00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ն իրեն հասու ողջ գործիքակազմով կպաշտպանի տարածքային ամբողջականությունը․ ԱԳ փոխնախարար

© Photo : official site of MFA of RA Վահան Կոստանյան
Վահան Կոստանյան - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2025
Բաժանորդագրվել
Հայկական կողմը սպասում է ադրբեջանական կողմի պատասխանին խաղաղության համաձայնագրի վերաբերյալ ներկայացրած վերջին առաջարկներին։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ ՀՀ-ն իրեն հասու ողջ գործիքակազմով՝ դիվանագիտական և ոչ միայն, պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը։ Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ կլինի՝ եթե Ադրբեջանի նախագահի սպառնալիքներն իրական դառնան։
Անդրադառնալով ադրբեջանական մեղադրանքներին, թե ինչու է խաղաղության ճանապարհով ընթացքող Հայաստանը շարունակում զինվել, Կոստանյանը նշեց՝ Հայաստանի սուվերեն իրավունքն է։
«ՀՀ-ն իրացնում է իր սուվերեն իրավունքը և զարգացնում է պաշտպանական կարողությունները։ Մենք մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ հարձակողական գործողություններ իրականացնելու որևէ մտադրություն չունենք։ Ինչ վերաբերում է զինատեսակների մրցավազքին, որին, ըստ էության, ականատես ենք լինում տարածաշրջանում, այս խնդրի հասցեագրման ուղղությամբ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է ստեղծել փոխադարձ սպառազինությունների վերահսկման մեխանիզմ, և այս առաջարկն ուժի մեջ է մնում»,- ասաց Կոստանյանը։
ԱԳ փոխնախարարը նշեց, որ խաղաղության համաձայնագրի մասով արդեն բավականին երկար ժամանակ է՝ հայկական կողմը սպասում է ադրբեջանական կողմի արձագանքին ՀՀ-ի կողմից ներկայացրած առաջարկների վերաբերյալ։
«Հույս ունենք, որ դա կարճ ժամանակում կստանանք, որ գործընթացը հնարավոր լինի շարունակել։ Հայաստանը շարունակում է կառուցողականորեն տրամադրված և ներգրավված լինել բանակցություններին»,- նշեց Կոստանյանը։
Հիշեցնենք, որ 2024 թ. դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի կետերի 90 տոկոսը համաձայնեցված են։ Նա նաև հայտարարել էր, թե Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 5-ին Մալթայում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի նախաբանի և նախագծի 17 հոդվածից 15-ի շուրջ։
Լրահոս
0