00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպասում են Ուկրաինայի վերաբերյալ առաջարկների. ԱՄՆ-ը դեմարշ է ուղարկել եվրոպացիներին

© AP Photo / J. Scott ApplewhiteԱՄՆ պետդեպը
ԱՄՆ պետդեպը - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2025
ԱՄՆ պետդեպը
Բաժանորդագրվել
Ամերիկացիները հետաքրքրվել են, թե եվրոպացիներն ինչ հնարավորություններ ունեն Ուկրաինայի անվտանգության գործում ներդրում ունենալու համար։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. ԱՄՆ-ն դիվանագիտական դեմարշ է ուղարկել եվրոպական երկրներին՝ պարզելու, թե անվտանգության ինչ երաշխիքներ են նրանք պատրաստ տալ Կիևին և քանի խաղաղապահներ ու տեխնիկա կարող են ուղարկել Ուկրաինա, գրում է Reuters-ը:
Ինչպես պարբերականին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, Վաշինգտոնը հստակ հասկացնել է տվել, որ ակնկալում են, որ եվրոպացի գործընկերները առաջատար դեր կստանձնեն «անվտանգության ամուր շրջանակների ստեղծման գործում և անհամբերությամբ սպասում են նրանց առաջարկներին»: Նրա խոսքով՝ ուժեղ, ինքնաբավ Եվրոպան համապատասխանում է ինչպես իրենց, այնպես էլ ԱՄՆ շահերին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը նաև մեկնաբանել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հեռախոսազրույցը՝ հայտարարելով, որ ամերիկացի դիվանագետը հիշեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի պատրաստակամությունը՝ աշխատել ուկրաինական հակամարտության լուծման ուղղությամբ: Դիվանագետները նաև քննարկել են երկկողմ այլ խնդիրների շուրջ համատեղ աշխատելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ դրան նախորդել էր փետրվարի 12-ին կայացած Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հեռախոսազրույցը։ Կրեմլի տեղեկատվության համաձայն՝ Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և խնդիրը խաղաղ միջոցներով լուծելու օգտին:
Պուտինն իր կողմից հիշատակել է հակամարտության արմատական պատճառները վերացնելու անհրաժեշտության մասին և Թրամփի հետ համաձայնել, որ երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով: Ավելի ուշ ամերիկացի առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Մոսկվան և Վաշինգտոնն անմիջապես բանակցություններ են սկսում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ:
Լրահոս
0