https://arm.sputniknews.ru/20250210/hajastanfransia-haraberutjunnery-nvor-makardaki-enhandipel-en-pashinjany-ev-makrvony-85648622.html
Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունները նոր մակարդակի են․հանդիպել են Փաշինյանը և Մակրոնը
Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունները նոր մակարդակի են․հանդիպել են Փաշինյանը և Մակրոնը
Sputnik Արմենիա
Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման և կայունության ապահովման։ 10.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-10T21:45+0400
2025-02-10T21:45+0400
2025-02-10T21:47+0400
էմանուել մակրոն
նիկոլ փաշինյան
հայաստան
ֆրանսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0a/85647830_0:67:1280:787_1920x0_80_0_0_3c008159cc95f9ab69cf98b76a6d2c5f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Այսօր Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Ֆրանսիայի նախագահը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը և վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման և կայունության ապահովման։Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման մի շարք հարցեր, այդ թվում՝ տնտեսության, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, սահմանազատման ուղղությամբ ընթացող զարգացումները։ Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցեր։Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ։Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0a/85647830_72:0:1209:853_1920x0_80_0_0_915cb3133cc367f79d6c2ce377216744.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էմանուել մակրոն, նիկոլ փաշինյան, հայաստան, ֆրանսիա
էմանուել մակրոն, նիկոլ փաշինյան, հայաստան, ֆրանսիա
Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունները նոր մակարդակի են․հանդիպել են Փաշինյանը և Մակրոնը
21:45 10.02.2025 (Թարմացված է: 21:47 10.02.2025) Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման և կայունության ապահովման։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Այսօր Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի նախագահը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը և վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման և կայունության ապահովման։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2024 թվականը խիստ դինամիկ է եղել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների առումով, և շեշտել, որ այսօր Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները հասել են նոր մակարդակի։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման մի շարք հարցեր, այդ թվում՝ տնտեսության, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, սահմանազատման ուղղությամբ ընթացող զարգացումները։ Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցեր։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: