https://arm.sputniknews.ru/20250210/vracakan-datarany-mvot-2-hazar-dvolarvov-tuganel-e-ergchuhi-ninvo-katamadzein-85647460.html
Վրացական դատարանը մոտ 2 հազար դոլարով տուգանել է երգչուհի Նինո Կատամաձեին
Վրացական դատարանը մոտ 2 հազար դոլարով տուգանել է երգչուհի Նինո Կատամաձեին
Sputnik Արմենիա
Կատամաձեն դատարանի դահլիճում երգել է Վրաստանի օրհներգը։ 10.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-10T21:06+0400
2025-02-10T21:06+0400
2025-02-10T21:07+0400
դատարան
վրաստանի հանրապետություն
երգչուհի
տուգանք
https://cdn.am.sputniknews.ru/img/67/70/677084_0:110:1601:1010_1920x0_80_0_0_272983f82cace5f3127a4b873b923543.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Քութայիսի քաղաքային դատարանը 5 հազար լարիով (մոտ 1,8 հազար դոլար) տուգանել է երգչուհի Նինո Կատամաձեին և Վրաստանի ևս 8 քաղաքացիների բողոքի ակցիայիանցկացման կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով վրացական Առաջին ալիքը։Կատամաձեն դատարանի դահլիճում երգել է Վրաստանի օրհներգը։Ակտիվիստները հանրահավաք էին անցկացրել Քութայիսի Վերաքննիչ դատարանի դատավոր Մալխազ Օքրոպիրաշվիլիի տան մոտ այն բանից հետո, երբ նա մերժել էր «Բաթումելեբի» խոշոր լրատվամիջոցի հիմնադիր Մզիա Ամագլոբելիի գործով բողոքը: Ամագլոբելին, որը մեղադրվում է ոստիկանի վրա հարձակման համար, ձերբակալվել է հունվարի 11-ին Բաթումիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։Նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջով Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք սկսվել են 2024 թվականի նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ մինչև 2028 թվականը Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների քննարկումը դադարեցնելու որոշման մասին հայտարարությունից հետո։ Բողոքի ակցիաների ընթացքում իրավապահները ձերբակալել են մի քանի հարյուր մարդու։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/67/70/677084_54:0:1546:1119_1920x0_80_0_0_bcdda046019acf986a18a12e98da6f13.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատարան, վրաստանի հանրապետություն, երգչուհի, տուգանք
դատարան, վրաստանի հանրապետություն, երգչուհի, տուգանք
Վրացական դատարանը մոտ 2 հազար դոլարով տուգանել է երգչուհի Նինո Կատամաձեին
21:06 10.02.2025 (Թարմացված է: 21:07 10.02.2025) Կատամաձեն դատարանի դահլիճում երգել է Վրաստանի օրհներգը։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Քութայիսի քաղաքային դատարանը 5 հազար լարիով (մոտ 1,8 հազար դոլար) տուգանել է երգչուհի Նինո Կատամաձեին և Վրաստանի ևս 8 քաղաքացիների բողոքի ակցիայիանցկացման կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով վրացական Առաջին ալիքը։
«Քութայիսի քաղաքային դատարանը 5000 լարիով տուգանել է 9 մարդու, որոնք հանրահավաք են անցկացրել Քութայիսի Վերաքննիչ դատարանի դատավոր Մալխազ Օքրոպիրաշվիլիի տան մոտ: Տուգանվածների թվում են՝ Գելա Մտիվլիշվիլին, Նինո Կատամաձեն, Վլադիմիր Ապխազավան, Խվիչա Վաշակմաձեն, Քեթևան Պիլաուրին, Մայա Ցիրամուան, Իրինա Զարանդիան, Գիվի Ցինցաձեն և Էկա Կուխալաշվիլին: Որոշումը նրանք կարող են 10 օրվա ընթացքում բողոքարկել Վերաքննիչ դատարանում», - հայտնում է հեռուստաալիքը։
Կատամաձեն դատարանի դահլիճում երգել է Վրաստանի օրհներգը։
Ակտիվիստները հանրահավաք էին անցկացրել Քութայիսի Վերաքննիչ դատարանի դատավոր Մալխազ Օքրոպիրաշվիլիի տան մոտ այն բանից հետո, երբ նա մերժել էր «Բաթումելեբի» խոշոր լրատվամիջոցի հիմնադիր Մզիա Ամագլոբելիի գործով բողոքը: Ամագլոբելին, որը մեղադրվում է ոստիկանի վրա հարձակման համար, ձերբակալվել է հունվարի 11-ին Բաթումիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։
Նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջով Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք սկսվել են 2024 թվականի նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ մինչև 2028 թվականը Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների քննարկումը դադարեցնելու որոշման մասին հայտարարությունից հետո։ Բողոքի ակցիաների ընթացքում իրավապահները ձերբակալել են մի քանի հարյուր մարդու։