00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Արման Եղոյան
Հայաստանի տարածքով անցնող ցանկացած բեռ պետք է «մի
14:13
2 ր
Գեղամ Մանուկյան
«Փաշինյանը թաքուն է պահում, թե ինչ է բանակցում ճանապարհի հարցում»․ Գեղամ Մանուկյան
14:16
2 ր
Տիգրան Աբրահամյան
«Եթե ՀՀ-ն ադրբեջանական բեռները ստուգելու հնարավորություն չունենա՝ դա կհամարվի միջանցք»․ Տիգրան Աբրահամյան
14:18
3 ր
Տիգրան Աբրահամյան
«Հորդորում եմ ՊԲ հրամանատարի կարգավիճակ ունեցողին արձագանքել՝ ինչ են արել 2023-ի սեպտեմբերին»․ Տիգրան Աբրահամյան
14:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը վստահ է` Թուրքիայի հետ հաղորդակցության համար որևէ խոչընդոտ չկա

© PhotoՆիկոլ Փաշինյանը ԱՄՆ–ում
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ–ում - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2025
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ–ում
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հույս ունի, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության շուրջ տարվող աշխատանքների մասով շուտով արդյունք կլինի։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Թուրքիայի հետ հաղորդակցության որևէ խոչընդոտ չկա, և Հայաստանը շարունակական կապի մեջ է։ Այս մասին ԱՄՆ–ում Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի հարցերին ի պատասխան ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք կշարունակենք և շարունակում ենք այդ երկխոսությունը։ Կարծում եմ` Հայաստանը և Թուրքիան երբևէ այնպիսի ակտիվ երկխոսության մեջ չեն եղել, ինչպես հիմա։ Մեր արտգործնախարարներն են հանդիպում և խոսում շարունակաբար, մեր ներկայացուցիչները մշտական կապի մեջ են,և շատ ակտիվ աշխատում ենք ու անելիքների մասով կա ընդհանուր պատկերացում։ Բայց իհարկե, գոյություն ունեն որոշ նյուանսներ և իրական արդյունքի հասնելու համար որոշակի վերջնական քայլերի կարիք կա։ Հուսով ենք, որ շատ շուտով արդյունքը կլինի»,– նշել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ ընդհանուր առմամբ այժմ Հայաստանն արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում դիվերսիֆիկացնելու գործընթացի մեջ է, սկսած տնտեսությունից` մինչև անվտանգություն։
Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին` Փաշինյանն ընդգծել է` կարծում է, որ բեկում կլինի`կհաջողվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բերել վերջնական տեսքի, և ստորագրել այն, ինչպես նաև Թուրքիայի հետ հասնել հարաբերությունների կարգավորման։ ՀՀ վարչապետը շեշտել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանը ցանկանում է նոր դարաշրջան բացել։
«Իհարկե, Ադրբեջանի հետ աշխատում ենք երկկողմ ձևաչափով, բայց ակնհայտորեն միջազգային հանրության ուշադրությունն ու աջակցությունը շատ օգտակար կլիներ կայուն խաղաղության հասնելու գործում պատշաճ միջավայր ձևավորելու համար»,– նշել է Փաշինյանը։
Խոսելով խաղաղության պայմանագրի մասին` Փաշինյանն ընդգծել է, որ կետերից մեկը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով 3-րդ կողմի ուժերի տեղակայմանը։ Ադրբեջանն առաջարկում է արգելք դնել սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժերի տեղակայման վրա՝ նկատի ունենալով Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Շեշտել է` Ադրբեջանի այս ցանկությունը Հայաստանն ի գիտություն է ընդունել և հանդես եկել սեփական առաջարկով, ինչը ենթադրում է կիրառել այդ կետը միայն սահմանի սահմանազատված հատվածներում։
Այսինքն, եթե ՀՀ–ն սահմանազատել է տվյալ հատվածը, դա նշանակում է, որ այդտեղ չպետք է ներկա լինի երրորդ կողմի ուժ։ Այսպիսով, Հայաստանն առաջարկը ներկայացրել է գրավոր կերպով և սպասում է Ադրբեջանի արձագանքին։
Լրահոս
0