https://arm.sputniknews.ru/20250210/evrvopakan-baly-adrbejanakan-tvortin-inchu-en-evrvopacinery-zinum-adrbejanin-85638291.html
Եվրոպական «բալը»՝ ադրբեջանական «տորթին». ինչո՞ւ են եվրոպացիները զինում Ադրբեջանին
Եվրոպական «բալը»՝ ադրբեջանական «տորթին». ինչո՞ւ են եվրոպացիները զինում Ադրբեջանին
Sputnik Արմենիա
Ադրբեջանը Եվրոպայից փող ու զենքի սարերէ ստանում, իսկ հայերին բաժին են հասնում ոչ ստանդարտ զրահամեքենաներ, ջերմ խոստումներ, հայանպաստ դատարկ բանաձևեր և... 10.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-10T23:16+0400
2025-02-10T23:16+0400
2025-02-10T23:16+0400
եվրամիություն
հայաստան
հեղինակներ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
սպառազինություն
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
արման աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0a/85639093_0:0:2048:1153_1920x0_80_0_0_0b67e975c88f912f95c0fc483cda3653.jpg.webp
Չնայած ներքաղաքական բոլոր անցուդարձերին, Հայաստանում դանդաղ, բայց հաստատուն ընթանում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվե կազմակերպելու՝ բոլորովին ապուշ նախաձեռնության գովազդը։Ընթերցողը կասի՝ դե լավ, գովազդում են, հետո՞ ինչ, դրանից վնաս չկա։Բայց ասել, որ վնաս չկա, ես, իհարկե, չեմ համաձայնի։Նախ արձանագրենք, որ ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում, և այս ամբողջ քաղաքական պոռնոգրաֆիան երկու նպատակ է հետապնդում։Առաջին՝ իշխանությունը, իր թուրքակենտրոն ձայնակցողների միջոցով (որոնք իրենց թուրքական դեմքերը քողարկում են «արևմտամետների» ցիլինդրների տակ), ցանկանում է կրկին հիմարացնել հայերին ԵՄ-ին անդամակցելու խոստումներով և այդ սոուսի տակ առաջ տանել այն հայեցակարգը, թե «հայ ժողովրդի բոլոր կորուստներն ու նվաստացումները իզուր չեն, շուտով մենք կուշտ Եվրոպայի մաս ենք կազմելու», ինչն, ըստ էության, այնքան պարզունակ սուտ է, որ պարզապես չի տրվում նորմալ մարդկանց ռացիոնալ ընկալմանը։Սա ենթադրություն չէ, այլ եվրոպացիների համակարգային քաղաքականությունը՝ որպես գլոբալ տրանսատլանտյան համայնքի բաղկացուցիչ մաս։Համադրենք փաստերը:Եվրոպացիներն Ադրբեջանին հայտարարել են էներգետիկ անվտանգության ոլորտում իրենց ռազմավարական գործընկեր և ակտիվորեն գնում են ադրբեջանական գազը, այսինքն՝ ավտորիտար Ադրբեջանին մատակարարում են միլիարդավոր եվրոներ:«Հայասեր» ԵՄ-ն հայերի զանգվածային արտաքսման և սպանության և Արցախի ու Հայաստանի տարածքների ժամանակավոր օկուպացիայի համար Ադրբեջանի նկատմամբ ոչ մի իրական պատժամիջոց չի կիրառել։Առավել ևս, որ եվրոպացիները բոլոր մակարդակներով մշտապես հայտարարում են, որ դեպի Արևմուտք դուռը Հայաստանի համար անցնում է թուրքական «միջանցքով»։ Եվրոպացիները նույնպես ակտիվորեն լոբբինգ են անում «Զանգեզուրի միջանցքը»՝ դիտարկելով Հայաստանի հարավի փաստացի հանձնումը թուրք-ադրբեջանական տանդեմին՝ որպես կենտրոնական Ասիայից Եվրոպա լոգիստիկ ուղիների, այնուհետև՝ Իրանի և Ռուսաստանի վերահսկողությունից դուրս և մինչև Չինաստանի սահմանները հասնող դիվերսիֆիկացման առանցքային նախագիծ։Դե, «տորթի վրայի բալը» ԵՄ երկրների կողմից ֆաշիստական Ադրբեջանի համակարգված սպառազինումն է։Մամուլում բազմիցս տեղեկություններ են հայտնվել Ադրբեջանի կողմից Բուլղարիայից, Սերբիայից, Իտալիայից, Սլովակիայից և այլ երկրներից զենքի և զինամթերքի լայնածավալ գնումների մասին:Օրինակ, բառացիորեն օրերս զենքի օդային փոխադրումների ոլորտում մասնագիտացած ադրբեջանական «SilkWay» ավիաընկերությունը մի քանի չվերթ է իրականացրել դեպի ԵՄ երկիր Չեխիա, կոնկրետ՝ Օստրավա, որտեղ չեխերն արտադրում են ծանր «DANA» ինքնագնաց հրանոթներ։Իսկ ըստ մամուլի հրապարակումների՝ Ադրբեջանն արդեն ձեռք է բերել 70 միավոր չեխական ինքնագնաց հրետանային կայանքներ և այժմ այդ ամբողջ եվրոպական սպառազինությունը փոխադրում է իր մոտ։Հիմա հարց. իսկ ի'նչ է, չեխերը չգիտե՞ն, որ այդ ինքնագնաց հրետանին գնդակոծելու է հայկական քաղաքներն ու գյուղերը, կամ՝ իտալացիները, սլովենացիները կամ բուլղարացիները տեղյա՞կ չեն, որ Ադրբեջանին վաճառված զենքը սպանելու է հայերին: Մի «քցոցիի» պատմություն. ինչպես են ամերիկացիները եվրոպացիների հետ «փրկում» ՀայաստանըԸնդ որում, ընդգծենք, որ եվրոպացիներն Ադրբեջանին զենք են վաճառում արդեն շատ վաղուց և հաճույքով։Իսկ ի՞նչ է բաժին հասնում հայերին։Իսկ հայերին, առավելագույնը, ինչ-որ գործարք կհասնի՝ ֆրանսիական ոչ ստանդարտ զրահամեքենաների, ջերմ խոստումների, հայամետ դատարկ բանաձևերի և հինավուրց հայ ժողովրդի հանդեպ հավերժական սիրո հավաստիացումների տեսքով։ Այնպես որ, ԵՄ-ն թուրքերին ու ազերիներին փող ու զենք է տալիս, իսկ հայերին՝ ԼԳԲՏ* օրակարգ և ժողովրդավարության մասին հաճելի խոսքեր։* Ռուսաստանում արգելված ծայրահեղական կազմակերպություն
https://arm.sputniknews.ru/20250107/irakan-hajastan-ev-irakan-adrbejan-um-irakanutjunn-e-aveli-irakan-84579306.html
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_188b546fbabc1be33f59113226ca8d22.jpg.webp
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_188b546fbabc1be33f59113226ca8d22.jpg.webp
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0a/85639093_158:0:1807:1237_1920x0_80_0_0_827d4095921a0c072c570a8b2a2dd914.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_188b546fbabc1be33f59113226ca8d22.jpg.webp
եվրամիություն, հայաստան, հեղինակներ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սպառազինություն, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, արման աբովյան
եվրամիություն, հայաստան, հեղինակներ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սպառազինություն, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, արման աբովյան
Եվրոպական «բալը»՝ ադրբեջանական «տորթին». ինչո՞ւ են եվրոպացիները զինում Ադրբեջանին
Ադրբեջանը Եվրոպայից փող ու զենքի սարերէ ստանում, իսկ հայերին բաժին են հասնում ոչ ստանդարտ զրահամեքենաներ, ջերմ խոստումներ, հայանպաստ դատարկ բանաձևեր և հինավուրց հայ ժողովրդի հանդեպ «հավերժական սիրո» հավաստիացումներ, նշում է Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը։
Չնայած ներքաղաքական բոլոր անցուդարձերին, Հայաստանում դանդաղ, բայց հաստատուն ընթանում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվե կազմակերպելու՝ բոլորովին ապուշ նախաձեռնության գովազդը։
Ընթերցողը կասի՝ դե լավ, գովազդում են, հետո՞ ինչ, դրանից վնաս չկա։
Բայց ասել, որ վնաս չկա, ես, իհարկե, չեմ համաձայնի։
Նախ արձանագրենք, որ ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում, և այս ամբողջ քաղաքական պոռնոգրաֆիան երկու նպատակ է հետապնդում։
Առաջին՝ իշխանությունը, իր թուրքակենտրոն ձայնակցողների միջոցով (որոնք իրենց թուրքական դեմքերը քողարկում են «արևմտամետների» ցիլինդրների տակ), ցանկանում է կրկին հիմարացնել հայերին ԵՄ-ին անդամակցելու խոստումներով և այդ սոուսի տակ առաջ տանել այն հայեցակարգը, թե «հայ ժողովրդի բոլոր կորուստներն ու նվաստացումները իզուր չեն, շուտով մենք կուշտ Եվրոպայի մաս ենք կազմելու», ինչն, ըստ էության, այնքան պարզունակ սուտ է, որ պարզապես չի տրվում նորմալ մարդկանց ռացիոնալ ընկալմանը։
Սակայն երկրորդ և հիմնական խնդիրը ռուսատյացության և իրանաֆոբիայի հրահրումն է՝ զուգահեռաբար առաջ մղելով այն գաղափարը, թե «քանի դեռ չենք խզել ռուսների հետ, Եվրոպա չենք կարող տեսնել», ինչն իր հերթին համապատասխանում է հավաքական Արևմուտքի հակահայկական հայեցակարգին՝ Հայաստանի անվտանգության առումով ռազմավարական կլանման տեսքով, որին հաջորդում է Հայաստանի կլանումը (իմա՝ ոչնչացումը) թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։
Սա ենթադրություն չէ, այլ եվրոպացիների համակարգային քաղաքականությունը՝ որպես գլոբալ տրանսատլանտյան համայնքի բաղկացուցիչ մաս։
Եվրոպացիներն Ադրբեջանին հայտարարել են էներգետիկ անվտանգության ոլորտում իրենց ռազմավարական գործընկեր և ակտիվորեն գնում են ադրբեջանական գազը, այսինքն՝ ավտորիտար Ադրբեջանին մատակարարում են միլիարդավոր եվրոներ:
«Հայասեր» ԵՄ-ն հայերի զանգվածային արտաքսման և սպանության և Արցախի ու Հայաստանի տարածքների ժամանակավոր օկուպացիայի համար Ադրբեջանի նկատմամբ ոչ մի իրական պատժամիջոց չի կիրառել։
Առավել ևս, որ եվրոպացիները բոլոր մակարդակներով մշտապես հայտարարում են, որ դեպի Արևմուտք դուռը Հայաստանի համար անցնում է թուրքական «միջանցքով»։ Եվրոպացիները նույնպես ակտիվորեն լոբբինգ են անում «Զանգեզուրի միջանցքը»՝ դիտարկելով Հայաստանի հարավի փաստացի հանձնումը թուրք-ադրբեջանական տանդեմին՝ որպես կենտրոնական Ասիայից Եվրոպա լոգիստիկ ուղիների, այնուհետև՝ Իրանի և Ռուսաստանի վերահսկողությունից դուրս և մինչև Չինաստանի սահմանները հասնող դիվերսիֆիկացման առանցքային նախագիծ։
Դե, «տորթի վրայի բալը» ԵՄ երկրների կողմից ֆաշիստական Ադրբեջանի համակարգված սպառազինումն է։
Մամուլում բազմիցս տեղեկություններ են հայտնվել Ադրբեջանի կողմից Բուլղարիայից, Սերբիայից, Իտալիայից, Սլովակիայից և այլ երկրներից զենքի և զինամթերքի լայնածավալ գնումների մասին:
Օրինակ, բառացիորեն օրերս զենքի օդային փոխադրումների ոլորտում մասնագիտացած ադրբեջանական «SilkWay» ավիաընկերությունը մի քանի չվերթ է իրականացրել դեպի ԵՄ երկիր Չեխիա, կոնկրետ՝ Օստրավա, որտեղ չեխերն արտադրում են ծանր «DANA» ինքնագնաց հրանոթներ։
Իսկ ըստ մամուլի հրապարակումների՝ Ադրբեջանն արդեն ձեռք է բերել 70 միավոր չեխական ինքնագնաց հրետանային կայանքներ և այժմ այդ ամբողջ եվրոպական սպառազինությունը փոխադրում է իր մոտ։
Հիմա հարց. իսկ ի'նչ է, չեխերը չգիտե՞ն, որ այդ ինքնագնաց հրետանին գնդակոծելու է հայկական քաղաքներն ու գյուղերը, կամ՝ իտալացիները, սլովենացիները կամ բուլղարացիները տեղյա՞կ չեն, որ Ադրբեջանին վաճառված զենքը սպանելու է հայերին:
Ընդ որում, ընդգծենք, որ եվրոպացիներն Ադրբեջանին զենք են վաճառում արդեն շատ վաղուց և հաճույքով։
Իսկ ի՞նչ է բաժին հասնում հայերին։
Իսկ հայերին, առավելագույնը, ինչ-որ գործարք կհասնի՝ ֆրանսիական ոչ ստանդարտ զրահամեքենաների, ջերմ խոստումների, հայամետ դատարկ բանաձևերի և հինավուրց հայ ժողովրդի հանդեպ հավերժական սիրո հավաստիացումների տեսքով։ Այնպես որ, ԵՄ-ն թուրքերին ու ազերիներին փող ու զենք է տալիս, իսկ հայերին՝ ԼԳԲՏ* օրակարգ և ժողովրդավարության մասին հաճելի խոսքեր։
* Ռուսաստանում արգելված ծայրահեղական կազմակերպություն