00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Исторический ликбез
Одесская трагедия 2 мая 2014 года: реакция ЕСПЧ.
15:04
23 ր
Исторический ликбез
Почему Киев замалчивает детали трагедии в одесском Доме профсоюзов?
15:33
23 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ պատվիրակությունը մեկնում է Սաուդյան Արաբիա՝ Ռուսաստանի հետ բանակցությունների

© AP Photo / Alex BrandonՍթիվ Ուիթկոֆը
Սթիվ Ուիթկոֆը - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2025
Սթիվ Ուիթկոֆը
Բաժանորդագրվել
Միաժամանակ տեղեկություններ հայտնվեցին, որ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն արդեն ժամանել է Սաուդյան Արաբիա՝ նախապատրաստելու նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Ամերիկյան պատվիրակությունը՝ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի գլխավորությամբ, մեկնում է Սաուդյան Արաբիա՝ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցությունների։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է ինքը՝ Ուիթկոֆը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը զգալի առաջընթաց է ակնկալում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման հարցում։
«Ես այսօր գնում եմ Սաուդյան Արաբիա՝ ազգային անվտանգության խորհրդականի հետ: Մենք հանդիպումներ կունենանք նախագահի հանձնարարությամբ, և հուսով եմ, որ լավ առաջընթաց կունենանք Ռուսաստանի և Ուկրաինայի համատեքստում», - ասել է նա:
Նա նաև մեկնաբանել է առաջիկա բանակցություններին ուկրաինական պատվիրակության բացակայությունը՝ նշելով, որ դա չի նշանակում, որ Կիևը դուրս է մնացել գործընթացից։
«Կարծում եմ՝ Ուկրաինան բանակցությունների մի մասն է»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։
Միաժամանակ տեղեկություններ հայտնվեցին, որ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն արդեն ժամանել է Սաուդյան Արաբիա՝ նախապատրաստելու նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը։ Նրա խոսքով` առաջիկա օրերին նախատեսում են տասնյակ հանդիպումներ, որոնց հիմնական նպատակը կլինի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական կարևոր պայմանագրերի ստորագրումը։
«Մենք պատրաստվում ենք առանցքային տնտեսական համաձայնագրեր ստորագրել: Սաուդյան Արաբիան ակտիվորեն աջակցում է Ուկրաինային՝ հատկացնելով 500 միլիոն դոլար երկրի վերականգնման համար: Բացի այդ, թագավորությունը համագործակցում է ուկրաինական ընկերությունների հետ ինչպես հումանիտար, այնպես էլ տնտեսական ոլորտներում»,- գրել է Սվիրիդենկոն «Ֆեյսբուքի» իր էջում (Մետային պատկանում է արգելված է Ռուսաստանի Դաշնությունում):
Ուկրաինական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Զելենսկին Սաուդյան Արաբիա այցի ընթացքում չի նախատեսում հանդիպել Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ։
Մոսկվան և Վաշինգտոնը պատրաստվում են երկկողմ հանդիպման.Հիշեցնենք` Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով` ի թիվս այլ հարցերի, քննարկելով Սաուդյան Արաբիայում անձնական հանդիպման հնարավորությունը։
Թագավորության արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է ընդունել Պուտինին և Թրամփին և բանակցությունների համար հարթակ տրամադրել։ Սաուդյան Արաբիան աջակցում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին։
Լրահոս
0