https://arm.sputniknews.ru/20250211/buqmejqernerin-aveli-harkelu-aghmkaharujc-orenqy-lracucich-petq-e-qnnarkvi-pashinjani-het-85670109.html
Բուքմեյքերներին ավելի հարկելու աղմկահարույց օրենքը լրացուցիչ պետք է քննարկվի Փաշինյանի հետ
Բուքմեյքերներին ավելի հարկելու աղմկահարույց օրենքը լրացուցիչ պետք է քննարկվի Փաշինյանի հետ
Sputnik Արմենիա
Հայկ Սարգսյանը հայտնեց, որ օրինագիծը կներառվի հաջորդ քառօրյայում։ 11.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-11T14:40+0400
2025-02-11T14:40+0400
2025-02-11T19:17+0400
հայաստան
բուքմեյքեր
հայկ սարգսյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/06/64004182_0:103:1600:1003_1920x0_80_0_0_41f7d05975f98b76cd952c11e4d7ee64.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik․ ՀՀ–ում շահումով խաղերի ոլորտի համար ներկա հարկերից և տուրքերից բացի 10 տոկոս շահութահարկ սահմանելու մասին աղմկահարույց օրինագիծը պետք է լրացուցիչ քննարկվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու օրինագիծն ընդգրկված չէ այս լիագումար նիստերի օրակարգում։Սա այն դեպքում, երբ կառավարության դրական եզրակացությունից հետո օրինագիծը նաև ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է ստացել։Սարգսյանի խոսքով՝ վարչապետի աշխատակազմից դիմել են՝ առաջարկելով, որ այս չորեքշաբթի նախագիծը քննարկվի Փաշինյանի գլխավորությամբ։Նրա խոսքով՝ ավելի վաղ հնարավորություն չի եղել հարցը քննարկելու, ուստի նախագիծը կներառվի հաջորդ քառօրյայում։Լրագրողի հարցին, թե արդյոք սա չի նշանակում, որ վարչապետը միջամտում է օրենսդրի գործունեությանը, Սարգսյանը խնդրեց նման գնահատականներից զերծ մնալ։ Չպատասխանեց այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ հետքայլ արվի։Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին հանձնաժողովի նիստում օրինագծի քննարկումը բավականին թեժ մթնոլորտում անցավ։ Հայկ Սարգսյանը վիճեց անգամ թիմակից գործընկերների հետ՝ պնդելով, որ օրինագծի հարցը չպետք է հետաձգվի։ Նա ընդգծեց, որ առաջնորդվում է պետական շահերով, այս նախագծով ոչ մի կոպեկ չի ստանալու, այլ ձեռք է բերելու թշնամիներ` ի դեմս բուքմեյքերական ընկերությունների։ Ի վերջո, ծավալուն քննարկումներից ու լեզվակռվից հետո նախագիծը դրվեց քվեարկության։ Շահումով խաղերի ոլորտը 10 տոկոս շահութահարկով հարկելու մասին նախագիծը 3 կողմ, 2 ձեռնպահ ձայներով դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/06/64004182_180:0:1600:1065_1920x0_80_0_0_f830d29c4e6028b1ca0ac6dce255a5e5.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բուքմեյքեր, հայկ սարգսյան, նիկոլ փաշինյան
հայաստան, բուքմեյքեր, հայկ սարգսյան, նիկոլ փաշինյան
Բուքմեյքերներին ավելի հարկելու աղմկահարույց օրենքը լրացուցիչ պետք է քննարկվի Փաշինյանի հետ
14:40 11.02.2025 (Թարմացված է: 19:17 11.02.2025) Հայկ Սարգսյանը հայտնեց, որ օրինագիծը կներառվի հաջորդ քառօրյայում։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik․ ՀՀ–ում շահումով խաղերի ոլորտի համար ներկա հարկերից և տուրքերից բացի 10 տոկոս շահութահարկ սահմանելու մասին աղմկահարույց
օրինագիծը պետք է լրացուցիչ քննարկվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու օրինագիծն ընդգրկված չէ այս լիագումար նիստերի օրակարգում։
Սա այն դեպքում, երբ կառավարության դրական եզրակացությունից հետո օրինագիծը նաև ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում
դրական եզրակացություն է ստացել։
Սարգսյանի խոսքով՝ վարչապետի աշխատակազմից դիմել են՝ առաջարկելով, որ այս չորեքշաբթի նախագիծը քննարկվի Փաշինյանի գլխավորությամբ։
«Դա նաև իմ որոշումով է եղել, որ հնարավորություն լինի վարչապետի գլխավորությամբ ևս մեկ անգամ քննարկել»,- նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ավելի վաղ հնարավորություն չի եղել հարցը քննարկելու, ուստի նախագիծը կներառվի հաջորդ քառօրյայում։
Լրագրողի հարցին, թե արդյոք սա չի նշանակում, որ վարչապետը միջամտում է օրենսդրի գործունեությանը, Սարգսյանը խնդրեց նման գնահատականներից զերծ մնալ։ Չպատասխանեց այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ հետքայլ արվի։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին հանձնաժողովի նիստում օրինագծի քննարկումը բավականին թեժ մթնոլորտում անցավ։ Հայկ Սարգսյանը
վիճեց անգամ թիմակից գործընկերների հետ՝ պնդելով, որ օրինագծի հարցը չպետք է հետաձգվի։ Նա ընդգծեց, որ առաջնորդվում է պետական շահերով, այս նախագծով ոչ մի կոպեկ չի ստանալու, այլ ձեռք է բերելու թշնամիներ` ի դեմս բուքմեյքերական ընկերությունների։ Ի վերջո, ծավալուն քննարկումներից ու լեզվակռվից հետո նախագիծը դրվեց քվեարկության։ Շահումով խաղերի ոլորտը 10 տոկոս շահութահարկով հարկելու մասին նախագիծը 3 կողմ, 2 ձեռնպահ ձայներով դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։