https://arm.sputniknews.ru/20250215/hajastany-herqelu-e-adrbejani-anhimn-pahanjnery--85806885.html
Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները, ներառյալ` փոխհատուցման մասին
Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները, ներառյալ` փոխհատուցման մասին
Sputnik Արմենիա
Հայաստանը շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր դիրքորոշումը տվյալ վարույթում։ 15.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-15T09:14+0400
2025-02-15T09:14+0400
2025-02-15T09:38+0400
հայց
միջազգային դատարան
միջազգային քրեական դատարան (մքդ)
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/04/25188949_0:89:1600:989_1920x0_80_0_0_ca2d1964621a33135aeb7d17f87e9569.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները, ներառյալ՝ փոխհատուցման պահանջը: Այս մասին ասվում է Միջազգային իրավական հարցերով գրասենյակի տարածած հայտարարության մեջ։Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտնել էր, որ Բաքուն Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ փոխհատուցում պահանջելով շրջակա միջավայրին հասցված վնասի և Լեռնային Ղարաբաղի եզակի բնության իբր ոչնչացման համար։Նշվում է, որ Հայաստանը շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր դիրքորոշումը տվյալ վարույթում, քանի որ Ադրբեջանի ներկայացրած իրավական դիրքորոշումը հիմնված է Բեռնի կոնվենցիայի այնպիսի մեկնաբանության և կիրառման վրա, որը չի համընկնում դրա նպատակների և առարկայի հետ, այն է՝ խթանել պետությունների միջև համագործակցությունը՝ վայրի բուսական և կենդանական աշխարհը և դրանց բնական միջավայրերը պահպանելու համար։Հիշեցնենք` Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից Sputnik Արմենիային պարզաբանել էին, որ այս գործով նախնական հայցն Ադրբեջանը դեռ 2 տարի առաջ է ներկայացրել։ Դրանից հետո դատարանը Բաքվին ժամանակ էր տվել, որպեսզի պատրաստվեին հիմնական փաստաթղթերը։ 2025–ի փետրվարի 12–ին Ադրբեջանը ներկայացրել է հիմնական փաստաթղթերը։Ադրբեջանը խեղաթյուրում է խարտիան. ՀՀ–ի դեմ ներկայացված հայցի հետքերով
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/04/25188949_120:0:1541:1066_1920x0_80_0_0_cdd6ba9027c97c5896f3a3f7f5bbd22f.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայց, միջազգային դատարան, միջազգային քրեական դատարան (մքդ), ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան
հայց, միջազգային դատարան, միջազգային քրեական դատարան (մքդ), ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան
Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները, ներառյալ` փոխհատուցման մասին
09:14 15.02.2025 (Թարմացված է: 09:38 15.02.2025) Հայաստանը շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր դիրքորոշումը տվյալ վարույթում։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները, ներառյալ՝ փոխհատուցման պահանջը: Այս մասին ասվում է Միջազգային իրավական հարցերով գրասենյակի տարածած
հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտնել էր, որ
Բաքուն Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ փոխհատուցում պահանջելով շրջակա միջավայրին հասցված վնասի և Լեռնային Ղարաբաղի եզակի բնության իբր ոչնչացման համար։
«Հակառակ Ադրբեջանի պնդումների՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և այլ անկախ մարմինների զեկույցները փաստացի վկայում են, որ շրջակա միջավայրին հասցված վերջին տարիների վնասի պատասխանատուն հենց Ադրբեջանն է»,–ասվում է գրասենյակի տարածած հայարարության մեջ։
Նշվում է, որ Հայաստանը շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր դիրքորոշումը տվյալ վարույթում, քանի որ Ադրբեջանի ներկայացրած իրավական դիրքորոշումը հիմնված է Բեռնի կոնվենցիայի այնպիսի մեկնաբանության և կիրառման վրա, որը չի համընկնում դրա նպատակների և առարկայի հետ, այն է՝ խթանել պետությունների միջև համագործակցությունը՝ վայրի բուսական և կենդանական աշխարհը և դրանց բնական միջավայրերը պահպանելու համար։
Հիշեցնենք` Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից
Sputnik Արմենիային պարզաբանել էին, որ այս գործով նախնական հայցն Ադրբեջանը դեռ 2 տարի առաջ է ներկայացրել։ Դրանից հետո դատարանը Բաքվին ժամանակ էր տվել, որպեսզի պատրաստվեին հիմնական փաստաթղթերը։ 2025–ի փետրվարի 12–ին Ադրբեջանը ներկայացրել է հիմնական փաստաթղթերը։