https://arm.sputniknews.ru/20250215/anhatnerin-hatkacvats-elektramvobilneri-nerkrman-5000-anmaqs-qvvotajic-4067n-arden-sparvel-e-85811946.html
Անհատներին հատկացված էլեկտրամոբիլների ներկրման 5000 անմաքս քվոտայից 4067–ն արդեն սպառվել է
Անհատներին հատկացված էլեկտրամոբիլների ներկրման 5000 անմաքս քվոտայից 4067–ն արդեն սպառվել է
Sputnik Արմենիա
Նախորդ տարի աշնանն արդեն Հայաստանին հատկացված քվոտան սպառվել էր։ 15.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-15T13:01+0400
2025-02-15T13:01+0400
2025-02-15T13:16+0400
էլեկտրամոբիլ
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հայաստան
ներմուծում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79892969_0:0:1600:900_1920x0_80_0_0_ec5ce44580a297cb7a2bdab50cde9adf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ Էլեկտրամոբիլ անմաքս ներկրելու համար 2025թ–ին քաղաքացիներին հատկացված 5000 հատ քվոտայի 81․3 տոկոսն իրացվել է․ այս տարի արդեն Հայաստան է ներկրվել է 4067 մեքենա։ Այս մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, որ 2025–ին Հայաստանին հատկացվել է 8000 քվոտա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին 13-ին հայտարարեց, որ2025 թվականին էլեկտրամոբիլների համար նախատեսված քվոտաները կբաժանվեն հետևյալ տրամաբանությամբ` 5000 քվոտա քաղաքացիներին, 3000–ը` դիլերներին։Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների համար էլեկտրամոբիլների ներկրման քվոտա առաջին անգամ սահմանվեց 2022 թվականի մարտին։ Հայաստանի համար սահմանվեց 7 000 ավտոմեքենայի անմաքս ներկրման իրավունք։ Ու թեև ամբողջ տարվա ընթացքում այդ քվոտայից սպառվեց միայն 2680–ը, հաջորդ տարվա համար Հայաստանին տրամադրվեց 8000 ավտոմեքենայի քվոտա, որը դարձյալ ամբողջությամբ չսպառվեց (2023 թ–ին ՀՀ է ներկրվել գրեթե 4500 էլեկտրամոբիլ)։ Իսկ ահա 2024 թվականին սկսեցին ավելի շատ էլեկտրամոբիլներ ներկրել (նաև այն պատճառով, որ հանրապետությունում ընդլայնվեց լիցքավորման ցանցը), և հոկտեմբերի առաջին կեսին հայտնի դարձավ, որ 2024-ին այլևս հնարավոր չի լինի առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլ ներմուծել, քանի որ 8000 քվոտան սպառվել է։2025 թ սեպտեմբերից ԱԱՀ արտոնությունը կվերաբերի մինչև 2 տարեկան էլեկտրամոբիլներին. Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1b/79892969_296:0:1496:900_1920x0_80_0_0_5d74634dafdca246c5b7e7386c3b2934.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էլեկտրամոբիլ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հայաստան, ներմուծում
էլեկտրամոբիլ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հայաստան, ներմուծում
Անհատներին հատկացված էլեկտրամոբիլների ներկրման 5000 անմաքս քվոտայից 4067–ն արդեն սպառվել է
13:01 15.02.2025 (Թարմացված է: 13:16 15.02.2025) Նախորդ տարի աշնանն արդեն Հայաստանին հատկացված քվոտան սպառվել էր։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ Էլեկտրամոբիլ անմաքս ներկրելու համար 2025թ–ին քաղաքացիներին հատկացված 5000 հատ քվոտայի 81․3 տոկոսն իրացվել է․ այս տարի արդեն Հայաստան է ներկրվել է 4067 մեքենա։ Այս մասին տեղեկացնում է
Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, որ 2025–ին Հայաստանին հատկացվել է 8000 քվոտա։ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին 13-ին հայտարարեց, որ2025 թվականին էլեկտրամոբիլների համար նախատեսված քվոտաները կբաժանվեն հետևյալ տրամաբանությամբ` 5000 քվոտա քաղաքացիներին, 3000–ը` դիլերներին։
ՊԵԿ հաղորդագրության համաձայն` 2025–ի փետրվարի 15–ի դրությամբ դիլերներին տրված 3000 հատ քվոտայի շրջանակում է ներկրվել է 412 էլեկտրական մեքենա, այսինքն՝ իրացվել է հատկացված քվոտայի 13.7%-ը։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների համար էլեկտրամոբիլների ներկրման քվոտա առաջին անգամ սահմանվեց 2022 թվականի մարտին։ Հայաստանի համար սահմանվեց 7 000 ավտոմեքենայի անմաքս ներկրման իրավունք։
Ու թեև ամբողջ տարվա ընթացքում այդ քվոտայից սպառվեց միայն 2680–ը, հաջորդ տարվա համար Հայաստանին տրամադրվեց 8000 ավտոմեքենայի քվոտա, որը դարձյալ ամբողջությամբ չսպառվեց (2023 թ–ին ՀՀ է ներկրվել գրեթե 4500 էլեկտրամոբիլ)։
Իսկ ահա 2024 թվականին սկսեցին ավելի շատ էլեկտրամոբիլներ ներկրել (նաև այն պատճառով, որ հանրապետությունում ընդլայնվեց լիցքավորման ցանցը), և հոկտեմբերի առաջին կեսին հայտնի դարձավ, որ 2024-ին
այլևս հնարավոր չի լինի առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլ ներմուծել, քանի որ 8000 քվոտան սպառվել է։