https://arm.sputniknews.ru/20250212/2024-tvakanin-ashkharhum-razmakan-tsakhsern-atshel-en-74-vov-ev-kazmel-246-trilivon-dvolar-85715566.html
2024 թվականին աշխարհում ռազմական ծախսերն աճել են 7,4%–ով և կազմել 2,46 տրիլիոն դոլար
2024 թվականին աշխարհում ռազմական ծախսերն աճել են 7,4%–ով և կազմել 2,46 տրիլիոն դոլար
Sputnik Արմենիա
Ռազմական ծախսերի մակարդակով առաջատարն ԱՄՆ-ն է, զգալիորեն աճել են նաև եվրոպական երկրների ռազմական ծախսերը։ 12.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-12T18:15+0400
2025-02-12T18:15+0400
2025-02-12T18:45+0400
ամն
գերմանիա
ծախս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65653097_0:0:3077:1731_1920x0_80_0_0_b9d2dc02eaaa2d7ed4198b1c12a2614a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. 2024 թվականին աշխարհում ռազմական ծախսերը հասել են 2,46 տրիլիոն դոլարի, ինչը 7,4 տոկոսով շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս տվյալները ներկայացրել է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը (IISS)` նշելով, որ պատճառը ուկրաինական հակամարտությունն է։Պաշտպանական ծախսերի մակարդակով առաջատարը կրկին ԱՄՆ-ն է՝ ավելի քան 960 մլրդ դոլարով: Եվրոպայում վերջին մեկ տարվա ընթացքում պաշտպանական ընդհանուր ծախսերն աճել են 11,7%-ով և հասել 457 մլրդ դոլարի:Ուռճացված ռազմական ծախսերը Եվրոպային անհարմարության գոտի են մտցնում. ՊեսկովՏարածաշրջանային աճը պայմանավորված է Գերմանիայի պաշտպանական բյուջեի 23,2% աճով: Երկիրը առաջ է անցել Մեծ Բրիտանիայից և ՆԱՏՕ-ի երկրների շրջանում պաշտպանական ծախսերի մակարդակով զբաղեցրել է երկրորդ տեղը: Գերմանիայի ռազմական բյուջեն անցյալ տարի հասել է 86 մլրդ դոլարի։Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ այլ երկրներ զգալիորեն գերակատարում են կազմակերպության նախանշած պաշտպանական ծախսերի նպատակային ցուցանիշը։Հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամների համար ծախսերի նվազագույն մակարդակը պետք է աճի մինչև ՀՆԱ-ի 5%: Պաշտպանության ծախսերն ավելացնելու կոչ էր անում նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ՆԱՏՕ–ն մանրակրկիտ վերանայման կարիք ունի. Մասկ
ամն
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65653097_0:0:2729:2047_1920x0_80_0_0_0645d22fba20975969f5e9ad2f3efd85.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, գերմանիա, ծախս
2024 թվականին աշխարհում ռազմական ծախսերն աճել են 7,4%–ով և կազմել 2,46 տրիլիոն դոլար
18:15 12.02.2025 (Թարմացված է: 18:45 12.02.2025) Ռազմական ծախսերի մակարդակով առաջատարն ԱՄՆ-ն է, զգալիորեն աճել են նաև եվրոպական երկրների ռազմական ծախսերը։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. 2024 թվականին աշխարհում ռազմական ծախսերը հասել են 2,46 տրիլիոն դոլարի, ինչը 7,4 տոկոսով շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս տվյալները ներկայացրել է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը (IISS)` նշելով, որ պատճառը ուկրաինական հակամարտությունն է։
Պաշտպանական ծախսերի մակարդակով առաջատարը կրկին ԱՄՆ-ն է՝ ավելի քան 960 մլրդ դոլարով: Եվրոպայում վերջին մեկ տարվա ընթացքում պաշտպանական ընդհանուր ծախսերն աճել են 11,7%-ով և հասել 457 մլրդ դոլարի:
Տարածաշրջանային աճը պայմանավորված է Գերմանիայի պաշտպանական բյուջեի 23,2% աճով: Երկիրը առաջ է անցել Մեծ Բրիտանիայից և ՆԱՏՕ-ի երկրների շրջանում պաշտպանական ծախսերի մակարդակով զբաղեցրել է երկրորդ տեղը: Գերմանիայի ռազմական բյուջեն անցյալ տարի հասել է 86 մլրդ դոլարի։
Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ այլ երկրներ զգալիորեն գերակատարում են կազմակերպության նախանշած պաշտպանական ծախսերի նպատակային ցուցանիշը։
Հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամների համար ծախսերի նվազագույն մակարդակը պետք է աճի մինչև ՀՆԱ-ի 5%: Պաշտպանության ծախսերն ավելացնելու կոչ էր անում նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։