00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
13:21
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարող էին ասել` ուղեվարձը 6 դրամ, ձրի. Ավինյանը մեղադրում է ընդդիմությանը խաբեության մեջ

Բաժանորդագրվել
Ընդդիմությունն արդեն 10-րդ օրն է բողոքի և իրազեկման ակցիաներ է իրականացնում Երևանում` հորդորելով մարդկանց վճարել 100 դրամ և իջնել, կամ առհասարակ չվճարել, այլ ուղղակի վարորդին շնորհակալություն հայտնել։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահ է` իրենք դեռ ինքնարժեքից էլ ցածր գին են առաջարկում հանրային տրանսպորտի ուղեվարձի համար, իսկ ընդդիմությունը մանիպուլացնում է քաղաքացիներին։ Այս մասին Ավինյանը հայտնեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նշենք, որ փետրվարի 1-ից Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները բողոքի ակիցաներ են իրականանցնում՝ կոչ անելով քաղաքացիներին բոյկոտել միասնական տոմսային համակարգի թանկացումներն ու կամ չվճարել, կամ 100 դրամ վճարել 150-ի փոխարեն։
«Ինչ–որ կետում ավարտվելո՞ւ ա մարդկանց մասսայաբար խաբելու պրակտիկան։ Մանիպուլացիան ինչ–որ սահման ունի՞։ Մենք ենք մեղավոր։ Ասում են` թե տրանսպորտի ինքնարժեքը 65 դրամ ա... Կարող էին ասել 6 դրամ, ավելի լավ ա հնչում, ձրի, մինուս։ Նոյեմբեր ամսին, երբ ուղևորափոխադրումների քանակը 10 մլն–ից ավելին էր, ինքնարժեքը 200 դրամից ավելին էր։ Հիմա ուզում են համոզել, որ նոր 10 մետրանոց գերմանական ավտոբուսներով և 8.5 մետրանոց մեր նոր պարկով հնարավոր է մարդկանց 65 դրամով տեղափոխել»,– նշեց Երևանի քաղաքապետը։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանն էլ հավելեց, որ հունվարի 1-ից HIGER մակնիշի ավտոբուսների վարորդների աշխատաժամերի վճարը 1050 դրամից դարձրել են 1800 դրամ։
Ավինյանն էլ հորդորեց պարբերաբար ասել և տեղեկացնել մարդկանց, քանի որ իրենք խնդիր ունեն մարդկանց տեղեկացնելու իրենց արած աշխատանքների մասին։
Անդրադառնալով փետրվարի 7-ին քաղաքացու կողմից 31 համարի ավտոբուսի ապակին կոտրելու հանգամանքին` Երևանի քաղաքապետը շեշտեց` ցավալի է նման դեպքեր արձանագրելը։
Վերադարձ 100 դրամների համակարգ ուղղակի անհնարին է. Ավինյան
«Խուլիգանական պահվածքը չի կարող հանդուրժել։ Ընկալում պետք է լինի, որ ավտոբուսները, հանրային տրանսպորտը բոլորիս սեփականությունն է։ Շատ վարորդներ համբերատար իրենց աշխատանքը կատարում են, չնայած այս օրերին տեղ-տեղ հնարավոր է, որ իրենց նյարդերը տեղի տան։ Բայց ես խնդրում եմ մեր վարորդներին մնալ հանգիստ, կատարել իրենց աշխատանքը, չտրվել սադրանքներին»։
Հիշեցնենք, որ Երևանում ավտոբուսի կողային ապակին կոտրած անձը ձերբակալվել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։
Լրահոս
0