00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես այս նախագծով ձեռք եմ բերելու թշնամիներ. Հայկ Սարգսյանը վիճեց կուսակիցների հետ

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2025
Բաժանորդագրվել
Շահումով խաղերի ոլորտը 10 տոկոս շահութահարկով հարկելու մասին նախագիծը 3 կողմ, 2 ձեռնպահ ձայներով դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի– Sputnik. ՀՀ–ում շահումով խաղերի ոլորտը 10 տոկոս շահութահարկով հարկելու մասին նախագիծը բուռն քննարկման արժանացավ ԱԺ–ում։ Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է, որը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ պնդում էր, որ նախագիծը դրական եզրակացությամբ պետք է ներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։
Հանձնաժողովի անդամները նրան տեղեկացրին, որ ՀՀ կառավարությունը նախագծին դրական եզրակացություն չի տվել, շահառու կողմերի հետ չի քննարկվել. այն քննարկվել է միայն կոմիտեների նիստի ժամանակ։
Հանձնաժողովի նախագահի տեղեկալ Բաբկեն Թունյանը նշեց, որ շահումով խաղերի թեման զգայուն է` երբ նպատակը շատ լավն է լինում, սակայն լուծումը սխալ է, արդյունքն այլ է ստացվում։
Անելիք շատ կա․ օնլայն խաղատների հարցում վարչապետը համաձայնեց ընդդիմադիր պատգամավորի հետ
«Որքան էլ սիրենք կամ չսիրենք, նրանք ՀՀ–ում գործող տնտեսվարողներ են ու պաշտպանված են օրենքներով։ Եթե մենք սահմանափակող նորմեր ենք կիրառում նրանց նկատմամբ, դա պետք է անենք ողջամիտ, հավասարակշռված ու հաշվի առնելով ռիսկերը։ Եթե նրանք ՀՀ–ում փակվեն, ապա առցանց դրսում կբացվեն, ու այդ ռիսկերը կառավարելն ավելի դժվար կլինի»,– որպես հիմնավորում` ասաց Թունյանը։
Նա առաջարկեց այս նախագծի քննարկումը հետաձգել 2 շաբաթով և տեղափոխել հանձնաժողովի հաջորդ նիստ, որպեսզի իրենց ունեցած ինֆորմացիան ավելի ամբողջական լինի։ Հայկ Սարգսյանին չհամոզեցին հնչած դիտարկումները, և նա բարկացած սկսեց պնդել իր ասածը.
«Ես նախագիծը շրջանառության մեջ եմ դրել անցած տարվանից, ինչո՞ւ չեք ուսումնասիրել այն։ Եթե այս նախագծի ընդունումը հետաձգում ենք, ապա պետությանը 1 մլն դոլարի վնաս եք տալու։ Բա ինչի՞ փաստաբանների հարկերը բարձրացնում եք, հաշվապահների, առևտրակաների հարկերը բարձրացնում եք, բոլորին հարկում եք, իսկ բուքմեյքերականները, որ գերշահույթ են ստանում, ասում եմ` ավելի հարկեք, ասում եք` հետ կանչեք, ավելի քննարկենք։ Հետ չե՛մ կանչելու։ Եվ, ի վերջո, յուրաքանչյուր պատգամավոր ընտրվելիս երդվում է, որ աշխատելու է իր խղճի մտոք, ուրեմն դուք էլ քվեարկեք ձեր խղճի մտոք։ Ես այս նախագծով ոչ մի կոպեկ չեմ ստանալու, այլ ձեռք եմ բերելու թշնամիներ` ի դեմս այս ընկերությունների, ձեռք եմ բերելու խնդիրներ։ Ես առաջնորդվում եմ պետական շահերով»,– հայտարարեց Սարգսյանը։
Հանձնաժողի ՔՊ–ական անդամները փորձեցին հակադարձել կամ այլ փաստարկներ բերել, սակայն դա ավելի բարկացրեց Սարգսյանին։ ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկեց 10 տոկոսի փոխարեն 20 տոկոս սահմանել շահութահարկը, սակայն այս առաջարկը հանձնաժողովը չընդունեց։
Ի վերջո, ծավալուն քննարկումներից ու լեզվակռվից հետո նախագիծը դրվեց քվեարկության։ Շահումով խաղերի ոլորտը 10 տոկոս շահութահարկով հարկելու մասին նախագիծը 3 կողմ, 2 ձեռնպահ ձայներով դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։
«Եթե անկեղծ ասեմ՝ խաղատներով առանձնապես հետաքրքրված չեմ». Նիկոլ Փաշինյան
Հայկ Սարգսյանն ուրախությունից սկսեց ծափահարել։ Ձեռնպահ քվեարկողներից մեկը Բաբկեն Թունյանն էր, իսկ Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ վերապահումով է կողմ քվեարկում։
Լրահոս
0