https://arm.sputniknews.ru/20250210/adrbejany-hajastani-anvtangutjan-dem-irakan-sparnaliqner-e-generacnum-pashinjan-85619938.html
Ադրբեջանը Հայաստանի անվտանգության դեմ իրական սպառնալիքներ է գեներացնում․ Փաշինյան
Ադրբեջանը Հայաստանի անվտանգության դեմ իրական սպառնալիքներ է գեներացնում․ Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը հոդված է գրել և ՀՀ–ի անվտանգության դեմ սպառնալիքների համատեքստում անդրադարձել է Բաքվի թատերականացված դատավարությանը, միլիարդավոր դոլարների զենքի... 10.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-10T11:51+0400
2025-02-10T11:51+0400
2025-02-10T11:55+0400
հայաստան
ադրբեջան
նիկոլ փաշինյան
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85318068_0:0:1601:901_1920x0_80_0_0_018cf4bf42806006f5e2f9550770ec3b.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ադրբեջանում Հայաստանի անվտանգության դեմ իրական սպառնալիքներ են գեներացվում։ Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածում, որը հրապարակել է «Արմենպրես» պետական գործակալությունը։Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարեփոխում է բանակը, որպեսզի պաշտպանի իր միջազգայնորեն, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ճանաչված տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ընդ որում, ըստ նրա, դա ցանկացած երկրի միջազգայնորեն ճանաչված իրավունք է, և նույնիսկ դրա վիճարկումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։Նրա խոսքով` հակառակ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների` Ադրբեջանից ամենաբարձր մակարդակով հնչում են հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը:Փաշինյանը նշել է, որ այս հայտարարություններն առավել լիարժեք ձևակերպված են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» դիսկուրսում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից, իսկ համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 60%–ն անվանվում է «ներկայումս Հայաստանի Հանրապետության կողմից վերահսկվող տարածքներ» կամ «Հայաստանի Հանրապետություն կոչվող իրավաքաղաքական միավորի կողմից վերահսկվող տարածք»։«Հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման, եւ պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ, և հասկանալի կդառնա, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ»,– գրել է Փաշինյանը:Միաժամանակ նա նշել է, որ այս իրավիճակի լուծումը դրված է սեղանին, և այն մշակվել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում:Վարչապետի կարծիքով՝ խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածներն ամբողջությամբ լուծել են ոչ միայն միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության, այլև ապագայում նման պահանջներ չներկայացնելու հարցը։Խաղաղության պայմանագրի ստորագրումը, նրա համոզմամբ, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի առաջ ընդմիշտ փակում է միմյանց նկատմամբ երբևէ տարածքային պահանջներ ներկայացնելու՝ առանց այն էլ Պրահայում փակված դուռը:Փաշինյանը նշել է, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը բավական ծանրակշիռ է և հասունացած է ստորագրման համար, թեև Հայաստանը համապարփակ լուծումներ է առաջարկել երկու չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ և սպասում է Ադրբեջանի դրական պատասխանին:Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանը ցանկանում է նոր դարաշրջան բացել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85318068_16:0:1436:1065_1920x0_80_0_0_01424daf42edbd50035e5aa72cb1fecd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր
Ադրբեջանը Հայաստանի անվտանգության դեմ իրական սպառնալիքներ է գեներացնում․ Փաշինյան
11:51 10.02.2025 (Թարմացված է: 11:55 10.02.2025) ՀՀ վարչապետը հոդված է գրել և ՀՀ–ի անվտանգության դեմ սպառնալիքների համատեքստում անդրադարձել է Բաքվի թատերականացված դատավարությանը, միլիարդավոր դոլարների զենքի գնումներին և ագրեսիվ հռետորաբանությանը։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ադրբեջանում Հայաստանի անվտանգության դեմ իրական սպառնալիքներ են գեներացվում։ Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի
հոդվածում, որը հրապարակել է «Արմենպրես» պետական գործակալությունը։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարեփոխում է բանակը, որպեսզի պաշտպանի իր միջազգայնորեն, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ճանաչված տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ընդ որում, ըստ նրա, դա ցանկացած երկրի միջազգայնորեն ճանաչված իրավունք է, և նույնիսկ դրա վիճարկումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։
«ՀՀ բանակում իրականացվող բարեփոխումները որևէ առնչություն ունե՞ն Ադրբեջանի հետ: Ե՛վ այո, և՛ ոչ: Ո՛չ, որովհետև Հայաստանը չունի Ադրբեջանի դեմ որևէ ռազմական գործողություն իրականացնելու ծրագիր, մտադրություն կամ նպատակ։ Այո՛, որովհետև Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ սպառնալիքները գեներացվում են հենց Ադրբեջանում»,– ընդգծել է Փաշինյանը։
Նրա խոսքով` հակառակ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների` Ադրբեջանից ամենաբարձր մակարդակով հնչում են հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Փաշինյանը նշել է, որ այս հայտարարություններն առավել լիարժեք ձևակերպված են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» դիսկուրսում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից, իսկ համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 60%–ն անվանվում է «ներկայումս Հայաստանի Հանրապետության կողմից վերահսկվող տարածքներ» կամ «Հայաստանի Հանրապետություն կոչվող իրավաքաղաքական միավորի կողմից վերահսկվող տարածք»։
«Հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման, եւ պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ, և հասկանալի կդառնա, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ»,– գրել է Փաշինյանը:
Միաժամանակ նա նշել է, որ այս իրավիճակի լուծումը դրված է սեղանին, և այն մշակվել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում:
Վարչապետի կարծիքով՝ խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածներն ամբողջությամբ լուծել են ոչ միայն միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության, այլև ապագայում նման պահանջներ չներկայացնելու հարցը։
Խաղաղության պայմանագրի ստորագրումը, նրա համոզմամբ, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի առաջ ընդմիշտ փակում է միմյանց նկատմամբ երբևէ տարածքային պահանջներ ներկայացնելու՝ առանց այն էլ Պրահայում փակված դուռը:
Փաշինյանը նշել է, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը բավական ծանրակշիռ է և հասունացած է ստորագրման համար, թեև Հայաստանը համապարփակ լուծումներ է առաջարկել երկու չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ և սպասում է Ադրբեջանի դրական պատասխանին:
Ավելի վաղ
Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանը ցանկանում է նոր դարաշրջան բացել։