https://arm.sputniknews.ru/20250211/prvodjuser-ruben-mkhitarjany-vorvoshel-e-arajadrvel-vorpes-gjumrii-qaghaqapeti-teknatsu-85691204.html
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը որոշել է առաջադրվել որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը որոշել է առաջադրվել որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու
Sputnik Արմենիա
Հասարակական գործիչը նշեց, որ Գյումրիի ընտրություններում օրվա իշխանությունները չպետք է հաջողություն գրանցեն, և այդ նպատակով պատրաստ է համագործակցել նման... 11.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-11T22:20+0400
2025-02-11T22:20+0400
2025-02-11T22:20+0400
գյումրի
ռուբեն մխիթարյան
թեկնածու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0b/85690715_0:0:901:506_1920x0_80_0_0_6ff36eaa3e44ba01426284948b091e14.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հասարակական գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը որոշել է առաջադրվել որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու։ Այդ մասին նա տեղեկացրեց «Ֆեյսբուքում» հրապարակված իր տեսաուղերձում։Նա վստահեցրեց, որ Գյումրիի քաղաքապետի աթոռն իր համար ինքնանպատակ չէ կամ կյանքի իմաստ չէ, այլ ցանկանում է գյումրեցիներին տալ իրական այլընտրանքի հնարավորություն։Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին, ապա Մխիթարյանը նրանց հակառակորդ կամ թշնամի չի համարում, քանի որ բոլորն էլ նույն քաղաքի մարդիկ են, ու բոլորն էլ իրար լավ են ճանաչում։«Դիրքորոշումս շատ հստակ է, որ Գյումրիի ընտրություններում օրվա իշխանությունները չպետք է հաջողություն գրանցեն, և այդ արդյունքին հասնելու համար ես պատրաստ եմ համագործակցել նման հստակ դիրքորոշում ունեցող Գյումրիի մնացած մյուս թեկնածուների հետ»,– հայտարարեց նա։Մխիթարյանը խոստանում է, որ իրենք ունենալու են երկրի լավագույն քարոզարշավը։«Համբերության բաժակը լցվել է։ Սկսվավ»,– եզրափակեց նա։ Գյումրու ավագանու լիազորությունները դադարեցվեցին․ արտահերթ ընտրություններ կլինենՀիշեցնենք, որ Շիրակի մարզի Գյումրի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրությունների մասին որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի փետրվարի 20-ից։ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը:Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը անցկացված նախնական ընտրություննեի արդյունքում 253 ձայնով քաղաքապետի պաշտոնակատարն այժմ Սարիկ Մինասյանն է։ Հիշեցնենք նաև` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0b/85690715_73:0:748:506_1920x0_80_0_0_efe0452f47b22a1e6be55dd5cf6816fe.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, ռուբեն մխիթարյան, թեկնածու
գյումրի, ռուբեն մխիթարյան, թեկնածու
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը որոշել է առաջադրվել որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու
Հասարակական գործիչը նշեց, որ Գյումրիի ընտրություններում օրվա իշխանությունները չպետք է հաջողություն գրանցեն, և այդ նպատակով պատրաստ է համագործակցել նման դիրքորոշում ունեցող մնացած թեկնածուների հետ։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հասարակական գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը որոշել է առաջադրվել որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու։ Այդ մասին նա տեղեկացրեց «Ֆեյսբուքում» հրապարակված իր տեսաուղերձում։
«Գյումրիի ու Հայաստանի գլխավոր պրոբլեմը մի երևույթ է, որի անունը նիկոլիզմ է։ Հենց այդ գիտակցումն է, որ ինձ ստիպել է կայացնել իմ կյանքի վերաբերյալ հերթական շրջադարձային որոշումը` ես որոշել եմ առաջադրվել որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու, և «Իմ հզոր համայնք» շատ մարդակենտրոն կուսակցության միջոցով ես ներկայացնելու եմ նոր քաղաքական և հայտնի համայնքային դեմքերի»,– իր որոշումը հիմնավորեց Մխիթարյանը։
Նա վստահեցրեց, որ Գյումրիի քաղաքապետի աթոռն իր համար ինքնանպատակ չէ կամ կյանքի իմաստ չէ, այլ ցանկանում է գյումրեցիներին տալ իրական այլընտրանքի հնարավորություն։
Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին, ապա Մխիթարյանը նրանց հակառակորդ կամ թշնամի չի համարում, քանի որ բոլորն էլ նույն քաղաքի մարդիկ են, ու բոլորն էլ իրար լավ են ճանաչում։
«Դիրքորոշումս շատ հստակ է, որ Գյումրիի ընտրություններում օրվա իշխանությունները չպետք է հաջողություն գրանցեն, և այդ արդյունքին հասնելու համար ես պատրաստ եմ համագործակցել նման հստակ դիրքորոշում ունեցող Գյումրիի մնացած մյուս թեկնածուների հետ»,– հայտարարեց նա։
Մխիթարյանը խոստանում է, որ իրենք ունենալու են երկրի լավագույն քարոզարշավը։
«Համբերության բաժակը լցվել է։ Սկսվավ»,– եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Գյումրի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրությունների մասին որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի փետրվարի 20-ից։ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը:
Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը անցկացված նախնական ընտրություննեի արդյունքում 253 ձայնով քաղաքապետի պաշտոնակատարն այժմ Սարիկ Մինասյանն է։
Հիշեցնենք նաև` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հոկտեմբերին
վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։