https://arm.sputniknews.ru/20250212/fransiaji-hajkakan-kazmakerputjunnern-uzum-en-hasnel-alievi-nkatmamb-qreakan-hetapndman-85709373.html
Ֆրանսիայի հայկական կազմակերպություններն ուզում են հասնել Ալիևի նկատմամբ քրեական հետապնդման
Ֆրանսիայի հայկական կազմակերպություններն ուզում են հասնել Ալիևի նկատմամբ քրեական հետապնդման
Sputnik Արմենիա
Խորհուրդը պահանջում է, որ ՄՔԴ դատախազը Հռոմի կանոնադրության 15-րդ հոդվածի համաձայն` ձեռնարկի մի շարք քայլեր: 12.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-12T15:54+0400
2025-02-12T15:54+0400
2025-02-12T15:57+0400
հաագայի դատարան
դատարան
ֆրանսիա
իլհամ ալիև
արցախ
ռազմական հանցագործ
միջազգային քրեական դատարան (մքդ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/09/36209255_0:126:1601:1026_1920x0_80_0_0_137058df89a46ce97e9f90821c5a8858.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) դիմել է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ գործ հարուցելու պահանջով:Խորհուրդը հայտնում է, որ հայցը ներկայացվել է ֆրանսիացի փաստաբան Սևագ Թորոսյանի միջոցով, որը Փարիզի փաստաբանների կոլեգիայի և ՄՔԴ-ին առընթեր փաստաբանական պալատի անդամ է:Հաագայի միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկություններըՓաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը հանգեցրել են 120 000 հայերի բռնի տեղահանման և նրանց դարավոր մշակութային ժառանգության կորստի:Ավելի վաղ ՄՔԴ առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ինչպես նաև մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ այդ իրադարձությունները որակել էին որպես ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ և պատերազմական հանցագործություններ:Խորհուրդը պահանջում է, որ ՄՔԴ դատախազը, Հռոմի կանոնադրության 15-րդ հոդվածի համաձայն, ձեռնարկի հետևյալ քայլերը.CCAF-ի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանն ավելի վաղ կոչ էին արել Ֆրանսիայի կառավարությանը դիմել ՄՔԴ, սակայն, նրանց խոսքով, Արևմուտքը մինչև հիմա վճռականություն չի ցուցաբերել:CCAF-ում ընդգծել են, որ Միջազգային քրեական դատարանի նպատակն է պատասխանատվության ենթարկել ցեղասպանություն իրականացնող առաջնորդներին և կանխել դրա ժխտման ցանկացած փորձ:Հիշեցնենք, որ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը,2024 թվականի փետրվարի 1-ին Հայաստանը դարձավ ՄՔԴ լիիրավ անդամ։ Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ ՄՔԴ-ին անդամակցությունը Երևանին թույլ կտա դատարանում հարցեր բարձրացնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների, այդ թվում ՝ 2021-2022 թվականներին նրա տարածք ներխուժման վերաբերյալ։Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին․ Կիրակոսյանը` Հաագայի դատարանումՆշենք, որ վերջին շրջանում ՀՀ վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ հնարավոր է համարում միջազգային հայցերի փոխադարձ հետկանչը:2024 թվականի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի երկու չհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում է միջազգային դատական ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարվելուն։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/09/36209255_0:0:1423:1067_1920x0_80_0_0_f725b1461b6526e2cdad1f828dc6c9cf.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հաագայի դատարան, դատարան, ֆրանսիա, իլհամ ալիև, արցախ, ռազմական հանցագործ, միջազգային քրեական դատարան (մքդ)
հաագայի դատարան, դատարան, ֆրանսիա, իլհամ ալիև, արցախ, ռազմական հանցագործ, միջազգային քրեական դատարան (մքդ)
Ֆրանսիայի հայկական կազմակերպություններն ուզում են հասնել Ալիևի նկատմամբ քրեական հետապնդման
15:54 12.02.2025 (Թարմացված է: 15:57 12.02.2025) Խորհուրդը պահանջում է, որ ՄՔԴ դատախազը Հռոմի կանոնադրության 15-րդ հոդվածի համաձայն` ձեռնարկի մի շարք քայլեր:
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) դիմել է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ գործ հարուցելու պահանջով:
Խորհուրդը հայտնում է, որ հայցը ներկայացվել է ֆրանսիացի փաստաբան Սևագ Թորոսյանի միջոցով, որը Փարիզի փաստաբանների կոլեգիայի և ՄՔԴ-ին առընթեր փաստաբանական պալատի անդամ է:
Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը հանգեցրել են 120 000 հայերի բռնի տեղահանման և նրանց դարավոր մշակութային ժառանգության կորստի:
Ավելի վաղ ՄՔԴ առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ինչպես նաև մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ այդ իրադարձությունները որակել էին որպես ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ և պատերազմական հանցագործություններ:
Խորհուրդը պահանջում է, որ ՄՔԴ դատախազը, Հռոմի կանոնադրության 15-րդ հոդվածի համաձայն, ձեռնարկի հետևյալ քայլերը.
Ճանաչել 2020-2023թթ.ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված հանցագործությունների քննությունը սկսելու համար բավարար հիմքերի առկայությունը:
Դատարանի նախնական պալատ ուղարկել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ՄՔԴ տարածքային իրավասության հարցը:
Իլհամ Ալիևի, ինչպես նաև 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղում կատարված հանցագործություններին բոլոր մեղսակիցների ձերբակալման միջազգային օրդեր տալ։
CCAF-ի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանն ավելի վաղ կոչ էին արել Ֆրանսիայի կառավարությանը դիմել ՄՔԴ, սակայն, նրանց խոսքով, Արևմուտքը մինչև հիմա վճռականություն չի ցուցաբերել:
«1915 թվականից ի վեր սա արդեն երկրորդ անգամն է, երբ հայերը բախվում են արդարադատության այսօրինակ մերժման։ Նման իրավիճակն անթույլատրելի է», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
CCAF-ում ընդգծել են, որ Միջազգային քրեական դատարանի նպատակն է պատասխանատվության ենթարկել ցեղասպանություն իրականացնող առաջնորդներին և կանխել դրա ժխտման ցանկացած փորձ:
Հիշեցնենք, որ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը,2024 թվականի փետրվարի 1-ին Հայաստանը դարձավ ՄՔԴ լիիրավ անդամ։ Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ ՄՔԴ-ին անդամակցությունը Երևանին թույլ կտա դատարանում հարցեր բարձրացնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների, այդ թվում ՝ 2021-2022 թվականներին նրա տարածք ներխուժման վերաբերյալ։
Նշենք, որ վերջին շրջանում ՀՀ վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ հնարավոր է համարում միջազգային հայցերի փոխադարձ հետկանչը:
2024 թվականի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի երկու չհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում է միջազգային դատական ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարվելուն։