00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
14:29
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվ կինը, և ամուսինը երեխայի համար կատարած սոցվճարի համար կարող են առանձին ստանալ կրեդիտ

© Photo : official site of the Prime Minister of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2025
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանն նշեց, որ սա այն որոշումներից է, որ մարդիկ կլսեն ու չեն հավատա` ասելով` հնարավոր չէ նման բան։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ–ում հայտարարագիր լրացրած և կինը, և ամուսինը, օրինակ` երեխայի մանկապարտեզի տարեկան վճարի համար կարող են առանձին–առանձին ստանալ սոցվճար։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։
Նա մանրամասնեց, որ 100 հազար դրամ առավելագույն ծավալով սոցվճար հետ ստանալու իրավունքը յուրաքանչյուր հայտատուի իրավունքն է, հետևաբար, եթե ամուսինները երկուսն էլ հայտատու են և երկուսն էլ առանձին–առանձին ծախսեր են կատարել սահմանված սոցիալական ծախսերի ուղղությամբ, ապա առանձին–առանձին կարող են ստանալ տվյալ կրեդիտը։
«Կա մեկ այլ առանձնահատուկ դեպք, օրինակ` միայն հայրն է վճարել 12 ամիսների մանկապարտեզի վարձը, բայց գործնականում կինն էլ է վճարել ամուսնուն` այդ ծախսերը հոգալու համար։ Հիմա մենք իրավական հենք ենք ստեղծում, որ հայտարարությամբ ներկայացմամբ, որ նաև կնոջ միջոցների հաշվին են կատարվել այդ ծախսը, և այս դեպքում կինը` որպես առանձին հայտարարատու, կրկին հնարավորություն կստանա իր 100 հազար դրամ ստանալու իրավունքն իրացնել»,– պարզաբանեց Պողոսյանը։
Նա ընդգծեց, որ այս կարգավորումը վերաբերում է միայն 2024 թվականի համար, քանի որ միգուցե նրանք տեղեկացված չեն եղել և նախապես չեն պլանավորել, որ մի մասը կինը վճարի, մյուս մասը` ամուսինը։
«Մենք ցանկանում ենք նաև ուղերձ հղել, որ այսուհետ և ֆինանսական, և հարկային հաշվառման գրագիտությունը ենթադրում է, որ յուրաքանչյուրն առանձին վճարի ու իր անունով ի սկզբանե փաստաթղթավորվի, որպեսզի այս հայտարարության ներկայացումը հետագայում այլևս անհրաժեշտ չլինի»,– ավելացրեց փոխնախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ավելացրեց, որ սա այն որոշումներից է, որ մարդիկ կլսեն ու չեն հավատա` ասելով` հնարավոր չէ նման բան։ Այդ նպատակով, ըստ նրա, պետք է այս թեման ակտիվ հանրայնացնել։
Համընդհանուր հայտարարագրման մեջ կընդլայնվի սոցիալական ծախսերի վերադարձի շրջանակը
Միայն 2024 թվականի համար այս սոցվճարները հայտատուն կարող է ստանալ մինչև 2026 թ. վերջ։
Կառավարությունը քննարկումներից հետո ընդունեց համապատասխան որոշումը։
Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1–ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետները երկարաձգվեցին մինչև նոյեմբեր։
Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամն է։ Սոցիալական ծախս է համարվում առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումն ու ՀՀ կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները։
Լրահոս
0