https://arm.sputniknews.ru/20250205/miguce-arajikajum-gnanq-khaghajin-volvorti-ynkerutjunnery-pakelu-tshanaparhvov-patgamavvor-85488961.html
Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. պատգամավոր
Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. պատգամավոր
Sputnik Արմենիա
Հայկ Սարգսյանը կարծում է, որ շահումով խաղերի գործունեության արգելքը կբերի նրան, որ այս ուղղությամբ ծախսվող գումարները կուղղվեն տնտեսության այլ ճյուղերի... 05.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-05T13:15+0400
2025-02-05T13:15+0400
2025-02-05T13:16+0400
հայաստան
հայկ սարգսյան
խաղ
հարկեր
շրջանառության հարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/1682/29/16822926_0:0:1600:901_1920x0_80_0_0_16b9871b58578d30c3a71c2765dc24cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի– Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության հարկային բեռը բարձրացնել՝ սահմանելով 10% շրջանառության հարկ։ Նա իր նախագիծը ներկայացրեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ` չբացառելով խաղային ոլորտի կազմակերպություններն ընդհանարապես փակելու հնարավորությունը։Պատգամավորի խոսքով` եթե 2010 թ. շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության մեջ կատարված խաղադրույքների ծավալը կազմել է շուրջ 14 մլրդ դրամ, ապա 2023 թ․ ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրլն դրամի։ Սա այն դեպքում, երբ հավաքագրվող հարկերն ու տուրքերն աճել են ընդամենը 26 անգամ։Սարգսյանը նշեց նաև, որ 2010 թ. այս ոլորտի 14 մլրդ դրամ շրջանառությունից հավաքագրվել է 1 մլրդ հարկ, 2023 թ.՝ 6.3 տրլն դրամ շրջանառությունից` 33 մլրդ դրամ հարկ։Շահումով խաղերի հովանոցային գովազդի համար տնտեսվարողները տուգանվել են 750 մլն դրամովՆա չժխտեց, որ այս ընթացքում ՀՀ իշխանությունների կողմից քայլեր ձեռնարկվել են ոլորտը սահմանափակելու համար, սակայն բավարար արդյունք չեն ունեցել, և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել։Ըստ նրա` շահումով խաղերի գործունեության արգելքը կբերի նրան, որ այս ուղղությամբ քաղաքացիների կողմից ծախսվող գումարները կուղղվեն տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը: Պատգամավորի կարծիքով՝ արդյունքում կշահեն և՛ մոլախաղերով տարված քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, և՛ տնտեսության այլ ճյուղերը, որտեղ առավել մեծ թվով գումարներ կներգրավվեն:«Մուտք եք գործել վտանգավոր կայք». ՀՀ–ում կարգելափակվեն շահումով խաղերի առցանց հարթակները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1682/29/16822926_119:0:1543:1068_1920x0_80_0_0_9e291d0f549261823137e0ba678f1e2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայկ սարգսյան, խաղ, հարկեր, շրջանառության հարկ
հայաստան, հայկ սարգսյան, խաղ, հարկեր, շրջանառության հարկ
Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. պատգամավոր
13:15 05.02.2025 (Թարմացված է: 13:16 05.02.2025) Հայկ Սարգսյանը կարծում է, որ շահումով խաղերի գործունեության արգելքը կբերի նրան, որ այս ուղղությամբ ծախսվող գումարները կուղղվեն տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը:
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի– Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության հարկային բեռը բարձրացնել՝ սահմանելով 10% շրջանառության հարկ։ Նա իր նախագիծը ներկայացրեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ` չբացառելով խաղային ոլորտի կազմակերպություններն ընդհանարապես փակելու հնարավորությունը։
Պատգամավորի խոսքով` եթե 2010 թ. շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության մեջ կատարված խաղադրույքների ծավալը կազմել է շուրջ 14 մլրդ դրամ, ապա 2023 թ․ ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրլն դրամի։ Սա այն դեպքում, երբ հավաքագրվող հարկերն ու տուրքերն աճել են ընդամենը 26 անգամ։
Սարգսյանը նշեց նաև, որ 2010 թ. այս ոլորտի 14 մլրդ դրամ շրջանառությունից հավաքագրվել է 1 մլրդ հարկ, 2023 թ.՝ 6.3 տրլն դրամ շրջանառությունից` 33 մլրդ դրամ հարկ։
Նա չժխտեց, որ այս ընթացքում ՀՀ իշխանությունների կողմից քայլեր ձեռնարկվել են ոլորտը սահմանափակելու համար, սակայն բավարար արդյունք չեն ունեցել, և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել։
«Միգուցե նաև քննարկենք և առաջիկայում գնանք ընկերությունները փակելու ճանապարհով, որի փորձը նույնպես աշխարհում կա»,– ընդգծեց պատգամավորը:
Ըստ նրա` շահումով խաղերի գործունեության արգելքը կբերի նրան, որ այս ուղղությամբ քաղաքացիների կողմից ծախսվող գումարները կուղղվեն տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը: Պատգամավորի կարծիքով՝ արդյունքում կշահեն և՛ մոլախաղերով տարված քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, և՛ տնտեսության այլ ճյուղերը, որտեղ առավել մեծ թվով գումարներ կներգրավվեն: