպել, իրենց հայրենիք վերադարձի վերաբերյալ ՀՀ կառավարությանը որևէ տարբերակ և առաջարկ էլ չեն ներկայացրել։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախի կառավարության տեսլականը Արցախ վերադառնալու մասով անիրատեսական է, Շահրամանյանը շեշտեց` նա չի կարող խոչընդոտել և դա իրենց իրավունքն է` վերադառնալ հայրենիք։
Փաշինյանը նաև մեղադրել էր Շահրամանյանին Արցախը կորցնելու համար, քանի որ վերջինս երկրի լուծարման փաստաթուղթ էր ստորագրել։
Արցախի հուշարձանները հնարավոր է փրկել միայն արցախցիների վերադարձով. թեմի առաջնորդ
Արցախի նախագահը նշեց` այդ փաստաթուղթն անօրինական է և հենց սկզբից էլ իմացել ենք, որ հակասահմանադրական է։
«Մենք ստիպված ենք եղել այն ստորագրել, քանի որ դա հնարավորություն է տվել բնակչությանն անվտանգ տեղափոխել Հայաստան։ Ես նաև գրավոր տեղեկացրել եմ այդ որոշման մասին ՀՀ կառավարությանը, ի դեմս վարչապետի ու փաստաթղթեր եմ կցել։ Այսօր խոսել այդ փաստաթղթի իրավական ուժ ունենալու մասին` անիմաստ է և իրականության հետ կապ չունի»,– ասաց Շահրամանյանը։
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը։ Երկու ամիս անց՝ դեկտեմբերի 10-ին անցկացվեց հանրաքվե, որով հաստատվեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Հանրաքվեին մասնակցեց ԼՂԻՄ բնակչության 80%-ը, որի 99,89 տոկոսը քվեարկեց անկախության օգտին։ 1991-ի կրկին դեկտեմբերին անցկացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունը։ 1992-ի հունվարի 8-ին տեղի ունեցավ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը, սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0