https://arm.sputniknews.ru/20250120/mi-qcvocii-patmutjun-inchpes-en-amerikacinery-evrvopacineri-het-prkum-hajastany-84938167.html
Մի «քցոցիի» պատմություն. ինչպես են ամերիկացիները եվրոպացիների հետ «փրկում» Հայաստանը
Մի «քցոցիի» պատմություն. ինչպես են ամերիկացիները եվրոպացիների հետ «փրկում» Հայաստանը
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը մտորում է այն մասին, թե ում է իրականում ձեռնտու Արևմուտքի հետ Հայաստանի վտանգավոր մերձեցումը։ 20.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-20T22:45+0400
2025-01-20T22:45+0400
2025-01-20T22:45+0400
հայաստան
ամն
արևմուտք
եվրամիություն
իրանի իսլամական հանրապետություն
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84784265_0:127:1600:1027_1920x0_80_0_0_34c033efd792ffe8bd6dd1fedc33acb4.jpg
2025 թվականի առաջին շաբաթներին ստեղծված իրավիճակը հիշեցնում է մի սյուժե, որտեղ այսպես կոչված «կատալները» (արևմտյան ուժային կենտրոնները) ՀՀ «հպարտ քաղաքացիներին» զվարճացնում են քաղաքական զանազան աճպարարություններով։Այստեղ պետք է մի քանի պահ հստակեցնենք հասկանալու համար մեր շուրջը կատարվող գործընթացը։Ինչպես հայտնի է, լոխոտրոն (խարդախ վիճակախաղ, որը մեծ տարածում ստացավ 1990-կաններին հետխորհրդային տարածքում) խաղացողների խնդիրը ակնհայտ խաբեությունը մատների ճարպկության շնորհիվ թաքցնելն է։«Իրական Հայաստան» և «իրական Ադրբեջան». ո՞ւմ իրականությունն է ավելի իրականԵվ այսպես` հենց հիմա արևմտյան նորահայտ «լոխոտրոնշչիկները» ՀՀ քաղաքացիների համար երկու մասից բաղկացած խարդախ սխեմա են մտածել.Հիմա ամեն ինչի մասին` հերթով։ԵՄ-ին անդամակցելու կեղծ հանրաքվեն իրականում շատ արդյունավետ մեխանիզմ է, որը թույլ է տալիս հիմարացնել երկրներին՝ դուրս բերելով նրանց բնական աշխարհաքաղաքական ուղեծրից և ներքաշելով ի սկզբանե անիրատեսական նախագծերում։Իսկ հիմա ընդամենը երկու հարց։Հայաստանին սպասո՞ւմ են ԵՄ–ում որպես լիիրավ անդամ։Ո՛չ։Հանրաքվեն որևէ դեր կխաղա՞ ԵՄ–ի անդամ դառնալու Հայաստանի ձգտման հարցում։Ո՛չ։Այսինքն՝ խարդախությունն ակնհայտ է, ինչն անխուսափելիորեն լուրջ քաղաքական և տնտեսական կորուստներ կբերի Հայաստանին, որն այս դեպքում հանդես է գալիս որպես քաղաքական «լոխոտրոնի» զոհ։Ինչո՞ւ։Ամեն ինչ շատ պարզ է։ Երևանի ձգտումը (նույնիսկ տեսականորեն անիրականանալի, բայց այնուամենայնիվ) դառնալ ԵՄ-ի մաս, որն իր էությամբ և բովանդակությամբ թշնամական է եվրասիականին (ռուսական վեկտոր), կհանգեցնի նրան, որ Հայաստանը ստիպված կլինի (նրան, ամենայն հավանականությամբ, «համառորեն կխնդրեն») լքել հանրապետության համար ամենադինամիկ և շահավետ տնտեսական միությունը, որից հետո հայկական տնտեսության փլուզումն անխուսափելի կլինի։Իսկ դա նշանակում է աշխատատեղերի կորուստ, հայկական արտադրանքի իրացման վտանգ և, որպես հետևանք, սոցիալական ծանր ճգնաժամ։Սակայն քաղաքական «կատալների» հիմնական խնդիրն այս դեպքում Հայաստանին եվրասիական վեկտորից անջատելն է, իսկ թե ինչ կլինի «զոհի» հետ, նրանց, մեծ հաշվով, չի հետաքրքրում։Հայաստանի նկատմամբ խաղարկվող քաղաքական «լոխոտրոնի» երկրորդ սխեման այսպես կոչված Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության մասին կանոնադրությունն է, որը ստորագրել են Հայաստանի թավշյա իշխանությունն ու ԱՄՆ–ի հեռացող վարչակազմը։Այդ գործողության բուն էությունը հայկական ընկալման մեջ ԱՄՆ-ի հետ իբր «ռազմավարական» գործընկերություն ձևավորելն է։ Հայերին ասում են՝ (ոչ) հարգելի «հպարտ քաղաքացիներ», մի՛ անհանգստացեք, ամերիկացիները մեզ կփրկեն, հենց որ հեռանանք ռուսներից»։Մի կողմ թողնենք այն մակաբույծ թեզը, թե ինչ-որ մեկը մեզ պետք է «փրկի», հարցն այլ է։Այդ փաստաթուղթը, որը ստորագրել է փաշինյանական իշխանությունն ու «կիսամեռ» (քաղաքական առումով) Բայդենի վարչակազմը, Հայաստանին ոչինչ չի տալիս ռազմական օգնության երաշխիքի առումով, եթե հանկարծ թուրք–ադրբեջանական տանդեմը ագրեսիա իրականացնի, և որևէ տնտեսական երաշխիքներ չի տալիս, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ–ից։Ահա այսպիսի պարզունակ «լոխոտրոն» «հպարտ քաղաքացիներին» հիմարացնելու համար։Բայց «կատալները», այսինքն` ՀՀ և ԱՄՆ իշխանությունները, ի՞նչ օգուտ ունեն այս խաբեությունից։Այդ փաստաթղթի համաձայն` Հայաստանը փաստորեն հրաժարվում է իր միջուկային էներգետիկայից (իսկ դա, հիշեցնեմ, Թուրքիայի և Ադրբեջանի երկարամյա անմիջական պահանջն է)` փոխարենը ստանալով առեղծվածային «ամերիկյան մոդուլային փոքր ատոմակայանների» տեսքով ինչ–որ անհեթեթություն, որոնք (ուշադրությո՛ւն) ֆիզիկապես գոյություն չունեն։Երկրորդ կետը ՀՀ սահմանին ոչ պակաս առեղծվածային ամերիկացի մասնագետների տեղակայումն է։Հասկանալի է, որ այդ «ամերիկացի մասնագետները» նախևառաջ կհայտնվեն հայ–իրանական սահմանին, իսկ հետո, բնականաբար, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հատման կետում։Իսկ հայ-իրանական սահմանին ամերիկացիների տեղակայման վերաբերյալ Իրանի արձագանքի մասին խոսելն էլ ավելորդ է։ Կասկած չկա, որ Իրանի պատասխանը կոշտ կլինի։Համադրելով վերոնշյալը` զգացվում է, չէ՞, թե քաղաքական «կատալները» ինչպես են հետևողականորեն «քցում» մեզ։«Թավշյա փսիխոզ» Հայաստանում. «անտարբերների» ժամանա՞կ, թե՞ «անտարբեր» ժամանակ
ամն
արևմուտք
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84784265_77:0:1500:1067_1920x0_80_0_0_0191a9ae04d70b25565d91f50e3f71bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
հայաստան, ամն, արևմուտք, եվրամիություն, իրանի իսլամական հանրապետություն, ատոմակայան
հայաստան, ամն, արևմուտք, եվրամիություն, իրանի իսլամական հանրապետություն, ատոմակայան
Մի «քցոցիի» պատմություն. ինչպես են ամերիկացիները եվրոպացիների հետ «փրկում» Հայաստանը
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը մտորում է այն մասին, թե ում է իրականում ձեռնտու Արևմուտքի հետ Հայաստանի վտանգավոր մերձեցումը։
2025 թվականի առաջին շաբաթներին ստեղծված իրավիճակը հիշեցնում է մի սյուժե, որտեղ այսպես կոչված «կատալները» (արևմտյան ուժային կենտրոնները) ՀՀ «հպարտ քաղաքացիներին» զվարճացնում են քաղաքական զանազան աճպարարություններով։
Այստեղ պետք է մի քանի պահ հստակեցնենք հասկանալու համար մեր շուրջը կատարվող գործընթացը։
Ինչպես հայտնի է, լոխոտրոն (խարդախ վիճակախաղ, որը մեծ տարածում ստացավ 1990-կաններին հետխորհրդային տարածքում) խաղացողների խնդիրը ակնհայտ խաբեությունը մատների ճարպկության շնորհիվ թաքցնելն է։
Եվ այսպես` հենց հիմա արևմտյան նորահայտ «լոխոտրոնշչիկները» ՀՀ քաղաքացիների համար երկու մասից բաղկացած խարդախ սխեմա են մտածել.
1.
ԵՄ–ին «անդամակցելու» վերաբերյալ հանրաքվե Հայաստանում,
2.
«Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության մասին կանոնադրության»
ստորագրում։
Հիմա ամեն ինչի մասին` հերթով։
ԵՄ-ին անդամակցելու կեղծ հանրաքվեն իրականում շատ արդյունավետ մեխանիզմ է, որը թույլ է տալիս հիմարացնել երկրներին՝ դուրս բերելով նրանց բնական աշխարհաքաղաքական ուղեծրից և ներքաշելով ի սկզբանե անիրատեսական նախագծերում։
Իսկ հիմա ընդամենը երկու հարց։
Հայաստանին սպասո՞ւմ են ԵՄ–ում որպես լիիրավ անդամ։
Հանրաքվեն որևէ դեր կխաղա՞ ԵՄ–ի անդամ դառնալու Հայաստանի ձգտման հարցում։
Այսինքն՝ խարդախությունն ակնհայտ է, ինչն անխուսափելիորեն լուրջ քաղաքական և տնտեսական կորուստներ կբերի
Հայաստանին, որն այս դեպքում հանդես է գալիս որպես քաղաքական «լոխոտրոնի» զոհ։
Ամեն ինչ շատ պարզ է։ Երևանի ձգտումը (նույնիսկ տեսականորեն անիրականանալի, բայց այնուամենայնիվ) դառնալ ԵՄ-ի մաս, որն իր էությամբ և բովանդակությամբ թշնամական է եվրասիականին (ռուսական վեկտոր), կհանգեցնի նրան, որ Հայաստանը ստիպված կլինի (նրան, ամենայն հավանականությամբ, «համառորեն կխնդրեն») լքել հանրապետության համար ամենադինամիկ և շահավետ տնտեսական միությունը, որից հետո հայկական տնտեսության փլուզումն անխուսափելի կլինի։
Իսկ դա նշանակում է աշխատատեղերի կորուստ, հայկական արտադրանքի իրացման վտանգ և, որպես հետևանք, սոցիալական ծանր ճգնաժամ։
Սակայն քաղաքական «կատալների» հիմնական խնդիրն այս դեպքում Հայաստանին եվրասիական վեկտորից անջատելն է, իսկ թե ինչ կլինի «զոհի» հետ, նրանց, մեծ հաշվով, չի հետաքրքրում։
Հայաստանի նկատմամբ խաղարկվող քաղաքական «լոխոտրոնի» երկրորդ սխեման այսպես կոչված Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության մասին կանոնադրությունն է, որը ստորագրել են Հայաստանի թավշյա իշխանությունն ու ԱՄՆ–ի հեռացող վարչակազմը։
Այդ գործողության բուն էությունը հայկական ընկալման մեջ ԱՄՆ-ի հետ իբր «ռազմավարական» գործընկերություն ձևավորելն է։ Հայերին ասում են՝ (ոչ) հարգելի «հպարտ քաղաքացիներ», մի՛ անհանգստացեք, ամերիկացիները մեզ կփրկեն, հենց որ հեռանանք ռուսներից»։
Մի կողմ թողնենք այն մակաբույծ թեզը, թե ինչ-որ մեկը մեզ պետք է «փրկի», հարցն այլ է։
Այդ փաստաթուղթը, որը ստորագրել է փաշինյանական իշխանությունն ու «կիսամեռ» (քաղաքական առումով) Բայդենի վարչակազմը, Հայաստանին ոչինչ չի տալիս ռազմական օգնության երաշխիքի առումով, եթե հանկարծ թուրք–ադրբեջանական տանդեմը ագրեսիա իրականացնի, և որևէ տնտեսական երաշխիքներ չի տալիս, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ–ից։
Ահա այսպիսի պարզունակ «լոխոտրոն» «հպարտ քաղաքացիներին» հիմարացնելու համար։
Բայց «կատալները», այսինքն` ՀՀ և ԱՄՆ իշխանությունները, ի՞նչ օգուտ ունեն այս խաբեությունից։
Այդ փաստաթղթի համաձայն` Հայաստանը փաստորեն հրաժարվում է իր միջուկային էներգետիկայից (իսկ դա, հիշեցնեմ, Թուրքիայի և Ադրբեջանի երկարամյա անմիջական պահանջն է)` փոխարենը ստանալով առեղծվածային «ամերիկյան մոդուլային փոքր ատոմակայանների» տեսքով ինչ–որ անհեթեթություն, որոնք (ուշադրությո՛ւն) ֆիզիկապես գոյություն չունեն։
Երկրորդ կետը ՀՀ սահմանին ոչ պակաս առեղծվածային ամերիկացի մասնագետների տեղակայումն է։
Հասկանալի է, որ այդ «ամերիկացի մասնագետները» նախևառաջ կհայտնվեն հայ–իրանական սահմանին, իսկ հետո, բնականաբար, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հատման կետում։
Իսկ հայ-իրանական սահմանին ամերիկացիների տեղակայման վերաբերյալ Իրանի արձագանքի մասին խոսելն էլ ավելորդ է։ Կասկած չկա, որ Իրանի պատասխանը կոշտ կլինի։
Համադրելով վերոնշյալը` զգացվում է, չէ՞, թե քաղաքական «կատալները» ինչպես են հետևողականորեն «քցում» մեզ։