https://arm.sputniknews.ru/20241204/khaghaghutjan-pajmanagri-90-tvokvosy-hamadzajnecvats-e-pashinjan-83651167.html
Խաղաղության պայմանագրի 90 տոկոսը համաձայնեցված է․ Փաշինյան
Խաղաղության պայմանագրի 90 տոկոսը համաձայնեցված է․ Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը բացառեց, որ ՀՀ-ի կողմից կարող է որևէ գործողություն լինել, որը նպատակաուղղված կլինի տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելուն։ 04.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-04T18:33+0400
2024-12-04T18:33+0400
2024-12-04T18:37+0400
խաղաղության պայմանագիր
նիկոլ փաշինյան
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/77020654_0:93:1600:993_1920x0_80_0_0_1e321c89f44da673f0185579957f4a62.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի կետերի 90 տոկոսը համաձայնեցված են։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ ադրբեջանական կողմը պարբերաբար հրապարակումներ է անում, թե Հայաստանը նոր սադրանքներ է պատրաստում իրենց դեմ։Նրա խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանը քաղաքական մակարդակում ևս մեկ իրավական քայլ են արել՝ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ ՀՀ վարչապետը շեշտեց՝ առաջիկայում, փոխադարձ համաձայնությամբ պետք է դելիմիտացիայի պրոցես սկսեն հաջորդ հատվածում։«Ես ուղղակի բացառում եմ Հայաստանի Հանրապետության կողմից որևէ գործողություն, որը նպատակաուղղված կլինի տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելուն։ Մեր երկրի ավելի քան 200 ք/կմ տարածքն օկուպացված է, բայց մենք հայտարարում ենք՝ այդ տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր մեր իրակարգում չկա և չի լինելու։ Սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հաստատումը հնարավորություն է տալիս, որ մենք ամեն ինչ անենք բանակցային հիմքի վրա։ Հուսամ՝ կակտիվացնենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքները, որովհետև դրա 90 տոկոսն արված է»,- նշեց Փաշինյանը։Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին։Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 8-ին Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանն ասել էր, որ խաղաղության պայմանագրի նախագծի կետերի շուրջ 80 տոկոսն է համաձայնեցված։ Նա նաև շեշտել էր, որ Հայաստանը պատրաստ է դրա հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/77020654_177:0:1600:1067_1920x0_80_0_0_0fd738d7650442019e2abc04d888e5cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղության պայմանագիր, նիկոլ փաշինյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
խաղաղության պայմանագիր, նիկոլ փաշինյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Խաղաղության պայմանագրի 90 տոկոսը համաձայնեցված է․ Փաշինյան
18:33 04.12.2024 (Թարմացված է: 18:37 04.12.2024) Նիկոլ Փաշինյանը բացառեց, որ ՀՀ-ի կողմից կարող է որևէ գործողություն լինել, որը նպատակաուղղված կլինի տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելուն։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի կետերի 90 տոկոսը համաձայնեցված են։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ ադրբեջանական կողմը պարբերաբար հրապարակումներ է անում, թե Հայաստանը նոր սադրանքներ է պատրաստում իրենց դեմ։
«Այդ հրապարակումների հիմնական թեզն այն է, որ Հայաստանին կամ անձամբ ինձ ներքաղաքական առումներով պետք է պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ։ Մինչդեռ, ցանկացած դիտորդ կարող է տեսնել, որ կառավարող թիմին և կոնկրետ ինձ ձեռնտու է, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը կայուն լինի։ Կան ուժեր, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելով։ Մենք չպետք է տրվենք որևէ սադրանքի և անհոգնել պարզաբանենք մեր դիրքորոշումը՝ Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանը քաղաքական մակարդակում ևս մեկ իրավական քայլ են արել՝ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ ՀՀ վարչապետը շեշտեց՝ առաջիկայում, փոխադարձ համաձայնությամբ պետք է դելիմիտացիայի պրոցես սկսեն հաջորդ հատվածում։
«Ես ուղղակի բացառում եմ Հայաստանի Հանրապետության կողմից որևէ գործողություն, որը նպատակաուղղված կլինի տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելուն։ Մեր երկրի ավելի քան 200 ք/կմ տարածքն օկուպացված է, բայց մենք հայտարարում ենք՝ այդ տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր մեր իրակարգում չկա և չի լինելու։ Սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հաստատումը հնարավորություն է տալիս, որ մենք ամեն ինչ անենք բանակցային հիմքի վրա։ Հուսամ՝ կակտիվացնենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքները, որովհետև դրա 90 տոկոսն արված է»,- նշեց Փաշինյանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին։
Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 8-ին Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանն ասել էր, որ
խաղաղության պայմանագրի նախագծի կետերի շուրջ 80 տոկոսն է համաձայնեցված։ Նա նաև շեշտել էր, որ Հայաստանը պատրաստ է դրա հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները։