00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Исторический ликбез
Одесская трагедия 2 мая 2014 года: реакция ЕСПЧ.
15:04
23 ր
Исторический ликбез
Почему Киев замалчивает детали трагедии в одесском Доме профсоюзов?
15:33
23 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք առաջադրվեց

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Գևորգյան
Արմեն Գևորգյան - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2025
Արմեն Գևորգյան
Բաժանորդագրվել
Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը 1 մլն դոլար կաշառք է ստացել Սիլվա Համբարձումյանից։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանին այսօր նոր մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացումը) հոդվածներով։
Մեղադրանքը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ 2006-2008թթ․ Արմեն Գևորգյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից լիազորություններն անցնելուն։
Ըստ մեղադրող դատախազի՝ Արմեն Գևորգյանը նաև առանձնապես խոշոր չափերով` 1 մլն դոլար կաշառք է ստացել Սիլվա Համբարձումյանից՝ նպաստելով նրա ընկերության օգտին գործողություններ կատարելուն։ Մեղադրանքի համաձայն՝ խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը` Գևորգյանն օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։ Ըստ մեղադրանքի՝ Սիլվա Համբարձումյանն Արմեն Գևորգյանին դիմել է իր մտերիմ՝ ՀՀ ԱԳ այն ժամանակվա նախարար Վարդան Օսկանյանի միջոցով։ Արմեն Գևորգյանն էլ հանձնարարել է բնապահպանության նախարարին (խմբ․ 2007-2014թթ․ Արամ Հարությունյան) աջակցել Համբարձումյանին։
Գործարար Սիլվա Համբարձումյանը դեռ 2018թ․ հայտարարել էր, որ 2008թ․ խոշոր գումար է տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին: Համբարձումյանը նշել էր, որ որպես միջնորդ է հանդես եկել գործարար Սամվել Մայրապետյանը:
Ըստ մեղադրանքի` Համբարձումյանը կաշառքը տվել է իրեն պատկանող «Թի-Էս-Էս-սի Արմենիա» ՍՊԸ-ն ԱՄԷ-ում գրանցված «Ռակ Միներալզ ընդ մեթալզ Իվնեսմենթս ՖԶ» ընկերությանը 40 միլիոն դոլարով վաճառելու գործարքը չխոչընդոտելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Օսկանյանը հայտնել է կաշառքի առաջարկն ընդունելու մասին, միաժամանակ հայտնել, որ այն ստանալու համար ներկայանալու է Արմեն Գևորգյանի մտերիմ Սամվել Մայրապետյանը։ Այնուհետև Սամվել Մայրապետյանը 1 միլիոն դոլարը 2 մասով փոխանցել է Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված, Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության բանկային հաշվին, որտեղ գործարքներ կնքելու լիազորված անձ է հանդես եկել Արմեն Գևորգյանի կնոջ մորաքրոջ որդին։ Վերջինս էլ փոխանցել է ավստրիական բանկերից մեկի հաշվին, հետո էլ նշված հաշվից ընդհանուր 2 մլն 249 հազար ԱՄՆ դոլար փոխանցվել է «Արդշինբանկի» կողմից սպասարկվող բանկային հաշվին և ձևակերպվել որպես ավանդ, որն էլ որպես փոխառություն փոխանցվել է մեկ այլ ընկերության հաշվին, որի տնօրենն Արմեն Գևորգյանն է։
Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նաև հարցադրում ուղղեց մեղադրող կողմին, թե արդյոք մեղադրանքն իր պաշտպան Արմեն Գևորգյանին է վերաբերում, թե՞ այլ անձի, քանի որ ըստ Սահակյանի՝ ներկայացված տվյալները տարբերվում են։ Դատավորը հանրային մեղադրողներին հանձնարարեց հաջորդ դատական նիստի ժամանակ նաև առաջադրված հարցի պատասխանը ներկայացնել։
Պաշտպանական կողմը բողոքեց, որ նոր մեղադրանքը, որում նաև ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին վերաբերող դրվագներ կան, տրամադրված չէ նաև ռուսերենով, այն դեպքում, երբ Խաչատուրովը չի տիրապետում հայերենին։
Դատարանը որոշում կայացրեց, որ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող Յուրի Խաչատուրովն ունի իրեն մեղսագրվող արարքից պատշաճ պաշտպանվելու իրավունք, ուստի փաստաթղթերը թարգմանված վիճակում կտրամադրվեն Խաչատուրովին հնարավորինս սեղմ ժամկետում։
Քոչարյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 25-ին՝ 14։00-ից մինչև օրվա ավարտ։
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։
2021 թ. ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանք մեղադրվում էին միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։ Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել, գույքի վրա դրված կալանքը հանել։
«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերոհիշյալ հոդվածով։
ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 22-ի նիստում որոշեց, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Ադպիսով դատախազությանը հնարավորություն է տրվում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը վերաորակել ու նորից սկսել գործի քննությունը։
Լրահոս
0