https://arm.sputniknews.ru/20240507/sahmanajin-sjunery-hh-anvtangutjan-erashkhiqneri-sjunern-en-pashinjan-75336863.html
Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքների սյուներն են. Փաշինյան
Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքների սյուներն են. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը տեղակացրեց, որ Տավուշում սահմանազատման աշխատանքի 90 տոկոսն արդեն արված է։ 07.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-07T12:28+0400
2024-05-07T12:28+0400
2024-05-07T12:41+0400
հայաստան
սյուն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/07/75334887_0:0:1600:901_1920x0_80_0_0_f3fbf5a5315f5dd7981dc57b5b57cdd5.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Տավուշի մարզում տեղադրված սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքների սյուններն են։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա հավելեց, որ սահմանազատումը ՀՀ իշխանության համար ինքնանպատակ չէ և արվում է բացառապես անվտանգության համար։ Վարչապետն ընդգծեց` սյուներն իրավական հիմքով են տեղադրված։«Այս փուլում մեր նպատակն է ոչ թե վերլուծություն անել` պատերազմ ու հարձակում կլինի, թե չի լինի, այլ այնպես անել, որ պատերազմը բացառվի։ Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով»,– ասաց նա։Ըստ Փաշինյանի` սահմանազատման գործընթացի շնորհիվ պատերազմը կզրկվի տեղի ունենալու հիմքից։Նա տեղեկացրեց նաև, որ Տավուշում սահմանազատման աշխատանքի 90 տոկոսն արդեն արված է։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/07/75334887_0:0:1424:1067_1920x0_80_0_0_17c85fcdd66502b62f9dd3ea3ce4d93e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սյուն, նիկոլ փաշինյան
հայաստան, սյուն, նիկոլ փաշինյան
Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքների սյուներն են. Փաշինյան
12:28 07.05.2024 (Թարմացված է: 12:41 07.05.2024) ՀՀ վարչապետը տեղակացրեց, որ Տավուշում սահմանազատման աշխատանքի 90 տոկոսն արդեն արված է։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Տավուշի մարզում տեղադրված սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքների սյուններն են։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր ՀՀ–ում, հենց անվտանգության երաշխիքների ստեղծման գործընթաց է։ Մենք ամեն ինչ անում ենք և ամեն ինչ անելու ենք այդ երաշխիքների սյուները ուժեղացնելու և շատացնելու ուղղությամբ»,– ասաց նա։
Նա հավելեց, որ սահմանազատումը ՀՀ իշխանության համար ինքնանպատակ չէ և արվում է բացառապես անվտանգության համար։ Վարչապետն ընդգծեց` սյուներն իրավական հիմքով են տեղադրված։
«Այս փուլում մեր նպատակն է ոչ թե վերլուծություն անել` պատերազմ ու հարձակում կլինի, թե չի լինի, այլ այնպես անել, որ պատերազմը բացառվի։ Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով»,– ասաց նա։
Ըստ Փաշինյանի` սահմանազատման գործընթացի շնորհիվ պատերազմը կզրկվի տեղի ունենալու հիմքից։
Նա տեղեկացրեց նաև, որ Տավուշում սահմանազատման աշխատանքի 90 տոկոսն արդեն արված է։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն
40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ
Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։