https://arm.sputniknews.ru/20250216/putini-ev-trampi-zrujcy-khaghaghutjan-masin-erkkhvosutjun-skselu-hzvor-azdanshan-epeskvov-85834642.html
Պուտինի և Թրամփի զրույցը խաղաղության մասին երկխոսություն սկսելու հզոր ազդանշան է․Պեսկով
Պուտինի և Թրամփի զրույցը խաղաղության մասին երկխոսություն սկսելու հզոր ազդանշան է․Պեսկով
Sputnik Արմենիա
Բանակցությունների ֆոնին դիտարկվում է նաև երկու երկրների ղեկավարների անձնական հանդիպման հնարավորությունը։ 16.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-16T15:19+0400
2025-02-16T15:19+0400
2025-02-16T15:20+0400
դմիտրի պեսկով
վլադիմիր պուտին
ռուսաստան
ամն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/2257/26/22572615_0:0:1600:901_1920x0_80_0_0_4be924d841cee2817c828dca661f079b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը հզոր ազդանշան է դարձել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի մասին երկխոսություն սկսելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Այժմ մենք կփորձենք խնդիրները լուծել երկխոսության միջոցով և խոսել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի մասին», - ընդգծել է նա հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:Պատասխանելով Թրամփի՝ Ռուսաստան հնարավոր այցի մասին հարցին՝ խոսնակը հաստատել է, որ նա կարող է գալ ցանկացած պահի, երբ կողմերը պայմանավորվեն մանրամասների շուրջ: Նա հավելել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն ուրախ կլինի ողջունել աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին, որոնք պատրաստ են Մոսկվայի հետ կիսել այդ օրվա ուրախությունն ու հպարտությունը:Հարցազրույցի հատվածները հրապարակվել են Պավել Զարուբինի Telegram-ալիքում։Հիշեցնենք` Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի քաղաքացիների փոխանակմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: Նախագահներն անդրադարձել են նաև այլ թեմաների՝ մերձավորարևելյան կարգավորում, Իրանի միջուկային ծրագիր, տնտեսության ոլորտում ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերություններ:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2257/26/22572615_136:0:1559:1067_1920x0_80_0_0_25a652c3c76ee740fd531866afda9e69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, ռուսաստան, ամն, դոնալդ թրամփ
դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, ռուսաստան, ամն, դոնալդ թրամփ
Պուտինի և Թրամփի զրույցը խաղաղության մասին երկխոսություն սկսելու հզոր ազդանշան է․Պեսկով
15:19 16.02.2025 (Թարմացված է: 15:20 16.02.2025) Բանակցությունների ֆոնին դիտարկվում է նաև երկու երկրների ղեկավարների անձնական հանդիպման հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը հզոր ազդանշան է դարձել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի մասին երկխոսություն սկսելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այժմ մենք կփորձենք խնդիրները լուծել երկխոսության միջոցով և խոսել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի մասին», - ընդգծել է նա հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
Բանակցությունների ֆոնին դիտարկվում է նաև երկու երկրների ղեկավարների անձնական հանդիպման հնարավորությունը։ Պեսկովի խոսքով՝ նման բանակցությունները լուրջ նախապատրաստություն են պահանջում. անհրաժեշտ է համաձայնեցնել օրակարգը, անցկացնել նախնական խորհրդակցություններ և կարծիքների փոխանակում աշխատանքային մակարդակում:
Պատասխանելով Թրամփի՝ Ռուսաստան հնարավոր այցի մասին հարցին՝ խոսնակը հաստատել է, որ նա կարող է գալ ցանկացած պահի, երբ կողմերը պայմանավորվեն մանրամասների շուրջ: Նա հավելել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն ուրախ կլինի ողջունել աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին, որոնք պատրաստ են Մոսկվայի հետ կիսել այդ օրվա ուրախությունն ու հպարտությունը:
Հարցազրույցի հատվածները հրապարակվել են Պավել Զարուբինի Telegram-ալիքում։
Հիշեցնենք` Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին գրեթե մեկուկես ժամ
զրուցել են հեռախոսով։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջնորդները քննարկել են
Ռուսաստանի և ԱՄՆ–ի քաղաքացիների փոխանակմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: Նախագահներն անդրադարձել են նաև այլ թեմաների՝ մերձավորարևելյան կարգավորում, Իրանի միջուկային ծրագիր, տնտեսության ոլորտում ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերություններ: