https://arm.sputniknews.ru/20250131/hungarian-vetvo-kdni-rusastani-dem-patzhamijvocneri-vra-orbany-nshel-e-pajmany-85316698.html
Հունգարիան վետո կդնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վրա. Օրբանը նշել է պայմանը
Հունգարիան վետո կդնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վրա. Օրբանը նշել է պայմանը
Sputnik Արմենիա
Հունգարիայի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Բուդապեշտը էներգետիկ անվտանգության վերաբերյալ երաշխիքներ է ստացել ԵՀ-ից։ 31.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-31T12:20+0400
2025-01-31T12:20+0400
2025-01-31T12:22+0400
հունգարիա
ռուսաստան
պատժամիջոցներ
վիկտոր օրբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/05/78024074_0:0:1600:901_1920x0_80_0_0_8095651df65c41531592b27f6394b85f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Եթե Եվրահանձնաժողովը չկատարի էներգետիկ անվտանգության վերաբերյալ տրված երաշխիքները, ապա Հունգարիան կես տարի անց վետո կդնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման վրա։ «Kossuth» ռադիոկայանի եթերում այս հայտարարությունն է արել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։Ավելի վաղ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ Բուդապեշտը Եվրահանձնաժողովից էներգետիկ անվտանգության վերաբերյալ երաշխիքներ է ստացել, առանց որոնց հրաժարվում էր երկարաձգել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները: Նա նշել էր, որ ԵՀ-ն պարտավորվել է պաշտպանել գազամուղներն ու նավթամուղերը, որոնցով ՌԴ-ից հումքը գնում է Եվրամիության անդամ երկրներ, ինչպես նաև Ուկրաինայից պահանջել է ԵՄ նավթի մատակարարումների պահպանման երաշխիքներ:Հունգարիայի վարչապետն ընդգծել է, որ պայմանավորվածությունների գլխավոր կետը Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման շուրջ բանակցություններն են:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/05/78024074_31:0:1458:1070_1920x0_80_0_0_a367a0ba371cfbb3a945856a355bd9d9.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունգարիա, ռուսաստան, պատժամիջոցներ, վիկտոր օրբան
հունգարիա, ռուսաստան, պատժամիջոցներ, վիկտոր օրբան
Հունգարիան վետո կդնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վրա. Օրբանը նշել է պայմանը
12:20 31.01.2025 (Թարմացված է: 12:22 31.01.2025) Հունգարիայի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Բուդապեշտը էներգետիկ անվտանգության վերաբերյալ երաշխիքներ է ստացել ԵՀ-ից։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Եթե Եվրահանձնաժողովը չկատարի էներգետիկ անվտանգության վերաբերյալ տրված երաշխիքները, ապա Հունգարիան կես տարի անց վետո կդնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման վրա։ «Kossuth» ռադիոկայանի եթերում այս հայտարարությունն է արել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Ավելի վաղ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ Բուդապեշտը Եվրահանձնաժողովից էներգետիկ անվտանգության վերաբերյալ երաշխիքներ է ստացել, առանց որոնց հրաժարվում էր երկարաձգել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները: Նա նշել էր, որ ԵՀ-ն պարտավորվել է պաշտպանել գազամուղներն ու նավթամուղերը, որոնցով ՌԴ-ից հումքը գնում է Եվրամիության անդամ երկրներ, ինչպես նաև Ուկրաինայից պահանջել է ԵՄ նավթի մատակարարումների պահպանման երաշխիքներ:
«Պատժամիջոցների մասին որոշում է ընդունվում վեց ամիսը մեկ։ Եվ եթե ԵՀ-ն չկատարի երաշխիքները, ապա մենք ոչ միայն կխոսենք պատժամիջոցների չեղարկման մասին, այլև կվերացնենք դրանք։ Ու եթե Եվրահանձնաժողովը չիրականացնի այն, ինչի մասին պայմանավորվել ենք, ուրեմն վե՛րջ պատժամիջոցներին», - ասել է Օրբանը։
Հունգարիայի վարչապետն ընդգծել է, որ պայմանավորվածությունների գլխավոր կետը Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման շուրջ բանակցություններն են:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։