https://arm.sputniknews.ru/20250203/veradardz-100-dramneri-hamakarg-ughghaki-anhnarin-e-avinjan-85408087.html
Վերադարձ 100 դրամների համակարգ ուղղակի անհնարին է. Ավինյան
Վերադարձ 100 դրամների համակարգ ուղղակի անհնարին է. Ավինյան
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետն անդրադարձավ նաև տարբեր քաղաքական ուժերի հայտարարած և իրականացրած բոյկոտին` նշելով, որ այդ ուժերն իրենց կոնկրետ նպատակներն ունեն։ 03.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-03T10:46+0400
2025-02-03T10:46+0400
2025-02-03T10:48+0400
ուղեվարձ
երևան
երևանի քաղաքապետարան
տիգրան ավինյան
տրանսպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/03/85408250_0:0:1703:958_1920x0_80_0_0_a7d6db2b68ed364e0cef131e4e65e2ec.jpg
Երևանի տրանսպորտի միասնական տոմսային համակարգից վերադարձ դեպի 100 դրամների համակարգ ուղղակի անհնարին է։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհդրակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։«100 դրամի համակարգում մենք ունեցել ենք մոտ 30 տարի աշխատող տրանսպորտ և տեսել ենք դրա որակը։ Երևան քաղաքում շարունակաբար զարգացող հանրային տրանսպորտի համար մեզ պետք են նոր միջոցներ և նոր վճարման մոդելները, որոնք իրականացվել են։ Երևանցիները դա հասկացել և ընդհանուր առմամբ աջակցում են»,– նշեց նա։Ավինյանն անդրադարձավ նաև տարբեր քաղաքական ուժերի հայտարարած և իրականացվող բոյկոտին` նշելով, որ այդ ուժերն իրենց կոնկրետ նպատակներն ունեն։Նա կոչ արեց քաղաքապետարանի աշխատակիցներին` իրենց քաղաքական ընդդիմախոսներին շատ ավելի հանգիստ, մաքսիմալ զսպված ու նույնիսկ հարգանքով և բացատրելով հասկացնել։Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 1-ից ներդրվել է ուղետոմսի նոր սակագին, որը կարժենա 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Դրանից բացի, 2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ը 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսեր ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կունենան նաև լրացուցիչ 30-օրյա ժամկետ։Ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժերը փետրվարի 1–ից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանի հասարակական տրանսպորտում` հորդորելով ուղևորներին կամ չվճարել թանկացված ուղևորավարձը, կամ 100 դրամ վճարել։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Վերադարձ 100 դրամների համակարգ ուղղակի անհնարին է. Տիգրան Ավինյան
Sputnik Արմենիա
Վերադարձ 100 դրամների համակարգ ուղղակի անհնարին է. Տիգրան Ավինյան
2025-02-03T10:46+0400
true
PT1M44S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/03/85408250_0:0:1277:958_1920x0_80_0_0_35c25edf46383380744a4bbe943d9f54.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուղեվարձ, երևան, երևանի քաղաքապետարան, տիգրան ավինյան, տրանսպորտ, видео
ուղեվարձ, երևան, երևանի քաղաքապետարան, տիգրան ավինյան, տրանսպորտ, видео
Վերադարձ 100 դրամների համակարգ ուղղակի անհնարին է. Ավինյան
10:46 03.02.2025 (Թարմացված է: 10:48 03.02.2025) Երևանի քաղաքապետն անդրադարձավ նաև տարբեր քաղաքական ուժերի հայտարարած և իրականացրած բոյկոտին` նշելով, որ այդ ուժերն իրենց կոնկրետ նպատակներն ունեն։
Երևանի տրանսպորտի միասնական տոմսային համակարգից վերադարձ դեպի 100 դրամների համակարգ ուղղակի անհնարին է։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհդրակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«100 դրամի համակարգում մենք ունեցել ենք մոտ 30 տարի աշխատող տրանսպորտ և տեսել ենք դրա որակը։ Երևան քաղաքում շարունակաբար զարգացող հանրային տրանսպորտի համար մեզ պետք են նոր միջոցներ և նոր վճարման մոդելները, որոնք իրականացվել են։ Երևանցիները դա հասկացել և ընդհանուր առմամբ աջակցում են»,– նշեց նա։
Ավինյանն անդրադարձավ նաև տարբեր քաղաքական ուժերի հայտարարած և իրականացվող բոյկոտին` նշելով, որ այդ ուժերն իրենց կոնկրետ նպատակներն ունեն։
«Իմ գնահատմամբ` հիմնական նպատակը ոչ թե գնի խնդիրն է, այլ ընդհանուր առմամբ փորձ էր արվում համակարգը տանել կոլապսի, որը բացարձակապես ձախողվեց։ Ամեն ինչ իր վերջնակետը պետք է ունենա և տարատեսակ այդ շոուները պետք է ունենա իրենց վերջնակետը հասարակական տրանսպորտում։ Այդ գործում մեր ջանքերը պետք է գործադրենք, քանի որ վարորդների աշխատանքը տեղից էլ ծանր է, մի հատ էլ կողքից շոու են անում»,– հայտարարեց Ավինյանը։
Նա կոչ արեց քաղաքապետարանի աշխատակիցներին` իրենց քաղաքական ընդդիմախոսներին շատ ավելի հանգիստ, մաքսիմալ զսպված ու նույնիսկ հարգանքով և բացատրելով հասկացնել։
Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 1-ից ներդրվել է ուղետոմսի նոր սակագին, որը կարժենա 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Դրանից բացի, 2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ը 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսեր ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կունենան նաև լրացուցիչ 30-օրյա ժամկետ։
Ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժերը փետրվարի 1–ից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանի հասարակական տրանսպորտում` հորդորելով ուղևորներին կամ չվճարել թանկացված ուղևորավարձը, կամ 100 դրամ վճարել։