https://arm.sputniknews.ru/20250211/pashinjany-hvogh-e-nakhapatrastum-ir-nvor-zijumnery-himnavvorelu-hamar-saghateljan-85680288.html
Փաշինյանը հող է նախապատրաստում իր նոր զիջումները հիմնավորելու համար. Սաղաթելյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իր նոր զիջումները հիմնավորելու համար. Սաղաթելյան
Sputnik Արմենիա
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը վստահեցրեց, որ սփյուռքահայերի և Փաշինյանի որևէ հանդիպմանը դաշնակցականներ չեն եղել։ 11.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-11T21:13+0400
2025-02-11T21:13+0400
2025-02-11T21:13+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
իշխան սաղաթելյան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/05/70799241_0:80:1530:941_1920x0_80_0_0_0390b1ecdddc888560fa2642712c4050.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ֆրանսահայերի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՅԴ գաղափախոսության մասին հայտարարությունները պատահական չեն. նպատակը նոր զիջումների համար հող նախապատրաստելն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադրման առաջին օրից երկրում եղել է միայն մեկ կուսակցություն՝ ՀՅԴ, և բոլոր կուսակցությունները գործել են Հայ հեղափոխական դաշնակցության գաղափարախոսության ներքո։Կառավարության ղեկավարի նման հայտարարությունները, ըստ նրա, դրդված են այն կապիտուլյացիայի պայմանագրից, որը Փաշինյանը կոչում է խաղաղության պայմանագիր և քննարկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սաղաթելյանի կարծիքով` այդ պայմանագրում կա մի կետ, որտեղ Փաշինյանն Ալիևի առաջ պարտավորվում է, որ կսահմանափակվի բոլոր այն հասարակական–քաղաքական ուժերի գործունեությունը, որոնք կարծարծեն վերոնշյալ հարցերը։«Հետևաբար Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում իր նոր զիջումները հիմնավորելու համար»,– ավելացրեց ՀՅԴ ներկայացուցիչը։Նա անդրադարձավ նաև ՀՀ վարչապետի մյուս հայտարարությանը, որ եթե ի վիճակի լինեինք մեր պատմությունից դասեր առնել, գաղափարապես դաշնակցական չէինք լինի։«Եթե պատմությունից դասեր քաղեինք, ապա Փաշինյանի նման ապազգային տարրերն իշխանության ղեկին չէին հայտնվի, Արցախն այսօր օկուպացված չէր լինի, թշնամին ՀՀ տարածքում չէր լինի։ Խնդիրը ոչ թե այն գաղափարախոսությունն է, որ մենք դավանում ենք, այլ խնդիրը Փաշինյանի դավանած գաղափարախոսությունն ու էությունն էր, որ մեզ բերեց, հասցրեց այս վիճակին»,– ընդգծեց Սաղաթելյանը։Դիտարկմանը, որ սփյուռքահայերի հետ Փաշինյանի յուրաքանչյուր հանդիպմանը տարբեր վիճելի հարցերի շուրջ որևէ մեկը նրան չի հակադարձում, Սաղաթելյանը վստահեցրեց, որ դաշնակցականները այդ հանդիպումներին չեն եղել։ Իսկ ընդհանուր առմամբ, նրա գնահատմամբ, Փաշինյանն այս հանդիպումներով ամեն կերպ փորձում է այն տպավորությունը ստեղծել, թե իբր նրան դեռ սփյուռքում ընդունողներ կան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/05/70799241_85:0:1445:1020_1920x0_80_0_0_fda47f9931a825155fd325743c96ed2a.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, իշխան սաղաթելյան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), խաղաղության պայմանագիր
հայաստան, նիկոլ փաշինյան, իշխան սաղաթելյան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), խաղաղության պայմանագիր
Փաշինյանը հող է նախապատրաստում իր նոր զիջումները հիմնավորելու համար. Սաղաթելյան
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը վստահեցրեց, որ սփյուռքահայերի և Փաշինյանի որևէ հանդիպմանը դաշնակցականներ չեն եղել։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ֆրանսահայերի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՅԴ գաղափախոսության մասին հայտարարությունները պատահական չեն. նպատակը նոր զիջումների համար հող նախապատրաստելն է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադրման առաջին օրից երկրում եղել է միայն մեկ կուսակցություն՝ ՀՅԴ, և բոլոր կուսակցությունները գործել են Հայ հեղափոխական դաշնակցության գաղափարախոսության ներքո։
«Փաշինյանը պետք է հասկանա, որ ՀՅԴ նպատակը մշտապես եղել է Հայաստանը, ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, և դա ամենևին չպետք է հակադրության մեջ դնել մեր մյուս իրավունքների հետ` կլինի դա Ցեղասպանության միջազգային ճանաչումը կամ Արցախի հայկականությունը, որի համար մղված պայքարը ՀՀ–ի դեմ ուղղված չէր, ինչպես փորձում էր այդպեսին դարձնել Նիկոլ Փաշինյանը»,– նշեց Սաղաթելյանը։
Կառավարության ղեկավարի նման հայտարարությունները, ըստ նրա, դրդված են այն կապիտուլյացիայի պայմանագրից, որը Փաշինյանը կոչում է խաղաղության պայմանագիր և քննարկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սաղաթելյանի կարծիքով` այդ պայմանագրում կա մի կետ, որտեղ Փաշինյանն Ալիևի առաջ պարտավորվում է, որ կսահմանափակվի բոլոր այն հասարակական–քաղաքական ուժերի գործունեությունը, որոնք կարծարծեն վերոնշյալ հարցերը։
«Հետևաբար Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում իր նոր զիջումները հիմնավորելու համար»,– ավելացրեց ՀՅԴ ներկայացուցիչը։
Նա անդրադարձավ նաև ՀՀ վարչապետի մյուս հայտարարությանը, որ եթե ի վիճակի լինեինք մեր պատմությունից դասեր առնել, գաղափարապես դաշնակցական չէինք լինի։
«Եթե պատմությունից դասեր քաղեինք, ապա Փաշինյանի նման ապազգային տարրերն իշխանության ղեկին չէին հայտնվի, Արցախն այսօր օկուպացված չէր լինի, թշնամին ՀՀ տարածքում չէր լինի։ Խնդիրը ոչ թե այն գաղափարախոսությունն է, որ մենք դավանում ենք, այլ խնդիրը Փաշինյանի դավանած գաղափարախոսությունն ու էությունն էր, որ մեզ բերեց, հասցրեց այս վիճակին»,– ընդգծեց Սաղաթելյանը։
Դիտարկմանը, որ սփյուռքահայերի հետ Փաշինյանի յուրաքանչյուր հանդիպմանը տարբեր վիճելի հարցերի շուրջ որևէ մեկը նրան չի հակադարձում, Սաղաթելյանը վստահեցրեց, որ դաշնակցականները այդ հանդիպումներին չեն եղել։ Իսկ ընդհանուր առմամբ, նրա գնահատմամբ, Փաշինյանն այս հանդիպումներով ամեն կերպ փորձում է այն տպավորությունը ստեղծել, թե իբր նրան դեռ սփյուռքում ընդունողներ կան։