00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դժվար էր, որ մաման էր լացում. քաղցկեղը հաղթահարած երեխան և հիվանդության դեմ պայքարը ՀՀ–ում

© Sputnik / Aram NersesyanԼյուսիյա
Լյուսիյա - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2025
Լյուսիյա
Բաժանորդագրվել
Հայաստանում ամեն տարի միջինում 100 երեխայի մոտ քաղցկեղ է ախտորոշվում, նրանցից ավելի քան 75 տոկոսը հաղթահարում է հիվանդությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik, Մարիաննա Փայտյան․ Արցախցի 12-ամյա Լյուսիյան այսօր ժպիտով է հիշում, թե ինչպես տարիներ առաջ ստիպված եղավ կտրել բիոքիմիայի հետևանքով թափվող մազերը։ Քանի որ շատ խիտ մազեր ուներ, մայրիկի հետ որոշեցին վաճառել, գումարն էլ նվիրաբերել «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին, որի օգնությամբ նաև ինքն էր պայքարում քաղցկեղի դեմ։
«Ինձ թվում է՝ գումարը քիչ տվեցին. 300-գրամանոց մազեր եմ տվել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ծիծաղելով ասաց Լյուսիյան։
Նրա մոտ հիվանդությունն ախտորոշվել է 2019թ․, երբ դեռ Արցախի Մարտակերտի շրջանում էին ապրում։ Դպրոցից տուն է վերադարձել ոտքի ցավով, բժշկի են տարել, մասնագետներն ուղեգրել են Երևան։
«Եթե ինձ ճիշտ են ասել, լեյկոզ էր մոտս, ասում էին՝ իբր արյունս սպիտակում է։ Որ ասացին՝ պիտի մնաս այստեղ, պառկես, սկզբում նեղվում էի, բայց հետո հարմարվեցի, շատ ընկերներ ունեցա այստեղ։ Շանս էի կարոտում, պապան հենց ինձ համար էր բերել։ Գիտե՞ք` դժվարը որն էր։ Երբ մեկ-մեկ ձև էի տալիս, թե քնած եմ, մաման սկսում էր լացել։ Մաման շատ էր մեղքս գալիս, ասում էի՝ եթե մամային չասեի, որ ոտքս ցավում ա, երևի ինքն էսքան չէր լացի ու անհանգստանա»,- պատմում է քաղցկեղը հաղթահարած լուսավոր աղջնակը։
Նա արդեն հստակ որոշել է՝ իրեն փրկած բժիշկների պես ինքն էլ է բժիշկ դառնալու։
«Հենց առաջին օրը, որ դուրս եկա հիվանդանոցից, ասեցի՝ մամ, էսքան երեխեքը տանջվում են, որովհետև հիվանդություններն ավելանում են, որ մեծանամ, լավ կրթություն եմ ստանալու, բժիշկ եմ դառնալու, իմ հիվանդանոցն եմ ունենալու, որ բուժեմ բոլորին։ Երազում եմ՝ էրեխեքը չհիվանդանան, հա, մեկ էլ ուզում եմ շունիկ ունենալ, որովհետև մեր շունիկին Արցախում թողեցինք, չէինք կարող բերել․․․»։
16-ամյա Ռոմիկի մոտ լեյկոզ է ախտորոշվել 9 տարեկանում․ նա էլ է ծանր հիվանդությունն անցյալում թողել․ այսօր Ռոմիկը, Լյուսիյան և քաղցկեղը հաղթահարած մյուս ընկերները խորհրդանշական նվերներ բաժանեցին բուժում ստացող փոքրիկներին, զրուցեցին նրանց հետ՝ իրենց օրինակով հավատացնելով՝ ամեն ինչ շա՛տ լավ է լինելու։
© Sputnik / Aram NersesyanԼյուսիյան ու Ռոմիկը
12-летняя Люсия Багманян и 16-летний Ромик Аршакян в Центре детской онкологии и заболеваний крови - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2025
Լյուսիյան ու Ռոմիկը
Հայաստանում տարեկան միջինում 80-100 երեխայի և դեռահասի մոտ է քաղցկեղ ախտորոշվում (0-18 տարեկան)։ Մոտ 40 տոկոս դեպքերում ախտորոշումը լեյկեմիա է կամ լիմֆոմա։ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Լիլիթ Սարգսյանի խոսքով՝ նախորդ տարի թիվն աճել` մոտ 130 առաջնակի ախտորոշված քաղցկեղ, բայց մասնագետը սա չի պայմանավորվում հիվանդացության բարձրացմամբ, այլ դիմելիության աճով և ժամանակակից ախտորոշման եղանակների կիրառմամբ։
© Sputnik / Aram Nersesyan

Լյուսիյա Բաղմանյանը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում

Լյուսիյա Բաղմանյանը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում - Sputnik Արմենիա
1/5

Լյուսիյա Բաղմանյանը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

Լյուսիյա Բաղմանյանը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում

Լյուսիյա Բաղմանյանը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում - Sputnik Արմենիա
2/5

Լյուսիյա Բաղմանյանը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

Լյուսիյա Բաղմանյանը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում

Լյուսիյա Բաղմանյանը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում - Sputnik Արմենիա
3/5

Լյուսիյա Բաղմանյանը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

Ռոմիկ Արշակյան

Ռոմիկ Արշակյան - Sputnik Արմենիա
4/5

Ռոմիկ Արշակյան

© Sputnik / Aram Nersesyan

Լյուսիյան ու Ռոմիկը

Լյուսիյան ու Ռոմիկը - Sputnik Արմենիա
5/5

Լյուսիյան ու Ռոմիկը

1/5

Լյուսիյա Բաղմանյանը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում

2/5

Լյուսիյա Բաղմանյանը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում

3/5

Լյուսիյա Բաղմանյանը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում

4/5

Ռոմիկ Արշակյան

5/5

Լյուսիյան ու Ռոմիկը

Բարեբախտաբար, Հայաստանում մանկական քաղցկեղի բուժելիությունը բավականին բարձր է՝ 70-75%, նույնիսկ մոտենում է 80 տոկոսին։ Սա նշանակում է` 100 երեխայից մոտ 75-ը հաղթահարում են հիվանդությունը։
© Sputnik / Aram NersesyanԼիլիթ Սարգսյան
Руководитель Центра детской онкологии и заболеваний крови Лилит Саркисян - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2025
Լիլիթ Սարգսյան
«Այս ցուցանիշը նույնական է զարգացած երկրների ցուցանիշի հետ, այն դեպքում, երբ Հայաստանի նման զարգացող երկրներում այդ ցուցանիշը տատանվում է 0-ից մինչև 30 տոկոս»,- ասաց մասնագետը։
«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամն իր գործունեության շուրջ 7 տարիների ընթացքում ֆինանսավորել է շուրջ 900 երեխայի և մինչև 25 տարեկան երիտասարդների ամբողջական բուժումը Հայաստանում։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանն ուրախությամբ է նշում՝ նրանցից շուրջ 500-ն արդեն ավարտել են իրենց բուժումը։
«Սա մեծ նվաճում է մեզ համար, որովհետև գիտենք՝ կարողանում ենք օգնել երեխաներին և նրանց ընտանիքներին։ Ծնողների ուսերին որևէ ֆինանսական բեռ չի մնում, և ինչն ամենակարևորն է, ծնողի ֆինանսական կարողություններից կախված չէ՝ երեխան բուժում կստանա, թե ոչ։ Մեզ համար շատ կարևոր է նաև հավասարությունը․ բոլոր երեխաները ստանում են միևնույն բուժումը, որը լավագույնն է Հայաստանում և լավագույններից աշխարհում»,- ընդգծեց գործադիր տնօրենը։
© Sputnik / Aram NersesyanԷսթեր Դեմիրճյան
Исполнительный директор Благотворительного фонда Город улыбок Эстер Демирчян в Центре детской онкологии и заболеваний крови - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2025
Էսթեր Դեմիրճյան
Նրա խոսքով՝ հիմնադրամը միայն նախորդ տարվա ընթացքում ֆինանսավորել է 260 երեխաների և երիտասարդների բուժումը մեր երկրում, տրամադրվել է մոտ 530 մլն դրամի աջակցություն։
Հիմնադրամի գործադիր տնօրենը հիշեցրեց՝ քաղցկեղը դատավճիռ չէ, փոքրիկներն անպայման հաղթահարելու են դժվարությունները և շարունակելու են իրենց ճանապարհը դեպի երազանքների իրականացում։
Բժիշկը վիրահատության ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2024
Քաղցկեղ և վերարտադրողականություն․ հնարավո՞ր է արդյոք քիմիաթերապիայից հետո երեխա ունենալ
Լրահոս
0