00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
01:39
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի հայտարարությունների մասով Մանուկյանը հաղորդում է ներկայացրել ԱԱԾ

© SputnikԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը  - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վարչապետը մեղադրեց ընդդիմությանը, թե իրենց գործունեությամբ «маяк»-ներ են պահում ՀՀ տարածքում՝ ցույց տալով, թե որտեղ է պետք հարված հասցնել։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ ղեկավարին՝ կապված երեկ Փաշինյանի՝ դաշինքին ուղղված մեղադրանքների հետ։ Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտնեց պատգամավորը։
Երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն մեղադրեց ընդդիմությանը Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգողների տեսանյութը բեմադրելու համար։ Նա նշեց, որ չի զարմանա, երբ պարզվի, որ հենց ընդդիմության շրջանակներից են վճարել Իրանի քաղաքացիներին, տարել, կանգնեցրել, երգել են տվել, նկարել են ու համացանցում տարածել, որ Իրանի հետ հարաբերությունները փչացնեն։
Փաշինյանը շարունակեց մեղադրել ընդդիմությանը, թե իրենց գործունեությամբ «маяк»-ներ են պահում ՀՀ տարածքում՝ ցույց տալով, թե որտեղ է պետք հարված հասցնել, և որ իրենց գործունեությամբ նաև ՀՀ-ն խոցելու լեգիտիմություն են ստեղծում։
Գեղամ Մանուկյանը շեշտեց՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը պետք է ստուգի վարչապետի խոսքերը, քանի որ ցանկացած անպատասխանատու հայտարարություն պետք է անպատասխան չմնա։
«Տեսնենք՝ ով է ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ արել և անում, ով է օտար երկրների բառապաշարը Հայաստանում օգտագործում և ով է աշխատում հայ ժողովրդի դեմ»,- խորհրդարանում ասաց Մանուկյանը:
Հունվարի 30-ին համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում Ղարաբաղի մասին երգ էին երգում ադրբեջաներեն։ Տեսանյութը բուռն արձագանքի արժանացավ։ Հաջորդ օրը ԱԱԾ–ն հայտարարեց, որ երգողները ԻԻՀ քաղաքացիներ են։ Տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանը փետրվարի 1-ին ձերբակալվեց, բայց չկալանավորվեց. դատարանը մերժեց միջնորդությունը։
Լրահոս
0