https://arm.sputniknews.ru/20250211/hh-um-bvolvor-kusakcutjunnery-naev-qp-n-gvortsel-en-hjd-gaghaparakhvosutjamb-pashinjan-85671091.html
ՀՀ-ում բոլոր կուսակցությունները, նաև ՔՊ-ն, գործել են ՀՅԴ գաղափարախոսությամբ․ Փաշինյան
ՀՀ-ում բոլոր կուսակցությունները, նաև ՔՊ-ն, գործել են ՀՅԴ գաղափարախոսությամբ․ Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետը կարծում է՝ եթե ի վիճակի լինեինք մեր պատմությունից դասեր քաղել, գաղափարապես դաշնակցական չէինք լինի։ 11.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-11T15:12+0400
2025-02-11T15:12+0400
2025-02-11T15:33+0400
նիկոլ փաշինյան
ֆրանսիա
հայ
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0b/85671463_0:0:1670:940_1920x0_80_0_0_9e39bb7ff5ddbe46c59df65dd4b9b338.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik․ Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադրման առաջին օրից երկրում եղել է միայն մեկ կուսակցություն՝ ՀՅԴ, և բոլոր կուսակցությունները գործել են Հայ հեղափոխական դաշնակցության գաղափարախոսության ներքո։ Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թերևս փորձելով պատկերավոր բացատրել, թե ինչ տրանսֆորմացիա է տեղի ունեցել ՀՀ նախկին և ներկա ազգային նպատակների միջև։Նրա խոսքով՝ աղետների միջով անցնելուց հետո գաղափարական տրանսֆորմացիա է տեղի ունեցել։ Ըստ նրա՝ նախկինում տրամաբանությունն այնպիսին էր, թե ՀՀ-ն հենման կետ է ավելի բարձր ազգային նպատակների հասնելու, ավելի մեծ ազգային խնդիրներ լուծելու համար։ Տեղի ունեցող տրանսֆորմացիայից հետո ձևակերպվում է հետևյալը՝ ՀՀ-ն արդեն բարձրագույն նպատակ է, դրանից ավելի բարձր նպատակ չկա։«Հայաստանի Հանրապետությունը ոչ թե հենման կետ է կամ ֆորպոստ է ինչ-որ ավելի լավ հայրենիք ունենալու կամ ավելի մեծ հայրենիք ունենալու համար, այլ ՀՀ-ն այն հայրենիքն է, որը մենք ունենք և մենք չպետք է այն օգտագործենք ուրիշ հայրենիքի համար։ Սա հենց այն հայրենիքն է, որը մենք երազել ենք և ունենք, հետևաբար մեր բոլոր ազգային և պետական իդեալները պետք է իզոլացվեն ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի մեջ»,- ասել է վարչապետը։Հավելում է՝ վատն այն է, որ այս եզրակացություններն արվել են աղետների միջով անցնելուց հետո։ Կարծում է՝ եթե ի վիճակի լինեինք մեր պատմությունից դասեր առնել, գաղափարապես դաշնակցական չէինք լինի։Փաշինյանի համոզմամբ՝ միայն այս գաղափարական տրանսֆորմացիայից է կախված Հայաստանի լինելությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0b/85671463_0:0:1484:1113_1920x0_80_0_0_2382733fceae2127e100032e0879e2cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ֆրանսիա, հայ, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայաստան
նիկոլ փաշինյան, ֆրանսիա, հայ, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայաստան
ՀՀ-ում բոլոր կուսակցությունները, նաև ՔՊ-ն, գործել են ՀՅԴ գաղափարախոսությամբ․ Փաշինյան
15:12 11.02.2025 (Թարմացված է: 15:33 11.02.2025) Վարչապետը կարծում է՝ եթե ի վիճակի լինեինք մեր պատմությունից դասեր քաղել, գաղափարապես դաշնակցական չէինք լինի։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik․ Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադրման առաջին օրից երկրում եղել է միայն մեկ կուսակցություն՝ ՀՅԴ, և բոլոր կուսակցությունները գործել են Հայ հեղափոխական դաշնակցության գաղափարախոսության ներքո։ Ֆրանսիայի հայ համայնքի հետ
հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թերևս փորձելով պատկերավոր բացատրել, թե ինչ տրանսֆորմացիա է տեղի ունեցել ՀՀ նախկին և ներկա ազգային նպատակների միջև։
«Եղել է իսկական Հայ հեղափոխական դաշնակցություն-ՀՅԴ, եղել է ՀՀՇ-ՀՅԴ, եղել է ՔՊ-ՀՅԴ և այլն։ Հարց է ծագում՝ բա ինչու՞ բոլորս չենք գնացել ու անդամագրվել ՀՅԴ-ին։ Ամենատարբեր պատճառներով, որովհետև ՀՀՇ-ին թվացել է, թե ինքն ավելի դաշնակցական է, քան իրական դաշնակցականները, ՔՊ-ին թվացել է, թե մենք ավելի լավ դաշնակցականներ ենք, քան՝ իրական դաշնակցականները»,- հայտարարել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ աղետների միջով անցնելուց հետո գաղափարական տրանսֆորմացիա է տեղի ունեցել։ Ըստ նրա՝ նախկինում տրամաբանությունն այնպիսին էր, թե ՀՀ-ն հենման կետ է ավելի բարձր ազգային նպատակների հասնելու, ավելի մեծ ազգային խնդիրներ լուծելու համար։ Տեղի ունեցող տրանսֆորմացիայից հետո ձևակերպվում է հետևյալը՝ ՀՀ-ն արդեն բարձրագույն նպատակ է, դրանից ավելի բարձր նպատակ չկա։
«Հայաստանի Հանրապետությունը ոչ թե հենման կետ է կամ ֆորպոստ է ինչ-որ ավելի լավ հայրենիք ունենալու կամ ավելի մեծ հայրենիք ունենալու համար, այլ ՀՀ-ն այն հայրենիքն է, որը մենք ունենք և մենք չպետք է այն օգտագործենք ուրիշ հայրենիքի համար։ Սա հենց այն հայրենիքն է, որը մենք երազել ենք և ունենք, հետևաբար մեր բոլոր ազգային և պետական իդեալները պետք է իզոլացվեն ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի մեջ»,- ասել է վարչապետը։
Հավելում է՝ վատն այն է, որ այս եզրակացություններն արվել են աղետների միջով անցնելուց հետո։ Կարծում է՝ եթե ի վիճակի լինեինք մեր պատմությունից դասեր առնել, գաղափարապես դաշնակցական չէինք լինի։
Փաշինյանի համոզմամբ՝ միայն այս գաղափարական տրանսֆորմացիայից է կախված Հայաստանի լինելությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։